Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամի իր պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ:
Ռոնալդուն այժմ գտնվում է իր ծննդավայր Մադեյրայում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Պորտուգալիա էր վերադարձել մարտի 3-ին, երբ գլխուղեղի կաթված էր ստացել ֆուտբոլիստի մայրը: Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցվելուց հետո Ռոնալդուն որոշեց չվերադառնալ Իտալիա: