ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համաճարակի սկսվելուց ի վեր Իտալիայում մեկ օրվա ընթացքում 2,723 մարդ է ապաքինվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, արդեն երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է: Այժմ Իտալիայում վարակված է 107 հազար մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 184 հազար մարդ, 24 հազարը մահացել է, 51 հազար հիվանդ՝ բուժվել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: