ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը Իսրայելի և Պաղեստինի վերաբերյալ ենթադրում է երկու պետության ստեղծում, մասնավորապես՝ պաղեստինյան՝ Արևելյան Երուսաղեմի մայրաքաղաքով, որտեղ ԱՄՆ-ն կուզենա բացել իր դեսպանատունը:
«Դարի գործարքի» իրականացմամբ պետք է կրկնապատկվի Պաղեստինի մակերեսը և երկրում մոտ 1 մլն աշխատատեղ բացվի: ԱՄՆ-ն նաև պատրաստ է ջանքեր գործադրել, որ Պաղեստինի պետության տարածքներն անքակտելի լինեն:
Պաղեստինցիները պետք է հրաժարվեն Իսրայելի նկատմամբ ահաբեկչությունից և դադարեցնեն աջակցությունը ՀԱՄԱՍ-ին: Թրամփի կարծիքով՝ իր առաջարկը լիարժեք պաղեստինյան պետություն ձևավորելու վերջին հնարավորությունն է:
Իսրայելը պատրաստ է մեծ քայլ անել հանուն խաղաղության, այսինքն՝ «դարի գործարքը» հիմք ընդունել պաղեստինցիների հետ հետագա բանակցություններում:
Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր է ճանաչել իսրայելական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափին: Վաշինգտոնը համաձայն է նաև, որ հրեական պետության մայրաքաղաքը անբաժանելի լինի և պատրաստ է ուրիշ երկրների հետ աշխատել Մերձավոր Արևելքի կարգավորման նոր պլանի իրականացման ուղղությամբ:
Աղբյուրը՝ ՏԱՍՍ