f

Անկախ

Ափսոսում եմ այս գարունը, որ կորցնում ենք...


՛՛Անկախը՛՛ շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան) մենակատար, քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն է:  

-Մինչ կսկսենք հարցազրույցը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ աշխարհի բժիշկներին, որ այս օրերին անձնվիրաբար պայքարում են մարդկանց առողջության համար։ Ես նրանց համեմատում եմ սահմանին կանգնած զինվորների հետ, որ անքուն աչքով հերթափոխում են բժշկական հաստատություններում։ Դրա համար շատ եմ ցանկանում՝ մեր ժողովուրդն ականջալուր լինի տանից դուրս չգալու, հիգիենայի կանոններին հետևելու բժիշկների բոլոր հորդորներին ու խորհուրդներին, որ նրանք էլ կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։

-Մարիաննա, ինչպե՞ս են անցնում Ձեր օրերը համավարակի այս դժվարին ժամանակահատվածում։

-Անկախ այս տարվա համավարակի հետ կապված դժվարություններից՝ 2016-ից այս կողմ, ինչպես ողջ հայ ժողովրդի, այնպես էլ ինձ համար ապրիլ ամիսը շատ տխուր է սկսվում։ Ուստի իմ խոնարհումն եմ բերում մեր ներկա ու բացակա հերոսներին և նրանց ընտանիքներին։ Մեր ժողովուրդն անցած ճանապարհի ընթացքում այնքան դժվարին պահեր է հաղթահարել իր միասնության և կամքի ուժի շնորհիվ, որ այս մեկն էլ հաստատ կկարողանա ետևում թողնել։ Ուզում եմ՝ մարդիկ հեշտությամբ դուրս գան այս ամենից՝ գիտակցելով պահի լրջությունն ու դրան զուգահեռ արժևորելով ընտանիքի անդամների, սիրելի մարդկանց հետ անցկացնելու և միմյանց դրական լիցքեր փոխանցելու այս լավ հնարավորությունը։ Վերջին շրջանում մի տեսակ վերականգնվում է մեր ընտանեկան ավանդական ջերմ մթնոլորտը, ինչը մի քանի ամիս առաջ ուղղակի հնարավոր չէր լինի շատ պարզ պատճառով։  

Այս տարի բավական ակտիվ ստեղծագործական գործունեություն եմ ծավալել՝ տարվա հենց սկզբից մասնակցելով տարբեր համերգների։ Եվ հիմա, երբ ամեն բան անորոշ ժամանակով դադար է առել, հետաձգել եմ բոլոր ծրագրերս ու համերգներս։ Բայց դա չի խանգարում, որ տանն էլ շարունակեմ պարապել, նվագել ու զարգացնել գիտելիքներս։ Այս արտակարգ դրությունը նաև լավ առիթ է լրացնելու այն բացերը, որ միշտ ունեցել ենք ազատ ժամանակ չունենալու պատճառով: Օրինակ՝ ես մինչ այս պահը բազմաթիվ գրքեր էի նվեր ստացել, որ հիմնականում չէի հասցրել կարդալ, բայց վերջին շաբաթներին շատերն արդեն ընթերցել եմ։ Նաև ֆիլմեր եմ դիտում,  հատկապես սիրում եմ նրանք, որ պատմում են նշանավոր մարդկանց մասին։  

Հոգևոր սնունդն ու հենց հոգևոր իրականությունն այս պահին ևս շատ կարևոր են մեզ համար։ Այս ընթացքում ինձ համար տպավորիչ էր հայկական բոլոր եկեղեցիներում կատարված համազգային աղոթքը։ Ամեն ինչ այնքան ազդեցիկ էր, որ անգամ էկրանից այս կողմ զգացվում էր այդ հոգևոր ուժը։  

-Մարիաննա, մեկուսացման մեջ անգամ Դուք պարբերաբար որոշակի ակտիվություն եք դրսևորում։

-Ճիշտ եք նկատել։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Կամերային երաժշտության տանից հրահանգ ունեինք հնարավորության դեպքում դրսից հանդես գալ որևէ երաժշտական կատարումով՝ որպես անակնկալ նվեր մեր հանրությանը։ Ես ևս մասնակցեցի այդ հիանալի նախաձեռնությանը՝ իմ շնորհավորանքը փոխանցելով քանոնիս նվագի միջոցով։ Սա երաժշտական կատարումներ վայելելու լավ հնարավորություն էր բոլոր կանանց համար, որ մեկուսացման պատճառով չէին կարող հաճախել որևէ միջոցառման։ Նաև ապրիլի 11-ին մասնակցել եմ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ կազմակերպված փակ ակցիային՝ ընդդեմ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին ՌԴ-ին արտահանձնելու որոշման։ Իմ ելույթից հետո էլ ինձ անակնկալ էր սպասվում  ՀՀ  «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից․ պարգևատրվեցի Կոմիտասի 150- ամյակի մեդալով՝ ի նպաստ մշակույթի զարգացման։

-Մեկուսացման ո՞ր կողմերից եք օգտվում, ո՞ր կողմերն եք առավել դժվար հաղթահարում։

-Զգացողություններս շատ խառն են, որովհետև մենք չգիտենք ինչ ակնկալել յուրաքանչյուր հաջորդ օրվանից։ Այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, շատ ցավալի է։ Մի քիչ հուսադրող է այն հանգամանքը, որ մեր երկրում իրավիճակն այդքան էլ սրված չէ։ Շատ կարևոր է, որ անկախ ամեն ինչից խուճապի չմատնվենք։  

Ես օգտվում եմ թերևս միայն ընտանիքիս անդամների հետ անցկացնելու, յուրաքանչյուր վայրկյանը վայելելու հնարավորությունից։ Եվ այնպես չէ, որ միշտ ամեն բան հարթ է․ բոլորի պես մենք էլ ենք ունենում տարաձայնություններ։ Բայց դրանից էլ եմ լավ զգում․ նշանակում է՝ անտարբեր չենք միմյանց նկատմամբ։ Ես նաև հաճախակի զանգահարում եմ ինձ հարազատ ու թանկ մարդկանց՝ տեղեկանալու նրանց որպիսությունից։ Շատ եմ անհանգստանում և ուզում եմ, որ բոլորն առողջ լինեն։ Եվ հիմա արդեն աստիճանաբար սկսում եմ դժվար հաղթահարել կարոտի զգացումը նրանց հանդեպ։ Ուզում ես տեսնել, շփվել, գրկել, համբուրել։ Նաև շատ կարոտում եմ զբոսանքներս մաքուր օդում։ Ափսոսում եմ այս գարունը, որ կորցնում ենք։ Բայց տեսակով այնպիսին եմ, որ կարողանում եմ նաև ամեն մի փոքր բանից ուրախանալ․ այս օրերին հրճվում եմ անգամ ամեն առավոտ իմ պատուհանը թակող ճնճղուկներով։ Եվ քանի որ ինքս ինձ արդեն հոգեպես նախապատրաստել եմ, որ դեռ երկար ենք տանը մնալու, աշխատում եմ լույսը բացվելուն պես վայելել օրս՝ առանց որևէ բան նախօրոք պլանավորելու։ Միայն վախենում եմ, որ այս ամենն այնքան երկարի, որ ժողովուրդը հայտնվի ծանր ֆինանսական պայմաններում։ Ցանկությունս է, որ պետությունը մարդկանց հնարավորության սահմաններում ցույց տա այնպիսի օժանդակություն, որ նրանք չկորցնեն ապահովության զգացումը:    

-Այս օրերին աշխարհի ամենատարբեր անկյուններից, անգամ Իտալիայից, որտեղ թերևս ամենաողբերգականն են զարգանում իրադարձությունները, մարդիկ տեղադրում են բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ: Ինչպե՞ս եք բացատրում նման դրսևորումները։  

-Աշխարհի տարբեր անկյուններում ընկերներ ունեմ, որոնցից ստանում եմ շատ զանգեր։ Նրանց մի մասը սկսում են հուսահատվել, որովհետև ունեն մեկուսացման շատ խիստ պայմաններ։ Ընդամենը մի քանի օր առաջ իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Մալոմոն հասարակ սև մատիտով նկարել էր իմ նկարը, քանի որ այս պահին արտակարգ իրավիճակի պատճառով անգամ գեղանկարչական պարագաներ չունի։ Սա շատ մեծ խորհուրդ ունի ինձ համար, և այնքան բան է ասում արվեստի անսահման մեծ ուժի մասին։ Ուրախ եմ, որ Իտալիայի համար դժվարին այս ժամանակներում կարողացել եմ ոգեշնչել մեկ այլ արվեստագետի։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, այն օգնում է մարդկանց դուրս գալ այս իրավիճակից և չհասնել խելագարության։ Խոսքն, իհարկե, որակյալ երաժշտության մասին է, որը բուժիչ հատկություն ունի։  

Մի քանի օրից Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն է։ Ընդամենը մեկ դար առաջ մեր ժողովուրդը սարսափելի ճանապարհ է անցել, բայց նույնիսկ այդ դժոխքի մեջ նրանք շարունակել են երգել իրենց ազգային երգերը։ Այնպես որ, երբ այսօր մարդիկ ամենատարբեր երաժշտական կատարումներով են հանդես գալիս իրենց բնակարաններից, այդպես իրավիճակն են փորձում հաղթահարել։ Առանց ստեղծագործելու ցանկության մարդկանց կյանքը երևի կանգ կառնի։  

Այսօր ամեն պահի հեռուստատեսությամբ ու համացանցով հասարակությանը հրամցնում են սթրեսային նորություններ, որոնց կողքին, եթե չլինեն դրական երանգ ունեցող նյութերն ու նախաձեռնությունները, ապա չգիտեմ էլ՝ ինչ հետևանքներ կլինեն մարդկանց համար։ Հետաքրքիր է, որ նման նախաձեռնությունների արդյունքում նաև շատ տաղանդներ ի հայտ եկան ամենատարբեր ոլորտներում։ Ցանկությունս է, որ այս ամենի ավարտից հետո ավելի բուռն լծվենք ստեղծագործական աշխատանքի, և որ կուտակված ապրումները վերածվեն գեղեցիկ ստեղծագործությունների:  

