Վախճանվել է Վահան Իշխանյանը։ Անձամբ չեմ ճանաչել, բայց «Հին Հայաստանում» մենք գաղափարական տարաձայնություններով իրարից ահագին հեռու ճամբարներում էինք։ Իսկ զավթված Հայաստանում պարզվեց, որ դու կամ Հայաստանի կողմից ես, կամ զավթիչների։ Ու Վահան Իշխանյանը գրի այն քիչ մշակներից էր, ում համար ընտրելու հարց էլ չկար անգամ։
Մինչ ուրիշները իրենց տաղանդը հայրենավաճառության շահերը սպասարկելուն էին ծառայացնում, Վահանը ծառայեցնում էր Հայաստան գաղափարին։ Ու նրա խորքային, երևույթները հստակ նկարագրող տեքստերի ու մտքերի տեղն այսուհետ բաց է մնալու։
Աստված հոգին լուսավորի։