f

Անկախ

Այսօր նույնիսկ իշխանությունները չեն կասկածում, որ հանրաքվեում հաջողելու իրենց շանսերը չափազանց թույլ են


Որոշակի ժամանակ հրադադար հայտարարելուց հետո իշխանական թեւը կարծես թե փորձում է կրկին առաջին պլան մղել ՍԴ-ի արհեստածին ճգնաժամի հարցն ու դրանից օր առաջ ձերբազատվելու անհրաժեշտությունը:
Թեմային վերջին օրերի ընթացքում արդեն քանիերորդ անգամ անդրադարձել է «Առաջին լրատվական»-ն ընդգծելով, որ «Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՍԴ ճգնաժամի հարցը շուտափույթ պետք է լուծվի ԱԺ-ի միջոցով»:
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկելով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իր իսկ նախաձեռնությամբ օրակարգ մտած նախագծին, որոշում ընդունեց հիշյալ նախագիծը դնել հանրաքվեի, այդպիսով հակասահմանադրական այդ քայլի ամբողջ իրավական պատասխանատվությունը բարդելով ժողովրդի ուսերին:
Այսօր ի՞նչն է Հայաստանի իշխանություններին եւ խորհրդարանում նրան ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությանը մղում կրկին իր վրա վերցնելով իրավական պատասխանատվության ամբողջ բեռն, առաջ քաշել հանրաքվեից հրաժարվելու եւ ՍԴ-ի հարցը կրկին ԱԺ-ի միջոցով լուծելու գաղափարը:
Դա կարող է ունենալ երկու պատճառ: Պատճառներից առաջինի մասին խոստովանել է հենց «Առաջին լրատվական»-ի հոդվածագիրը, որը հղում կատարելով իր զրուցակիցներին հաստատել է, որ «այս պայմաններում անհնար կլինի քարոզարշավ անել, 650 հազար մարդ տանել տեղամաս, ստանալ այդքան վստահության քվե»: Դա ի տես այն բանի, որ քարոզարշավի հենց սկզբից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով փոխեց Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին հանրաքվեի բուն էությունը դա վերածելով հեղափոխությանը «Այո»-ի կամ «Ոչ»-ի: 

Այսօր նույնիսկ իշխանությունները չեն կասկածում, որ հանրաքվեում հաջողելու իրենց շանսերը չափազանց թույլ են եւ ինչպես ավելի վաղ գրել էի նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը հանրաքվեի ձախողումից հետո, հարգելով իր իսկ գովերգած «պառլամենտարիզմ»-ի սկզբունքները ՀՀ վարչապետը կորցնելու է իր լեգիտիմությունը եւ պարտավորվելու է արտահերթ ընտրություններ հայտարարել:
Նման քայլի գնալու համար առկա է նաեւ մեկ այլ կարեւոր պատճառ: Այս օրերին աշխարհին հուզող գլխավոր հարցը շարունակում է մնալ կորոնավիրուսն ու դրան հաջորդող տնտեսական ճգնաժամը: Նման իրավիճակում աշխարհին ու մասնավորապես Հայաստանի գործընկեր եվրոպական երկրներին ամենաքիչը կարող է հետաքրքրել Հայաստանի Սահմանադրության ինչ-որ կետի մեջ փոփոխություն մտցնելու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: Հավանաբար նույն այդ գործոնը Հայաստանի իշխանություններին մղել է կրկին հակվել ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու հեշտ, քաղաքական ռիսկեր չպարունակող ու նաեւ տնտեսապես առավել շահավետ եղանակին: Պիտի խոստովանել, որ նման քայլի գնալու կապակցությամբ Հայաստանի իշխանություններին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը որոշակի վստահություն է փոխանցել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների, այդ թվում ՀՀ ԱԺ-ում ընդունված խնդրահարույց օրենքների, նաեւ Ռոբերտ Քոչարյանի անօրինական կալանքի կապակցությամբ միջազգային կառույցների ու մասնավորապես եվրոպական երկրների անբացատրելի անտարբերությունը:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան հանրաքվե Նիկոլ Փաշինյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին