f

Անկախ

Հայտնիները՝ COVID 19-ի թիրախում (լուսանկարներ)


Կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ անկախ ունեցվածքից և հասարակական դիրքից  մարդիկ հավասար են, և վիրուսի առջև արտոնյալներ չկան։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը գերազանցել են 1,6 միլիոնը։ Վիրուսը մոլեգնում է 210 երկրներում։ Վարակվածների թվում կան նաև բազմաթիվ հայտնի անձինք՝ շոուբիզնեսի աստղեր, մարզիկներ, քաղաքական և հասարակական գործիչներ։  

«Անկախն» ամփոփել է հայտնիների հիվանդացության դեպքերը տարբեր երկրներում՝ ներկայացնելով մի քանիսը, որոնք հայտնի են նաև հայ ընթերցողին։

Քաղաքական գործիչներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ նոր կորոնավիրուս ախտորոշվել է մարտի 27-ին։ Ջոնսոնը 10 օր շարունակ  ինքնամեկուսացել էր իր տանը։ Օրեր առաջ, սակայն, Ջոնսոնին հոսպիտալացրեցին՝ տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք։ Նրան թոքերի օդափոխության սարք էին միացրել։ Այսօր արդեն Ջոնսոնին տեղափոխել են ընդհանուր բաժանմունք․ նրա վիճակն աստիճանաբար լավանում է

Արքայազն Չարլզ

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի՝ բրիտանական գահաժառանգի մոտ վիրուսն ախտորոշվեց մարտի 25-ին, ավելի ուշ նաև նրա կնոջ՝ Կամիլայի մոտ։  71-ամյա արքայազնի մոտ վիրուսը մեղմ ընթացք ունեցավ և նա 14 օր անց դուրս եկավ ինքնամեկուսացումից։

Ալբերտ Երկրորդ

Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը ևս վարակվել է նոր կորոնավիրուսով։ Նրա մոտ ևս հիվանդությունը մեղմ ընթացք է ունեցել  և նա այդ ընթացքում շարունակել  է աշխատել իր առանձնատնից, որտեղ մեկուսացված էր։ Ապրիլի 1-ին հայտարարվեց, որ արքայազնն ապաքինվել է։

Ջասթին և Սոֆի Թրյուդո

Կանադայի վարչապետի կնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոյի մոտ կորոնավիրուս ախտորոշվեց մարտի 12-ին՝ Մեծ Բրիտանիա այցելությունից հետո։ Նա ինքնամեկուսացավ իր տանը։ Նրա ամուսինը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այդ ընթացքում ևս ինքնամեկուսացել էր տանը՝ իրենց երեք երեխաների հետ։ Երկիրը ղեկավարելուց բացի երկու շաբաթ շարունակ  նա խնամում էր իրենց երեխաներին, վարում տան տնտեսությունը։ Տիկին Գրեգուար-Թրյուդոյի մոտ հիվանդությունը մեղմ ընթացք ունեցավ և նա արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից։

Իսպանիան վարակակիրների թվով աշխարհում առաջատարներից է։ Եվ կորոնավիրուսը չի շրջանցել նաև իսպանական իշխանություններին։ Այսպես՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնա Գոմեսը ևս վիրուսակիր է։ Այս մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթվա վերջում։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող վարչապետի և նրա տիկնոջ ինքնազգացողությունը լավ է։

Իսպանիայի հավասարության նախարար Իրեն Մոնտերոյի մոտ  ևս մարտի 15-ին ախտորոշվել է կորոնավիրուս և մեկուսացել իր  կողակից, փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասի հետ։

Կորոնավիրուսը չի շրջանցել նաև իսպանական Կատալոնիայի ղեկավարին։ Քուիմ Տորան հայտարարել է, որ ինքնամեկուսանում է Կատալոնիայի կառավարական շենքում՝ այնտեղից շարունակելով աշխատանքը։

Ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել Կատալոնիայի կառավարության ղեկավարի տեղակալ Պիեր Արագոնեսի մոտ։

Իսկ ահա  Բուրինա Ֆասոյում վարակվել  են գործադիրի միանգամից  4 անդամներ։ COVID 19 վարակակիր են կրթության, ներքին գործերի, արտաքին գործերի և հանքերի նախարարները։

Ապրիլի 1-ին COVID 19 է հաստատվել Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիթզմանի և նրա կնոջ մոտ։ Իսկ ապրիլի 2-ին հիվանդությունն ախտորոշվել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի մոտ։

Աստղեր և մարզիկներ

Մարտի սկզբին աշխարհը ցնցեց դերասան Թոմ Հենքսի և նրա կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի ախտորոշումը։ Զույգը վարակվել էր Ավստրալիայում նկարահանումների ժամանակ։ Նրանք նախ հոսպիտալացվեցին, ապա շարունակեցին ինքնամեկուսացումն իրենց առանձնատանը։ Երկու շաբաթ անց Հենքսը հայտարարեց, որ թե ինքը, թե կինն աստիճանաբար իրենց լավ են զգում։

Օլգա Կուրիլենկո

Մարտի 15-ին արդեն  COVID 19 ախտորոշվեց դերասանուհի Օլգա Կուրիլենկոյի մոտ, որը հատկապես հայտնի է Ջեյսմ Բոնդի մասին ֆիլմից։

Փինք

Ամերիկյան փոփ աստղ Փինքը և նրա 3-ամյա որդին ևս հաջողությամբ հաղթահարել են  COVID 19-ը։ Այս մասին երգչուհին հայտարարել է իր թվիթերյան հաշվում ապրիլի 3-ին։ Փինքը նաև 1 մլն դոլար է փոխանցել համավարակի դեմ պայքարի համար։

CNN հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Քրիս Քուոմոն ևս վարակվել է։ Նա ինքնամեկուսացել է իր տանը՝ այնտեղից շարունակելվ աշխատանքը։ Նրա հետ թողարկումը վարող Բրուք Բալդվինը ինքնամեկուսացել է։ Ավելի ուշ նա ևս հայտարարեց, որ վիրուսակրր է, ունի ջերմություն և ցավեր։

Աշխարհահռրակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ևս վարակվել է և ինքնամեկուսացված վիճակում է։

Քրիստոֆեր Հիվյու

«Գահերի խաղը» հեռուստասերիալի երկու դերասաններ ևս  COVID 19-ի թիրախում են հայտնվել։ Դերասաններ  Ինդիրա Վարման և Քրիստոֆեր Հիվյուն իրենց երկրպագուներին տեղեկացրել են, որ թեստի արդյունքում դրական ախտորոշում ունեն, ախտանշանները նման են մրսածության ախտանշաններին, և որ պայքարում են առողջանալու համար։

 Դանիել Դաե Քիմ

Ամերիկյան կինոաստղ Դանիել Դաե Քիմը, որը հանրությանը  հայտնի է «Հավայան 5։0» դետեկտիվ հեռուստասերիալից և «Կորուսյալները» սերիալից, ևս հայտարարել է, որ վիրուսակիր է և մեկուսացել է Հավայան կղզիների իր առանձնատանը

Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը  հայտարարել է, որ իր կարծիքով  ինքը ևս հիվանդացել  է և հաջողությամբ հաղթահարել վիրուսը։ Նրան թեստ չեն արել, քանի որ դրանց քանակը սուղ է և կիրառում են միայն սուր արտահայտված ախտանշանների դեպքում։

 Լեվ Լեշչենկո

Վիրուսին չեն կարողացել դիմակայել նաև նախկին ԽՍՀՄ տարածքում հայտնի երգիչ Լեվ Լեշչենկոն (նա արդեն կազդուրվել է՝ հայտարարելով, որ ապաքինումը նշելու է ընկերների հետ օնլայն տարբերակով), գրող Բորիս Ակունինը։

Մարզիկներից COVID 19 է ախտորոշվել իտալական «Յուվենտուսի»  ֆուտբոլիստներ Դանիելե Գուգանիի, Բլեզ Մատյուիդի և Պաուլո Դիաբլայի մոտ։ Իսկ իտալական մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ «Սամփդորիայի» 5 մարզիկները և թիմի բժիշկը ևս հիվանդացել են։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ վիրուսն ախտորոշվել է 15 մարզիկների և մարզիչների մոտ։

Մահվան դեպքեր

Ալան Մերիլ

Բազմաթիվ են նաև հայտնիների մահվան դեպքերը։ Մահացածների թվում են Բուդապեշտում ՄԹ փոխդեսպան Սթիվեն Դիքը, աֆրո-ջազի լեգենդ 86-ամյա Մանու Դիբանգոն, ճապոնացի հռչակավոր երգիծաբան Քեն Շիմուրան, հայտնի երգահան, I Love Rock 'n' Roll հիթի հեղինակ Ալան Մերիլը, Սոմալիի նախկին վարչապետ Նուր Հասան Հուսեինը և այլք։

 

covid19 հայտնի մարդիկ

Այլ հոդվածներ հեղինակից

Հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում
Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկել է Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացը
Վիճելի տարածքներն ինչպե՞ս սկսեցին Ադրբեջանին պատկանել. Հայաստանի առաջին ՄԻՊ
Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն
«Իմ քայլի» պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Շուշին «ադրբեջանական» քաղաք է
«Բարգավաճ Հայաստան». Շուշիի հետ կապված Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը
ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային
Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ
Ստուգայց է իրականացվել մարտական հենակետերում
Մարտական հերթափոխի նախապատրաստում
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ
Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը. Գագիկ Սուրենյան
Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք
ԲԴԽ անդամի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
Սուրեն Խաչատրյանը զոհվել է տղայի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 4-ին. ոստիկանություն
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
ՊՆ-ն նախատեսում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները
Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար
Սոթքի հանքավայրը տնօրինող ընկերության հարկերը 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով. Մաշադյան
Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է և նոր բանակցող ունենալը
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները
ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Գերիների վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ սահմանների որոշման խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանն
Ավելին
Ավելին