-Մարիաննա, Դուք նույնպես այս օրերին Ձեր ՖԲ էջում տեղադրում եք տեսանյութեր, որտեղ քանոն եք նվագում հենց Ձեր տանը։  Ի՞նչ արձագանքներ եք ստանում:

-Իմ ցանկությունն է, որ մնացած նախաձեռնություններին զուգահեռ այս օրերին նաև ազգային երաժշտական գործիքն ինչ-որ չափով լցնի մարդկանց առօրյան։ Ուզում եմ նաև պարզապես ուրախ տրամադրություն փոխանցել մարդկանց։ Հուսով եմ՝ կկարողանամ ապահովել շարունակականություն՝ ավելի մեծ լսարանի հասանելի դարձնելով քանոնի ոգեղենությունը։ Չէ՞ որ ազգային գործիքները հարազատ են մեր հոգուն և կարողանում են հուզել։ Մեր ապրումները ճշմարտորեն կկարողանանք արտահայտել միան ազգային գործիքների միջոցով։ Ես հավատում եմ իմ քանոնի նվագին, իմ կատարած գործին։ Եթե շնորհներդ ի վերուստ տրված չլինեն, ապա երաժշտությունդ չի կարող համամարդկային լինել։  

-Այս ընթացքում ՖԲ էջի Ձեր ընկերներն ու հետևորդները կարծես դարձել են Ձեր հանդիսատեսը։ Արդյոք դա բավարարու՞մ է Ձեզ:  

-Համերգը կենդանի վայելող հանդիսատեսի և էկրանից այն կողմ քեզ հետևող մարդկանց մեջ շատ մեծ տարբերություն կա։ Դահլիճում նստած հանդիսատեսից ինձ փոխանցվող անբացատրելի էներգիան ոչնչի հետ չեմ փոխի։ Մեծ ցավ է, որ այս պահին արտիստները հանդիսատեսի առջև կենդանի ելույթով ներկայանալու հնարավորություն չունեն։ Միայն թե մի հետաքրքիր երևույթ է նկատվում․ եթե համերգ այցելած մեր հանդիսատեսը հիմնականում անհարմար է զգում մոտենալ արտիստին ու արտահայտել իր զգացողությունները, ապա համացանցում մարդիկ առավել ազատ են բարձրաձայնում իրենց տպավորությունները։  

-Ի՞նչ բացահայտումներ արեցիք մեկուսացման այս օրերին:  

-Հասկացա, որ շատ երկար ժամանակ տանը մնալն այնքան էլ սարսափելի չէ, և ես էլ կարող եմ դա անել: Չեմ ուզենա, որ մարդիկ տանը փակված լինելը տնային կալանքի վերածեն։ Այնքան բան կարելի է անել ընտանիքի անդամների հետ միասին՝ սկսած միասին գաթա թխելուց մինչև զանազան խենթություններ։ Ասենք, հագնել տոնական զգեստդ ու քո սեփական տան մեջ քեզ հյուր զգալ, այն էլ՝ թանկ՝ այդպես ապահովելով բոլորի ուրախ տրամադրությունը։  

Թեկուզ այս  մեկուսացման պայմաններում պիտի կարողանանք գնահատել յուրաքանչյուր վայրկյանը և ճիշտ օգտագործենք մեզ ընձեռված այս ժամանակը։ Պետք է սեր, հարգանք ու հոգատարություն ունենալ միմյանց հանդեպ, բարի, ջերմ և ուշադիր լինել ու չկենտրոնանալ մանրուքների վրա։ Երբեք չես իմանա՝ ինչ կլինի հաջորդ պահին։ Եվ այս օրերի համախմբվածությունն ու միմյանց օգնելու ցանկությունը ուզում եմ, որ շարունակական լինի նաև հետագայում։

-Մարիաննա, ի՞նչ խոհերով կամփոփեք զրույցը։

-Որքան էլ գիտակցում եմ՝ այս ամենն իր ծանր հետևանքներն ունենալու է, և շատ ժամանակ է պահանջվելու՝ ճգնաժամից դուրս գալու համար, բայց շատ ուզում եմ, որ գոնե կորուստներն ու վնասներն առավելագույն քիչ լինեն։ Ապրիլը կարծես դժվարությունների ու կորուստների ամիս լինի հայերիս համար, ուստի անհամբեր սպասում եմ մայիսին։ Հավատում եմ՝ այս տարի էլ այն հաղթանակների ամիս կլինի հայերիս համար։

           Արփի Խաչատրյան

   

Մարիաննա Գևորգյան նոր կորոնավիրուս հարցազրույց

Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Ավելին
Ավելին