f

Անկախ

Պետք է խոստովանեմ, որ Վահան Իշխանյանը շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա


Այսօր Վահան Իշխանյանի ծննդյան օրն է։ Նրա հետ ծանոթացել եմ 2016 թ․-ին Ինքնագրի 7-րդ համարի շնորհանդեսին, նույնիսկ հարցազրույց եմ վերցրել և նկարել (ցավոք սրտի հարցազրույցը չի պահպանվել)։

Վահանի անժամանակ մահը իսկապես ծանր հարված էր հայ գրականության և քաղաքական հրապարակախոսության համար։ Իմ տեսանկյունից գրական աշխարհում նա հատկապես արժեքավոր էր իր քաղաքական մտածողությամբ, այսինքն նրա տեքստերը զուտ զգացմունքային վերարտադրության հետևանք չէին, ընդհակառակը դրանք հագեցած և հիմնավորված էին հետևողական ու համակարգված քաղաքական գաղափարախոսությամբ։ Կարծում եմ, սա եզակի երևույթ է, քանի որ մեր միջավայրում գրողների մի զգալի մասը հիմնականում ապաքաղաքական են, գաղափարական տեսանկյունից ամորֆ և անսկզբունք (առանց քաղաքականության գրականությունը անհնար է թվում)։

Վահանի հետ շատ թեժ բանավեճեր ենք ունեցել, հիմնական տարաձայնությունները կապված էին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սաակաշվիլու հետ։ Բայց անհամաձայնություններից անդին պետք է խոստովանեմ, որ նա նաև շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ Լենինի, Ֆուկոյի, Դերիդայի, Մարկուզեի և նեոմարքսիզմի մասին նրա ակնարկները դեռևս տարիներ առաջ ինձ համար ուղեցույց դարձան այդ ամենի մեջ խորանալու համար։

Վահանը շատ հրաշալի գրվածքներ ունի, բայց իմ տեսանկյունից կարևոր է հատկապես «Ռուսուլմանի նոթերը»։

Ինչևիցե, իսկապես սա շատ ցավալի կորուստ է, Վահանը շատ բան է արել հայ գրականության համար։

Կարպիս Փաշոյան ՖԲ Գրառում Վահան Իշխանյան տարեդարձ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին