f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը ունի անառողջ ընկալում, որ յուրաքանչյուր ֆինանսապես կայացած անհատ այս կամ այն չափով իրավախախտ է


Փաշինյանը այս քայլով ուզում է սկզբում հաշվել մարդկանց դրսից ստացվող գումարները, իսկ հետո....

Երեկ ժողովրդի վարչապետը Ազգային ժողովում, ի թիվս այլ խիստ «պետականամետ» և «հավասարակշիռ» հայտարարությունների, հայտարարեց, որ պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացի պետք է պետությանը ներկայացնի իր եկամուտներ:

Հիշում ե՞ք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների ընդառաջ, ես առաջինն էի, որ, հիմք ընդունելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունները, սկսեցի խոսել համընդհանուր հայտարարագրման ներդրման և դրա վտանգների մասին: Ընտրական քարոզաշավի պիկին` իշխանական քարոզիչները ուժերի գերլարումով արագորեն և ամենալկտի եղանակով լծվեցին սկզբում նման լուրի հերքմանը, հետո էլ իրենց մտադրությունների մանիպուլացմանը, որ իբր հայտարարագրումը որևէ կապ չունի հարկման հետ: Թեման մոռացվեց, եւ երեկ՝ երկու տարի անց, ժողվարչապետը իր թիմով կրկին հասատատում է, որ իրենց կառավարությունը ամեն օր գրանցում է ստի և մանիպուլիացիայի պատմական նոր ցուցանիշ:

Հենց այս բարդ փուլում համընդհանուր հայտարարագրման մասին հիշելը պատահական չէ, քանի որ այս ինստիտուտի ներդրումը ունենալու է հեռահար հետևանքներ

 

Համընդհանուր հայտարարագրումը նշանակում է բոլոր եկամուտների, այդ թվում` նաև ՀՀ հպարտ քաղաքացիներին իրենց հպարտ հայրենակիցների կողմից ուղարկվող տրանսֆերտների հայտարարագրումը, այսինքն` կառավարությունը հատ առ հատ ստուգելու է, թե իր քաղաքացիները այդ թվում դրսից ինչքան եկամուտ են ստացել:

 

Սրա հիման վրա Կառավարությունը նախ՝ զրկելու է տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից նման տրանսֆերտներ ստացող քաղաքացիներին: Ժողվարչապետը անչափ շատ է սիրում հաշվել իր քաղաքացիների հաշվին ամեն մուտքը և հարմար առիթը բաց չի թողնելու, նույնիսկ չնչին դրամական հոսքի դեպքում քաղաքացիներին աջակցությունից զրկել` մի պարզ տրամաբանությամբ` եթե կա դրսից օգնող հայրենակից, ապա վարչապետը ու իր թիմը ինչու պետք է անհանգստա իր քաղաքացու բարօրության համար:

Փաստացի, վարչապետը երեկ նույնիսկ չխորշեց ցույց տալ իր այդ մտադրությունը, երբ հաստատեց, որ այս երկրում չկա ոչ մի բանկային գաղտնիք, որ իրեն հասանելի չէ՝ հրապարակելով բանկային ավանդ ունեցող քաղաքացինեդի քանակի ու չափի մասին տեղեկատվություն: Նա հաշվում է շարքային քաղաքացիների փողերը, որ զրկի նրանց նպաստից, օգնությունից։ Մեկը չկա նրան ասի, որ այդ տեղեկատվությունը ԳԱՂՏՆԻՔ է։

Ի վերջո, համընդհանուր հայտարարագրումը բերելու է նաև երբեմն նույնիսկ չնչին դրամական մուտքերի հարկմանը: Չփորձեք համոզել, որ պետությունը հսկայական ջանք ու եռանդ դնելու է համընդհանուր հայտարարագրման համար` առանց որևէ շոշափելի դրամական ակնկալիքի: Առհասարակ՝ պետությունը հարկում է այն եկամուտը, որի ձեւավորման մեջ ինքը ներդրում ունի, նվազագույնը բարոյական չէ այլ պետությունում թեկուզ սեփական հայրենակցիդ աշխատածը հարկելը։ Ստացվում է՝ եւ՜ այստեղ հարկվի ստացողը, եւ՜ այնտեղ՝ ուղարկողը։ Սա է Նիկոլի մտածողության ձեւը։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայսաստանի Հանրապետությունում փաստացի չի պահպանվում օրենքով պաշտպանվող որևէ տեղեկատվոււթյուն` սկսած բանկային գաղտնիքից վերջացրած անձնական տվյալներ: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ունի անառողջ ընկալում, որ յուրաքանչյուր ֆինանսապես կայացած անհատ այս կամ այն չափով իրավախախտ է, ու հետևաբար որպես ժողվարչապետ համարում է, որ ինքը ունի անքակտելի բարոյական իրավունք՝ քրքրել նման մարդկանց ֆինանսական փաստաթղթերը:

Արփինե Հովհաննիսյան հայտարարագիր Նիկոլ Փաշինյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին