ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «բազմաթիվ հետազոտություններ է անցկացնում» համաճարակի հանգամանքների և COVID-19 կորոնավիրուսի վարակի ծագման վերաբերյալ: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն նախատեսում է պարզել տեղի ունեցածը:
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը Չինաստանից է դուրս եկել:
«184 երկիր [և տարածքներ] տուժեցին, ինչը շատ վատ է», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարավածների և հիվանդության հետևանքով մահացածների թվով աշխարհում առաջին տեղում է;
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: