Շատ ազդեց Վահանի մահը։ Կարգին մարդ էր։ Իմ խմբագիրն է եղել։ Երիտասարդ տարիներին ինձ շատ է ոգևորել, խթանել իմ պրոֆեսիոնալ աճը, հորդորել շատ գրել ու օգնել ավելի լավ գրել։ Բա՞րդ էր, կռվարա՞ր՝ ինչպես նրան բնորոշում են ֆեյսբուքյան մի քանի գրառումներ։ Ես, անկեղծ, չգիտեմ։ Թե աշխատանքի ժամանակ և թե միասին գարեջուր խմելիս՝ իմ դիմաց տեսել եմ խորը, վերլուծող, բնավորությամբ ու պինդ ողնաշարով անհատականության։ Միշտ հիացել եմ նրա քաղաքային մաներայով, իրերն ու երևույթներն այլ դիտանկյունից տեսնելու կարողությամբ։ Բնորոշումների, ածականների կարիք չեմ տեսնում։
Նա ուղղակի Վահան Իշխանյանն էր՝ շատ կարգին մարդ մեր քաղաքում որ էլ չկա։ Լույսերի մեջ մնաս, Վահան ջան։ Շնորհակալ եմ քեզ հետ շփվելու հնարավորության, քո խորհուրդների ու պատրաստակամության համար։ Քեզ չենք մոռանա։