f

Անկախ

1991թվականի մայիսի 6-ին ոստիկանների սպանդը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության սադրանքն էր


Երկու օրից՝ մայիսի 6-ին նորից մարդաշատ կլինի Նոյեմբերյան քաղաքում հառնող, նոյեմբերյանցի զոհված միլիցիոներների հուշահամալիրը։ 1991թ․ մայիսի 6-ին Ոսկեպարի անտառում խորհրդային զինուժի կողմից սպանվեցին Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 աշխատակիցներ,նրանց ընկերներից շատերը գերվեցին եւ գերության դժնդակ ամիսներ անցկացրին դեռեւս խորհրդային Ադրբեջանի եւ Ռուսաստանի բանտերում։ Շատ ոստիկաներ Ադրբեջանի բանտերում ծեծի եւ զրկանքների հետեւանքով ձեռք բերած հիվանդություններից հետո մահացան։ Հայաստանի գրողների միության Տավուշի բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանի <<<Մայրամուտ արեւածագին>> գրքում հանգամանորեն ապացուցված է, որ այդ սպանդը կազմակերպվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության սադրանքով։ Դրա պատճառն այն է , որ Միխայիլ Գորբաչովը հայտարարել էր հայկական անօրինական զինված կազմավորումներին լուծարելու մտադրության մասին, ուստի մայիսի 6-ի դեպքով պետք էր աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում անօրինական զինված կազմավորումներ չկան, միլիցիան է սահման պաշտպանում, որին գնդակահարեց խորհրդային բանակը։Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավար, երջանկահիշատակ Ջեմմա Անանյանը իր հուշերի գրքում նշել է , որ ՀՀՇ-ական իշխանությունը իրեն էր առաջարկել նման օպերացիա իրականացնել Իջեւանի շրջանում, սակայն ինքը չի համաձայնվել։ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի աշխատակից սպան(անունը չեմ գրում, քանզի իր համաձայնությունը չունեմ) ինձ պատմել է, որ ոստիկանների մեքենաների գնդակոծությունից հետո, երբ խորհրդային զինվորները իրենց գերեվարում էին, ինքը տեսել եւ իր ընկերներին ցույց է տվել, թե ինչպես են անտառից հատուկ ծառայության հայ, իր ծանոթ 2 աշխատակից հեռվից տեսագրում այդ ամենը , որպեսզի հետո տեսագրությունը ներկայացնեն վերադասին։

1996թ․-ին Նոյեմբերյանում կայացավ զոհված ոստիկանների հուշակոթողի բացումը։ Ներկա էր նաեւ Նոյեմբերյանի Կոթի գյուղից սերված Վանո Սիրադեղյանը, ով ելույթ չունեցավ,քանզի բնույթով անկեղծ էր, չէր կարող սուտ բաներ ասել։

Մինչեւ հիմա 1991թ․ մայիսի 6-ի սպանդի պատճառների մասին խոսվում է կիսաբերան,ոչ ամբողջությամբ։

Տղաները գնում էին հայրենիքի սահմանը պաշտպանելու,սահմանագոտում զոհվեցին, հայրենասեր էին, նրանց պայծառ հիշատակը՝ միշտ մեր սրտերում։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում ոստիկանների հուշակոթող նոյեմբերյան Լևոն Տեր-Պետրոսյան Հայաստան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին