ՄԱԿ
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
11
Ռուսաստանը մարտի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո է դրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մոնիտորինգի համար պատասխանատու փորձագետների խմբի մանդատը երկարաձգող բանաձևի վրա:
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
18
Փաստաթղթում նշված է, որ Իսրայելը պետք է ՄԱԿ-ի և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ միջոցներ ձեռնարկի ամբողջ անկլավում պաղեստինցիների սննդի, ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, հագուստի, բնակարանի, պատշաճ սանիտարական պայմանների, դեղամիջոցների և բժշկական օգնության կարիքները հոգալու համար, մասնավորապես ավելացնելով ցամաքային անցակետերի անցունակությունն ու քանակը, և դրանք բաց պահելով որքան անհրաժեշտ է։
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
131
«Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների նկատմամբ։ Երեք փաստ մեզ ստիպում են մտածել այս մասին՝ կոտորածները, իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները և պաղեստինցիներին պարտադրված անմարդկային կենսապայմանները»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ Ալբանեզը նշել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք Իսրայելին զենքեր մատակարարող երկրները մեղսակից են ցեղասպանությանը։
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևի նախագծի վրա
348
Բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը եւ Ալժիրը։ Կողմ է արտահայտվել 11 երկիր։ Գայանան ձեռնպահ է քվեարկել։
Ֆրանսիան կաշխատի Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի նախագծի վրա. Մակրոն
299
«Մենք կաշխատենք ֆրանսիական բանաձևի նախագծի վրա մեր ամերիկացի, եվրոպացի և արաբ գործընկերների հետ միասին»,- ասել է Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրապարակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2024-ի փետրվարը դիտարկումների ողջ պատմության ընթացքում եղել է ռեկորդային ամենատաքը
215
Ըստ Copernicus ծառայության, անցած փետրվարին ընդհանուր առմամբ 1,77 աստիճանով ավելի տաք էր, քան 1850-1900 թվականների միջին փետրվարյան [ջերմաստիճանի] ցուցանիշները, նշվում է WMO զեկույցում: Ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը 60 աստիճան հարավային լայնության և 60 աստիճան հյուսիսային լայնության միջև եղել է 21,06 աստիճան Ցելսիուս՝ գերազանցելով 2023 թվականի օգոստոսի 20,98 աստիճանի համաշխարհային ռեկորդը:
Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է. ՄԱԿ
39
ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսում 2022 թվականի դրությամբ Հայաստանը 193 երկրների մեջ զբաղեցնում է 76-րդ տեղը, նշվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում։
ՄԱԿ-ն ակնկալում է Երեւանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում
37
Ֆրենսիսը հավելել է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակներում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի վերաբերյալ այլընտրանքային լսումներ կանցկացվեն
47
Հիմնադրամի տվյալներով՝ երկրում անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա ճնշումներն աճել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննարկել է անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը։ Մասնավորապես, ձերբակալվել են լրագրողներ և ակտիվիստներ։
2023 թվականին ներգղթյալների ամենամեծ թիվն է զոհվել․ ՄԱԿ
64
Կազմակերպությունը շեշտում է, որ իրական թվերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ վիճակագրության մեջ ներառված են միայն հաստատված մահերը: Եթե, օրինակ, միգրանտների անօրինական փոխադրմամբ զբաղվող նավը գիշերը լքում է ափը և հետագայում ոչ մի տեղ չի հայտնվում, ապա մարդկանց մահը մնում է առանց փաստաթղթավորման։