f

Անկախ

Բանտային սպանությունների վկայողը. Մանուկ Սեմերջյանը մահացավ.


Բանտային սպանությունների վկայողը. Մանուկ Սեմերջյանը մահացավ.

06.11.2014թ.

Ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը մահացել է Նոր տարվա գիշերը: Նրա մասին երբեք չէինք իմանա, եթե ինքը չխոսեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի զինակից Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ցմահների համար էնպիսի պայմաններ էր ստեղծել որ նրանք հերթով մեռնեին, նաև եթե չպայքարեր ցմահդատապարտվածների իրավունքների համար: Նրա նամակը «Մահապատիժ ըստ Մուշեղ Սաղաթելյանի» հիմա ինտերնետում դժվար կլինի գտնել, քանի որ հրատարակվել էր մի թերթում որն այլևս գոյություն չունի: Մանուկի մահվան կապակցությամբ հիմա նամակը կրկին հրապարակում եմ:

Այս նամակը ևս մի ապացույց է, որ ՀԱԿ-ական ջահել ու ահել բերանները գցած քաղբանտրկյալ, դեմոկրատիա, ազատություն, մարդու իրավունք իշխանության էին բերում դահիճների, որ իրավունքների համար իրանց ճղող ՀԱԿ-ական ակտիվիստները հեչ էլ անհագստացած չէին մարդու իրավունքների խախտումներով, անհանգստացած ակտիվիստը դահիճի նկարը պարզած ցույց կանե՞ր կամ կգոռա՞ր «Լևոն նախագահ», մեկը ով դժոխք էր սարքել կալանվայրերը:

Սեմերջյանը դատապրատվել է 91թ. երկու հոգու սպանության համար(տես Հետքում՝«Մանուկ Սեմիրջյանը մահացել է դատապարտյալների հիվանդանոցում` Ամանորի գիշերը»): Խոստովանել է հանցանքը, սակայն ինչպես պատահում է, ինքնախոստովանությունը չի կարող ճշմարտությունը ներկայացնել: Այս նամակում Սեմերջյանը խոսում է ԱՊՀ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում սպանություն կատարած մարդկանց մասին, ովքեր իրենց վրա էին վերցրել Հայաստանում չբացահայտված սպանություններ, որ իրենց չհանձնեն Ուկրաինա: Այսինքն իրավապահները պայման էին դնում՝ կամ էս սպանությունը վերցնում ես վրադ, կամ հանձնում ենք Ուկրաինա: Լսել եմ, որ ինքը հենց այդ մարդկանցից մեկն էր: Թե ինքանո՞վ է դա ճիշտ, միայն լուրջ հետազոտությունը կարող է պարզել:

Մահապատիժ ըստ Մուշեղ Սաղաթելյանի

Հայաստանի Հանրապետության օրենքով, մինչև 2003 թվականը գործում էր մահապատժի դրույթը: Սակայն անկախությունից սկսած, փաստորեն, հակառակ նրան, որ դատարանները մահապատիժը նշանակում էին որպես

պատժամիջոց, այն չէր իրականացվում: Ինչպես գիտենք, հատկապես 90-ականների սկզբներին Հայաստանը քաոսային վիճակում էր: Հանցագործությունների կանխման լիարժեք մեթոդների համար անհրաժեշտ դասական պրոֆիլակտիկ միջոցներ չունենալով` Հայաստանի իշխանությունը տարհամոզման մեթոդի միջոցով

էր փորձում զսպել այն: Ըստ այս մեթոդի, ծանր պատիժները պետք է տարհամոզեին հանցանք կատարելու միտում ունեցողներին, ու դրա արդյունքում պետք է նվազեր հանցագործությունների քանակը Հայաստանում:

«Ծանր» պատիժ ասելով` մենք հասկանում ենք պատիժ, որը այս կամ այն հանցանքի համար սովորաբար նշանակվող պատժից ավելի խիստ է: Այսինքն` չափազանցված պատիժ: Այս մեթոդի համաձայն, ոչ թե պատիժը, այլ դրա մասին տեղեկության շրջագայումը կանխում է մյուսների հանցագործ վարքը: Այսինքն` պատիժը օրինակ է ծառայում: Սակայն պատիժն իր մեջ պարունակում է օրենքի խախտում, քանի որ, ըստ Սահմանադրության, բոլորն օրենքի առաջ հավասար են, ինչը թույլ է տալիս մեզ ենթադրել, որ քարոզչական (տարհամոզման) նպատակներ հետապնդելով` որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող պատժի նշանակումը նույնպես անօրինություն է: Հարկ է նաև նշել մի փաստ: Տարհամոզման մեթոդը ոչ մի շոշափելի արդյունքի չի հասել: Այս մեթոդից հրաժարվել են նաև այն պատճառով, որ դա հակասում է մարդու հիմնական իրավունքների տեսությանը:

Այդ տարիների ընթացքում մահապատժի դատապարտվածների մեծամասնությունը քարոզչության զոհեր են: Այս հանգամանքը ամենից ավելի ակնառու է բանակում կատարված սպանությունների համար դատապարտվածների պարագայում:

ԽՍՀՄ փլուզման նախօրեին` մինչև 1992-ի կեսերը (մինչև ԱՊՀ բոլոր երկրներում մահապատժի չկիրառման մասին որոշման անցկացումը), ԱՊՀ տարածքում հանցանք կատարած բազմաթիվ կասկածյալներ Հայաստանում հանձն էին առնում իրենց չկատարած սպանությունները, միայն որպեսզի չհայտնվեին, օրինակ, Ուկրաինայում, որտեղ դեռևս իրականացվում էին մահապատիժները: ԱՊՀ այլ տարածքում կատարած մեկ սպանության և Հայաստանում չկատարած բազմաթիվ այլ սպանությունների համար մահապատիժ ստացածների հարց գոյություն ունի: Սակայն դրանց մասին ոչ ոք չի լսել, քանի որ մահապատիժը նաև լռության ապահովման Հայաստանի միջոցն է: Ում լռությունը հարկ է ապահովել, հայտվում է ՊԱՉ-ի (պատժի առավելագույն չափ) բանտախցում:

Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ պայմաններում էին «պահվում» մահապարտները, որոնց նկատմամբ մահապատիժը՝ մարդկային բարձր համոզմունքներից մղված, չէր իրականացվում: Նրանք սպանվում էին այլ մեթոդներով: Մինչև 2003 թիվը ոչ թե 42, այլ 54 մահապատիժ է վճռվել: Նրանցից 14-ը մահացել են ամենադաժան պայմաններում, չարչարանքներով, որոնք պակաս դաժան չեն, քան միջնադարյան որևէ պատկերացում: 8-12 մահապարտներ պահվում էին 20 քառակուսի մետր տարածքով խցերում: Խցերի հատակը ասֆալտ էր, պատերը՝ թաց: Լուսամուտները փակ էին ու օդանցք համարվող ճեղքերից հնարավոր չէր անգամ իմանալ`օրը ցերեկ է թե` գիշեր: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ` ծեծ: Սնունդը՝ շան լափից վատ, բաղնիքը՝ տարին մեկ-երկու անգամ: Բացարձակապես ոչ մի բուժօգնություն: Ոչ մի հանձնուք: Հարազատների հետ ոչ մի կապ: Ոչ մի սեփական հանդերձանք, ցրտի և գերխոնավության պայմաններում ոչ մի համապատասխան հագուստ: Ոչ մի զբոսանք: Ոչ մի տեղեկություն աշխարհից: Ոչ մի գիրք: Ոչ մի գրիչ ու թուղթ:

14 մահ:

Դա մահապարտների 26 տոկոսն է կազմում: Միջին հաշվով չորս մահապարտից մեկը սպանվել է: Մեր կատարած հետաքննության արդյունքում համոզվեցինք, որ սպանության հրաման է եղել ներքին կարգով, այն ժամանակվա կալանատների վարչության պետի կողմից:

Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց»: Այս մոտեցումը և ընդհանրապես մահապարտների սպանության դեպքերը, նրանց հանդեպ կտտանքների իրականացումը, նրանց չարչարելը… օրենքի խախտումներ են և պետք է դատաիրավական մարմինների ուշադրության կենտրոնում լինեին:

Բոլորովին էլ այն կարծիքին չեմ, թե սպանված բոլոր մահապարտներն անմեղ մարդիկ էին: Իհարկե, նրանց մեջ հաստատ եղել են հանցանք կատարածներ: Բայց մոտիկից ծանոթ լինելով դատախազության և դատարանի աշխատաոճերին, ինչպես նաև սպանվածներից շատերին` բոլոր հիմքերն ունեմ այդ դատավճիռները կասկածի տակ առնելու: Որոշակի մարդկանց մահվան են դատապարտում, հետո այդ մարդկանց բանտում սպանում են: Արդյո՞ք որոշ մարդիկ դրանով չեն փորձում վերացնել նախկինում իրենց կատարած հանցագործությունների հետքերը: Առավել ևս, որ նույնատիպ հանցագործությունների համար այլ դեպքերում նշանակում են 8, 10, 12… տարիների ազատազրկում կամ էլ ազատ են արձակում, եթե կարգին վճարես:

Մահին դիմադրելու միակ մղումը այն էր, որ մի օր, ի վերջո, Հայաստանում օրինականությունը կհաղթանակի, ու մեր մահապատիժները կփոխարինվեն հաջորդ ամենածանր պատժով, այսինքն՝ 15 տարի ազատազրկումով: Դժբախտաբար, ողջ մնացածներիս պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկումով:

Այսքան չարչարանքից հետո ինչպե՞ս կարելի է ցմահ ազատազրկում կրել, երբ առողջության 30 տոկոսն անգամ չի մնացել:

Մի քանի տանջամահության դեպք նկարագրեմ, որպեսզի գոնե մոտավորապես պատկերացնեք, թե ի՞նչ է կատարվել այստեղ մինչև 2000թ-ի գարունը:

Ժյուլվեռն Հարությունյանի (Ժոկո) երիկամները սիստեմատիկ ծեծի հետևանքով հրաժարվեցին աշխատել: Զարգացավ արտահայտված ջրգողություն (վոդյանկա): Ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին: Ընդհակառակը, որքան շատ էր ցավից ոռնում, այնքան ավելի ուժեղ էին ծեծում: Մի օր էլ Ժոկոն խցում մահացավ, և նրա մարմինը քարշ տալով հանեցին խցից:

Օրերից մի օր խցերից մեկում ծեծկռտուք է սկսվում: Սեյրան անունով դատապարտյալներից մեկը ծեծում է Վրեժ անունով դատապարտյալին: Վնասվածքներ ստացած Վրեժին տեղափոխում են մենախուց և… «մոռանում»: Երկու օր անց Վրեժը մահանում է մենախցում: Դեռ երկար ժամանակ պատերի վրա մնում էին Վրեժի արյունոտ ձեռքերի հետքերը: Իհարկե, սպանության մեջ մեղադրեցին Սեյրանին և նրա անորոշ հավերժական ազատազրկմանը ավելացրին ևս 15 տարի: Ի դեպ, Սեյրանը բավական երկար ժամանակ գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:

Սևակը մինչև բանտում հայտնվելը հովիվ է եղել: Քարի պես առողջ էր: Սակայն ռեժիմով ծեծի և նվաստացումների պատճառով հոգեպես ընկճվեց, աղիներն ու միզատար համակարգը հիվանդացան ու սկսեցին «ինքնուրույն գործել», այսինքն` նա ի վիճակի չէր զուգարան գնալ: Բաղնիքը ռեժիմի մեջ չէր մտնում, հագուստ փոխելու հնարավորություն չկար: Նույնիսկ տարրական զուգարանի թուղթն արգելված էր: Սևակը ապրում էր սեփական կեղտի և մեզի մեջ, մինչև որդնեց՝ բառիս բուն իմաստով: Սևակը որդնեց ու մեռավ խցում:

Վանիկ Յոլյանի շագանակագեղձը անտանելի ցրտից ու խոնավությունից բորբոքվել էր: Սրանից սովորաբար չեն մեռնում: Բայց պարզվեց, որ սրանով կարելի է մեռցնել: Տարրական բուժօգնություն ցույց չտալու պատճառով հիվանդությունը բարդացավ: Միզուկից թարախահոսությունը, անընդհատ բարձր ջերմությունը ի վերջո սպանեցին Վանիկին: Նա նույնպես մեռավ խցում, որովհետև հիվանդանոց տեղափոխելու խնդրանքին հետևում էր ծեծի լրացուցիչ չափաբաժին:

Զավենը, Արամը և էլի մի քանիսը մահացան տուբերկուլյոզից՝ իրարից վարակվելով: Քանի որ ոչ ոք չէր էլ մտածում այդ մարդկանց մեկուսացնել մյուսներից: Այդպես ավելի հեշտ էր «ակտավորելը»:

