f

Անկախ

Նվեր հորս, էսօր ծնունդն ա


Նվեր հորս, էսօր ծնունդն ա։

- Վազգեն, էս աթոռներին ի՞նչ անուններ ա գրած։

Վազգենն ու հայրս նույն մեծ պապն ունեն։ Ալեքսան Անդրեասյանը՝ Արևմտյան Հայաստանի Չմշկածագ քաղաքին մոտ Հազարի գյուղից։ Ողջ գյուղը ցեղասպանությունից փրկվել ա քրդերի շնորհիվ․ տարել են իրենց մոտ՝ սարերը։

Ուրեմն հայրս ու Վազգենը երրորդ պորտ եղբայրներ են, ուրեմն Վազգենն իմ տռայորդնի հորեղբայրն ա։

Զատիկին Վազգենի հետ գնում ենք Շավիլի հայկական եկեղեցի, Վերսալի կողմերն ա։ Ներսը՝ լեփ-լեցուն, նստելու տեղ չկա։ Կանգնած հետևում ենք արարողությանը։ Մի չորս աթոռ տեղ ա ազատվում։ Գնում, մեկի վրա նստում եմ։ Վազգենը գալիս, կողքս ա նստում։

Դիմացիս աթոռին մետաղ եմ տեսնում խփած, վրան անուն ա գրած։ Վազգենը բացատրում ա՝ երբ որևէ ընտանիք եկեղեցուն նվիրաբերություն էր անում, նրանց հարազատի անունը գրում էին աթոռի վրա։

- Ալեքսան Անդրեասեանի անունով ալ աթոռ կա։ Կուզե՞ս գտնինք։

- Կուզեմ։

Մի քիչ էլ դատարկվի եկեղեցին ու անցնենք գործի։ Արարողությունն ավարտվել ա, աղոթքներն ասվել են, երգերը երգվել են, օրհնությունը տված ա։ Անցնում եմ գործի։ Սկսում եմ իմ աթոռից։

Թեքվում եմ, նայում եմ աթոռի հենակին, մետաղի վրա փորագրած ա՝ Յիշատակ Պրն․ Ալէքսան Անդրէասանի։ Այ քեզ բան, էկել հենց նստել եմ մեծ տատիս հոր աթոռին։

Ես՝ զարմացած, Վազգենը՝ զարմացած, ինքը՝ ծոռ Ալեքսանին, ես՝ թոռան թոռ, ուրախ-ուրախ նկարվում ենք նստած կողք-կողքի մեր նախնու անունով աթոռին։

Հաջորդ օրը ապրիլի 18-ին գիշերը հայրս գնում ա։ Գնալուց ժամեր առաջ տեսազանգով հասցնում եմ էս պատմությունը հապճեպ պատմեմ։ Չէր խոսում, բայց մարմնի շարժով ու ձայն հանելով՝ արձագանքում էր։ Ճիգ արեց, ձիգ ճկվեց, նայեց իմ կողմ, ուժ տվեց` (հ)ա ասեց։ Հասկացա, որ գիտի՝ իմ ու իրա նախնիների առաջ պատասխանատվությունն՝ ինձ վրա։

Ծնունդդ շնորհավոր Վարդանուշի, Վահանի, Հայկանուշի, Ավետիսի թոռ Vahan Ishkhanyan ու Vahan Cheraz։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Վահան Իշխանյան տարեդարձ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին