Սննդաբան Ելենա Սոլոմատինան News.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ ծարավը հագեցնելու համար հարկավոր է ուղղակի ջուր խմել ։ Մասնագետը նկատել է, որ հաճախ այդ խնդիրը փորձում են լուծել քաղցր գազավորված ըմպելիքի օգնությամբ, սակայն դա միայն ծարավ է առաջացնում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ավելի լավ է ձեր ծարավը հագեցնել սովորական սեղանի ջրով, որն ունի հանքանյութերի չափավոր առկայություն: Շաքարն ավելի շատ խմելու ցանկություն կառաջացնի։ Քաղցր գազավորված ըմպելիքները շոգի համար լավագույն ընտրությունը չեն»,- ընդգծել է Սոլոմատինան։
Բժիշկը նշել է, որ գազազերծումը գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, և շաքարի կլանումը շատ ավելի արագ է տեղի ունենում։
Ավելի վաղ Սոլոմատինան բացատրել էր, թե ինչու է կվասի օգտագործումը մեծացնում շաքարախտի վտանգը։