Չի կարելի չնշել, որ վիճակը կտրուկ փոխվել է 2000թ-ի գարնանից սկսած:

Տողերիս հեղինակը նույնպես մի անգամ մեռել է… թղթի վրա:

Այդ դժոխային տարիներին վաստակած ստամոքսի խոցս արդեն վերածվում էր քաղցկեղի: Օրական մի քանի անգամ արյուն էի փսխում: Եվ միայն շնորհիվ հարազատներիս հոգատարության, որոնք վճարեցին իմ բուժման համար, ես բոլորովին վերջերս վիրահատվեցի 4-րդ անգամ և հիմա ողջ եմ:

Լավ է, որ հիմա այդ հնարավորությունը կա:

Կարելի է էլի շարունակել: Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել: Երբ ձերբակալեցին Մուշեղ Սաղաթելյանին, մենք՝ միամիտներս, մտածեցինք, որ վերջապես այդ վիժվածքը պատասխան կտա իր հանցավոր արարքների համար: Բայց նրան մեղադրեցին մանր-մունր չարաճճիությունների, կեղծ դիպլոմ ունենալու համար: Համարեցին, որ մնացած ամեն ինչը անկեղծ էր:

Մի՞թե շարունակում է աշխատել ժողովրդական ասացվածքը. «Շունը շան թաթը չի տրորի»:

Համապատասխան պաշտոնյաները այս ամենը, իհարկե, գիտեն: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նրանք բարոյականություն ունենան և պատասխանատվության կանչեն այդ դահճին:

Ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյան

06.02.2009

«Ազատամտություն»

Նաև Մուշեղ Սաղաթելյանը 94 թ. ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին(այս մասին «Հայոց աշխարհ», 2001թ. ): 1996-ին նա խոշտանգում էր ընդդիմության ակտիվիստներին: Աղասի Արշակյանը Հայոց աշխարհին» պատմում է Մուշեղ Սաղաթելյանի խոշտանգումների մասին.

«1996թ. սեպտեմբերի 25¬ի լույս 26¬ի գիշերը, երբ ՆԳՆ 6¬րդ վարչության հերթապահ մասում հոշոտվում, խոշտանգվում էին ընդդիմադիր գործիչները: Կոնկրետ նկատի ունեմ ինձ, Գագիկ Մկրտչյանին, Դավիթ Վարդանյանին, Կիմ Բալայանին եւ բազմաթիվ այլ անձանց:

Հետագայում ինձ հաջողվեց գտնել այն թալինցի երիտասարդին, որի կողոսկրերն ու գլուխը ջարդել, հոշոտել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցրել նույն օրը նշված վայրում, մեզանից կես ժամ առաջ: Այդ երիտասարդի աչքի առաջ Սաղաթելյան Մուշեղը եւ ոչ պակաս հայտնի ՙգեներալ Բուդոն՚՝ Ղազարյան Ռոմանը (նախկին նախագահ Լ.Տեր¬Պետրոսյանի թիկնազորի պետը¬Ա.Հ.) այլ գամփռների հետ բառիս բուն իմաստով բզկտում էին մարդկանց: Երբ բազմաթիվ մահակների հարվածների արդյունքում հայտնվեցի հատակին, վերոհիշյալ անասուններն ինձ հետ ոտքերով էին խոսում: Նշածս երիտասարդն ականատես էր եղել Դավիթ Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, Դավիթ Վարդանյանը՝ իմ, ես՝ Գագիկ Մկրտչյանի եւ այդպես շարունակ»:

2008-ի նախագահական ընտրություններին Սաղաթելյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ էր, մարտի մեկի ցույցերին մասնակցելու հետ կապված կալանվորվել էր ու դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրա ազատության համար պայքարում էին ՀԱԿ-ի և Ժառանգություն կուսակցության ակտիվիստները: Երկու տարի յոթ ամիս նստելուց հետո ազատվեց: Գաղութից ազվելուց հետո Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասում ՝ «Արածնեիս համար չեմ ափսոսում»....

Վահան Իշխանյան

Վահան Իշխանյան լևոն տեր պետրոսյան բանտարկյալներ և կալանավորներ Հայաստան խմբագրի ընտրանի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին