f

Անկախ

«Կների՞ Նիկոլը Զոհրաբին այս հայտարարության համար»․ Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ԱԳ նախարարը Ազգային Ժողովում մի շարք դիտարժան հայտարարություններ արեց այսօր:

Չեմ անդրադառնա իշխող խմբակցության պատգամավորների և նրա սատելիտների մի շարք ձևակերպումներին, որոնց մտքի “փայլատակումը” բավարարում է բացառապես նախկինների կատարած տիտանական աշխատանքն այլասերելուն և այդ այլասերված միջավայրում մակաբուծելուն: Ինչ խոսք, ԱԺ ոլորտային հանձնաժողովի նման անդամների ֆոնին Մնացականյանն այս անգամ շահեկանորեն տարբերվում էր: Կրկնեմ, որ անգամ Փաշինյանը Արցախի հարցից չի հասկանում, ուր մնաց դուք:

Առաջինն, ինչի վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, այն հանգամանքն էր, որ Հայաստանի ԱԳ նախարարը էլ ավելի խուսափեց Ռուսաստանի իր գործընկերոջ հայտարարության պարագայում առճակատվելուց՝ չբացառելով Արցախի խնդրի լուծման փուլային տարբերակ՝ որոշակի պայմաններում: Սա թույլ է տալիս կրկին արձագանքել, որ Լավրովի հայտարարությունը ոչ միայն իրականություն էր, այլև Հայաստանի գործող իշխանություններին դեմ տալու քայլ: Մնացականյանի մեկնաբանությունը գուցե տեղին համարվեր, եթե չլիներ այն փաստը, որ Լավրովը ոչ միայն խոսել է տեսական փուլայինի մասին, այլև պնդել, որ առաջին փուլը՝ հայկական զորքերի դուրսբերումն է: Մտածեք այս ուղղությամբ, պարոնայք:

Երկրորդ դիտարժան հայտարորությունը այն էր, որ ԱԳ նախարարը բաց տեքստով ընդունեց, որ այս իշխանությունները Արցախի հարցում վարում են բանակցություններ՝ փաստացի ստախոս հանելով Նիկոլ Փաշինյանին, ով երբեք այս արձանագրումը չի արել, ամեն կերպ խուսափելով դրա մասին աղաղակող բազում փաստերից: Կների՞ Նիկոլը Զոհրաբին այս հայտարարության համար:

Եվ վերջապես, հատկանաշական է, որ ԱԳ նախարարը հրապարակավ ընդունեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա են խնդիրներ, այս անգամ փաստացի մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների մասին: Փաստորեն, նրանք իրոք աննախադեպ են, բայց միայն բացասական իմաստով: Իհարկե, Մնացականյանը փորձեց նաև դիվանագիտորեն հարթեցնել առկա խնդիրները, ասելով, որ նրանց բացակայությունը կվկայեր ավելի մեծ կնճիռների մասին: Այս մոտեցումը սակայն քննադատությանը չի դիմանում, քանզի դժվար է հավատալ “Бьет, значит любит” ռուսական ասացվածքին:

Արմեն Աշոտյան Զոհրաբ Մնացականյան ֆեյսբուքյան գրառում Ղարաբաղյան հակամարտություն

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին