РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ավելացել է նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակված աշխատակիցների թիվը: Գրում է Gazeta.ru-ն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում կազմակերպության 284 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով:
Նա հստակեցրել է, որ 43 վարակված աշխատակիցներ ՄԱԿ-ի քարտուղարության կազմում են ընդգրկված ՝ ներառյալ քաղաքական, խաղաղապահ և դաշտային առաքելությունները:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-2019 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: