f

Անկախ

Ես ներկայացրել եմ Հայաստանի շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը Հայաստանում


Ես գալու եմ, որովհետեւ... Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը ինձ վաղուց նշանակել է մեղավոր եւ այն մարդիկ, որոնք կատարում են իր ուղիղ հանձնարարականները՝ պատրաստ են ինձ կալանավորելու, ձերբակալելու առանց ինձ խոսելու հնարավորություն տալու։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Անդրադառնալով նախորդ տեսանյութում հայտնած իր այն տեղեկությանը, որ 2019 թվականին փետրվարին Հռոմում վարչապետի հանձնարարությամբ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է իրեն և առաջարկել է գործարք՝ Մինասյանն ասաց.

«Արձանագրենք մի պատմական փաստ. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետը, մարդ, ով հերքում է ամեն ինչ ու բոլորին, չի հերքել այն, ինչը պատմեցի օրեր առաջ եւ չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ»,– ասաց նա։

Անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե ի՞նչ թել է կապված իր դաստակին, Մինասյանն ասաց.

«Իմ դաստակին կապված այս կարմիր թելը իմ տղայի՝ Արայի մկրտության թելն է՝ նարոտը։ Նարոտը խորհրդանշում է հաղթանակ քրիստոնեության խավարի եւ մահի նկատմամբ։ Թելի սպիտակ եւ կարմիր գույները խորհրդանշում են խաչված Հիսուսի վերքերից հոսող ջուրն ու արյունը՝ ըստ Տաթեւացու»։

Միքայել Մինասյանն անդրադարձավ 3 խմբի հարցերի։

Առաջին խմբի հարցն այն էր, թե ինչու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում ինքը «չէր խոսում»։

«Ժողովուրդ, Սերժի վախտ խոսում էր ընդամենը 2 մարդ՝ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց՝ կեսը սուտ էր ասում։ Իրականում ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ 2 պաշտոն. եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետեւ եղել եմ դեսպան։ Դուք ճանաչո՞ւմ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն, իհարկե, ոչ։ Իմ դեսպան եղած շրջանում խոսել եմ բավականին շատ այդ հարցերի շուրջ»։

Հարցերի երկրորդ խումբը վերաբերում էր նրան, թե եթե ինքն արդար է, ապա ինչու չի գալիս Հայաստան և ապացուցում իր անմեղությունը, եւ, եթե գործարք են առաջարկել իրեն՝ ինչո՞ւ այն ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին, Միքայել Մինասյանն ասաց.

«Հայաստանում չկա արդարություն եւ արդարադատություն։ Գուցե դուք դրա հետ դեռ չեք հանդիպել, բայց դա ամենուր է։ Նիկոլ Փաշինյանն ինձ վաղուց նշանակել է մեղավոր եւ այն մարդիկ, որոնք կատարում են իր ուղիղ հանձնարարականները՝ պատրաստված են ինձ կալանավորելու, ձերբակալելու՝ առանց տալու ինձ հնարավորություն՝ նույնիսկ խոսելու։ Անկեղծ, եթե դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք, ոչ։ Ես գալու եմ, որովհետեւ ինձ համար շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս, իմանալով, որ իմ ընկերները, ընտանիքիս անդամները, բոլորը ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Իրենց տները խուզարկվում են, հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, շնորհակալ եմ իրենց։

Այստեղ մենք հստակ ֆիքսենք մի կարեւոր բան. ՀՀ-ում մթնոլորտը հիմա այնպիսին է, որ պատրաստ են լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին։ Մարդիկ չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն։ Գիտեմ, որ դժվար է ընդունել այն փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»։

Մինասյանն անդրադարձավ նաև իր հայրենասիրությունը կասկածի տակ դնող՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառմանը, այն մասին, թե ո՞ւր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008 եւ 2018 թվականներին։ Նախկին դեսպանը  բերեց իր հայրենասիրության մի քանի օրինակներ։

«Հարգելի Հրանուշ Խառատյան, 2008 թվականից մինչեւ 2012 թվականը եղել եմ այն ադմինիստրացիայի մաս, որի եւ դրական, եւ բացասական պատասխանատվությունն եմ կրում։ Բացասականի մասին մի օր ինքս եմ խոսելու։

Իմ հայրենասիրությունն արտահայտել եմ, երբ դեսպան էի։ Երբ հասա Սուրբ Աթոռ եւ տեսա, որ Ադրբեջանի լոբբին այնտեղ տիրում է՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ես ջախջախել եմ այդ լոբբին։ Դուք իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել 2015 թվականին Սուրբ Պետրոս տաճարի պատերի ներսում։ Կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում։ Կարող եք տեսնել Հռոմի պապի վերաբերմունքի մեջ։ Ես ներկայացրել եմ Հայաստանի շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը Հայաստանում»։

Միքայել Մինասյանը այդ հարցի վերաբերյալ պատմեց նաեւ մի պատմություն, որի մասին գիտեն քչերը.

«Երբ 2015 թվականին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ի լուր աշխարհի՝ խոսեց Հայոց Ցեղասպանության մասին՝ ընդունելով Ցեղասպանությունը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան, ինչպես հիշում եք, Սուրբ Աթոռից հետ կանչեց իր դեսպանին։ Մի քանի օր անց ինձ շտապ զրույցի համար կանչեցին պետքարտուղարություն, որտեղ ես հանդիպեցի բարձրաստիճան մի քանի դիվանագետների հետ։ Նրանցից մեկը, որն ակնհայտ, թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեք թերթում։ Ես ասացի մի բան, որն այսօր շատ ակտուալ է, ասացի՝ ինչը ներենք, իրենք չեն ընդունում այն, ինչ ուզում են, որ մենք ներենք, մենք չենք կարող ներողություն շնորհել , եթե իրենք չեն խնդրում ներողություն։ Իմ ամբողջ հայրենասիրությունը դեսպան եղած ժամանակ եղել է նվիրված եղել Հայոց Ցեղասպանության հարցին»։

Մինասյանն ասաց, որ իր հայրենասիրությունը դրսեւորվել է նաեւ 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ.

«Իմ հայրենասիրությունը դրսեւորվել է նաեւ այնտեղ, երբ իմ ընկերների հետ կազմակերպեցինք, ես ղեկավարում եւ կոորդինացնում էի PR ինֆորմացիոն պատերազմը, որը վարում էր ՀՀ-ն՝ Ադրբեջանի դեմ քառօրյա պատերազմի ընթացքում։ Վստահորեն կարող եմ ասել՝ մենք հաղթել ենք այդ պատերազմը։ Ցավոք, ներսում ոմանց հաջողվեց ստվերել մեր՝ հայկական բանակի հաղթանակը»։

Միքայել Մինասյանն ասաց, որ մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետեւ Փաշինյանին եւ նրա Կառավարությանը համարում է ժողովրդի դավաճաններ եւ պետության թշնամիներ. «Իմ հայրենասիրությունն ու անցած ուղին, դաստիրարակությունն ինձ թույլ չտվեցին նույնիսկ մտածել, որ կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ եւ գործակալներ. կգա ժամանակ, եւ դրա մասին կխոսենք»։

Եվ վերջին հարցը՝ արդյոք Միքայել Մինասյանը վախենո՞ւմ է, նա պատասխանեց.

«Ես չեմ վախենում, որովհետեւ կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ։ Վստահ եմ ձեզ ասում, որ մարդիկ, որոնք մեր պետությունը եւ մեր ժողովրդին հասցրել են այս վիճակին՝ պետք է վախենան, որովհետեւ այդ մարդիկ դավաճանել են ժողովրդի սերը, հարգանքը եւ վստահությունը։ Այդ մարդիկ դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը»։

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Տեսանյութ

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին