f

Անկախ

Բաց նամակ Հայկ Մարությանին հակաճգնաժամային աջակցության ՛՛Ծրագրերից՛՛մեկի մասին


Ֆեյսբուքյան օգտատերերից Գագիկ Համբարձումյանը ՖԲ-ի իր էջում նամակ է հղել քաղաքապետ Հայկ Մարությանին,որը ներկայացնում ենք ստորև.

Հհ կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային սոցիալական աջակցության ծրագրերը քրտնաջան աշխատանքի արդյունք են և իրոք արժանի են գովասանքի։ Պարզվում է, որ Երևանի որոշ վարչական շրջաններում նույնպես մտահոգված են բնակիչների սոցիալական ստեղծված վիճակից և որոշել են նսեմացնել կառավարության աշխատանքը և ջանքերը, ստեղծել իրենց ավելի մարդակենտրոն ծրագրերը։ Այսպես. օրերս ստանում եմ գրություն 13 ապրիլի թվագրումով առ այն, որ 2012 թ մինչ օրս պարտք ենք աղբահանության վճար (նշված է գումար, տույժերով հանդերձ) և որ ամենակարևորն է, սպառնալից տեսքով հետևյալը. 10 օրվա ընթացքում չմուծելու դեպքում կհարուցվի դատական հայց և կալանք կդրվի հաշիվների վրա։ Հիմա հարց. իսկ ուր էիք դուք այս տարիների ընթացքում և ինչի չեք կատարել ձեր իսկ աշխատանքային պարտականությունները, թե արտակարգ դրության պայմաններում եք կարողանում արտակարգ որոշումներ կայացնել և մեղմել բնակչության հոգսերը։ Բայց խոսքը սրա մասին չէ։ Նշված բնակարանը ձեռք ենք բերել 2018 թ. վերջին, այն կիսանկուղային տարածք էր և բնակության համար ոչ պիտանի։ Նախկին սեփականատերը, որը ապրել և ապրում է արտերկրում, երբևիցէ չի բնակվել այդ տարածքում։ Լինելով օրինապաշտ քաղաքացի առք ու վաճառքի ժամանակ համատիրությունից ճշտել ենք նախկինի ֆինանսական պարտավորությունների մասին։ Հարցերի պարզաբանման նպատակով այցելելով վարչական շրջան, պարզեցինք, որ մենք ՊԱՐՏԱՎՈՐ էինք ճշտելու 2012թ վճարված կամ չվճարված վճարի մասին և ՊԱՐՏԱՎՈՐ էինք այդ մասին գրավոր տեղեկացնելու իրենց։ Մեր հարցադրումներին առ այն, օրենքի որ հոդվածներն են գուժում մեր այդ պարտավությունների և վճարվելիք գումարի հաշվարկման սկզբունքների մասին, պարզվեց, որ իրենք ՊԱՐՏԱՎՈՐ չեն մեզ ասելու։ Չմանրամասնելով խոսակցությունը, նշեմ, որ նույն օրը ներկայացվեց համատիրությունից տեղեկանք(հենց իրենց է վերապահված աղբահանության վճարների գանձումը), որ 2012թ մինչև 2019թ սեպտեմբեր ամիսը տվյալ հասցեում մարդ չի բնակվել, տարածքն էլ պիտանի չի եղել բնակության համար։ Ինչ եք կարծում դա բավարարեց մեծն անխոնջ պրպտող չինովնիկին, իհարկե Ոչ։ « Մնա տանը» կարգախոսին հավատարիմ մնալով դեռևս պետք է գնալ նաև Հայցանց , հետո ըստ երևույթին անհրաժեշտություն կլինի Վեոլիաջուր, իսկ միգուցե միանգամից ՄԱԿ - ից տեղեկանք ներկայացնենք։ 

Փորձում եմ հասկանալ, ՀՀ կառավարության հակաճգնաժամային սոցիալական աջակցության թվով որ ծրագրի շրջանակներում է նախատեսված այս հրաշք միջոցառումը։ Սպասում եմ դատական հայցին։ Անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ հասցեական։

Գագիկ Համբարձումյան ՖԲ Գրառում բաց նամակ Հայկ Մարության

Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Ավելին
Ավելին