f

Անկախ

44-օրյա պատերազմը գործող աշխարհակարգի փլուզման հիմքերը դրեց, իսկ ռուս-ուկրաինական պատերազմն այն վերջնականորեն ջախջախեց


Ազգային պատկանելության պատճառով Դոստոևսկու և Չայկովսկու ստեղծագործություններից հրաժարված աշխարհը կարո՞ղ է հրաժարվել էլի ազգությամբ ռուս Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակից կամ անտեսել  Լոմոնոսովի՝ բնության մեջ մատերիայի և էներգիայի շարժման սկզբունքը։ Դատելով գլոբալիզմի գաղափարախոսությունն առաջ մղող աշխարհում ազգային պատկանելության հիմքով աննախադեպ ու զանգվածային խտրականության դրսևորումներից՝ ոչինչ բացառել հնարավոր չէ։ Ինչպես ասել է մեծն Հակոբ Պարոնյանը․ «Առաջ բոռալով ետ-ետ կերթանք»։

Պատկերացրեք՝ մի գեղեցիկ օր սովորականի պես առավոտյան արթնանում եք ու պարզում, որ Դուք Դուք չեք, սուտ են բոլոր այն արժեքներն ու հավատամքները, որոնց դավանել եք, դատարկություն են սկզբունքները, որոնցով առաջնորդվել եք, ՁԵր ողջ կյանքը, շփումներն ու հարաբերությունները կեղծիքի վրա են հիմնված։ Ինչպե՞ս կզգաք Ձեզ նման իրավիճակում։

Ճիշտ նույն իրավիճակում է հայտնվել աշխարհը, որին թվում է՝ մղձավանջային երազում է, ուր որ է կարթնանա ու իր սովորական առօրյային կանցնի, բայց այդպես էլ չի արթնանում ու չի կարողանա արթնանալ, քանի որ այդ մղձավանջը իրականություն է, ոչ թե երազ։ 

Ռուս-ուկրաինական պատերազմը  դարձավ  ժամանակակից աշխարհի ու համամարդկային արժեքների հիմնասյուների վերջնական կործանման գործոնը։ Պատերազմը եկավ ցույց տալու, որ այն, ինչին դավանել ենք տասնամյակներ շարունակ, ինչի վրա պետություն ենք կառուցել, սերունդներ կրթել, գեղեցիկ փաթեթավորված դատարկություն էր, փուչիկ, որ ասեղի մի հարվածից պայթեց՝ առաջացրած աղմուկով ժամանակավորապես խլացնելով դատարկության ողբերգական իրողությունը։

 

Կմտածեք՝ չափազանցություն է։ Բոլորովին։ 

 

Այն, որ աշխարհը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, վաղուց էր հայտնի։ Այդ նույն երկակի ստանդարտների հետևանքով աշխարհը լուռ մնաց, երբ 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, գործելով մարդկության դեմ հանցագործություններ։ «Քաղաքակիրթ» աշխարհը, որի մասը և արժեքների կրողն էինք մեզ համարում, լուռ հետևեց քաղաքացիականների խոշտանգումներին ու գլխատումներին, Ստեփանակերտում ծննդատան  ռմբակոծությանը, ֆոսֆորական զենքի կիրառությանը։ Այն նույն  «քաղաքակիրթ» աշխարհը, որ ժամանակին Իրաք ներխուժեց ու Սադամ Հուսեյնին կախաղան հանեց պատճառաբանությամբ, թե երկիրը քիմիական զենք ունի և մտադրվում է այն օգտագործել։ Իսկ հիմա համեմատեք, թե  ինչ աղմուկ-աղաղակ է  տիրում աշխարհում ուկրաինական պատերազմի պատճառով, ավելին, էլ պատժամիջոց չմնաց, որ չեն կիրառել ՌԴ-ի հանեպ՝ քաղաքական ու տնտեսական ոլորտից սկսած մինչև աբսուրդի հասնող  մշակույթ ու ժամանց։ Եզրակացությունը մեկն է՝ Արևմուտքի համար կարևոր է պատերազմի զոհի մաշկի, մազերի, աչքերի գույնը․ քանի դեռ աշխարհին արժեքներ թելադրողը «սպիտակ պարոններն» են, նրանք մտահոգվելու են միայն իրենց նմանների մահվամբ։

 

Այս օրերին  աշխարհի մեղադրանքներն ուղղված են ՌԴ նախագահ Պուտինին։ Եթե աշխարհի կարգը մանկապարտեզի երեխաների օրինակով փորձենք  բացատրել, կստացվի՝ երբ երեխաները տեսնում են, որ խստիվ «չի կարելին» մի օր հանկարծ կարելի է դառնում իրենց խաղընկերներից մեկի համար, բնականաբար մյուսներն էլ են փորձում վայելել արգելված պտուղը։ Հիշենք Հիտլերի խոսքերը, որը «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը» արտահայտությամբ արդարացնում էր հրեաների հոլոքոստը։ Նույնն էլ մեր օրերում է․ եթե Ալիևին ու Էրդողանին  կարելի է անպատիժ հագուրդ տալ իրենց նվաճողական ձգտումներին և դրա համար հարձակվել ու կոտորել Արցախի հայությանը, ապա Պուտինն էլ հանգիստ կարող է նույնն անել Ուկրաինայում։ 

Հետաքրքիր օրինաչափություն է՝ գերտերություն ԽՍՀՄ-ի փլուզումը սկսվեց Ղարաբաղյան շարժմամբ, գործող աշխարհակարգի փլուզումն էլ՝ 44-օրյա պատերազմով։

1948թ․ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունբված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է․ «Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ»։ 

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում աշխարհում ազգությամբ ռուսների նկատմամբ, ի չիք է դարձնում այս հռչակագիրը։ Մարդիկ զրկվում են իրենց ունեցվածքից, կրթության իրավունքից, վտանգի տակ է նրանց կյանքը միայն և միայն ազգային պատկանելության պատճառով։ Ծաղր է առաջացնում մշակույթի համաշխարհային դասականներին Արևմուտքում արգելելը․ նրանք իրենց ներդրումն ունեցել են համաշխարհային պատմության ու մշակույթի մեջ։ Բարձր արվեստն ու մշակույթ անտեսողն է կորցնում, ոչ թե ստեղծագործությունների հեղինակները։

Իսկ եվրոպական երկրների վերաբերմունքը ուկրաինացի փախստականներին, ԶԼՄ-ների զարմացական լուսաբանումները, որ պատերազմը եվրոպական արտաքինով մարդկանց երկրում է, ոչ թե երրորդ աշխարհի ասիական կամ աֆրիկյան մի երկրում, ավելի են սրում ռասիզմի խնդիրը։

Հիշենք, թե ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում ինչ ծայրահեղ միջոցառումներ են ձեռնարկվել աշխարհում ու ինչ սրբագրումների  է ենթարկվել պատմությունը։ 2020-ին ոստիկանության կողմից բերման ենթարկվելիս մահացած Ջորջ Ֆլոյդի դեպքը տակնուվրա արեց աշխարհը, թեման քննարկվեց անգամ ՄԱԿ-ում և որակվեց որպես համակարգային ռասիզմի դրսևորում, տարբեր երկրներում ապամոնտաժվեցին պատմական հուշարձաններ, որոնք չէին համապատասխանում ներկա ընկալումներին (օրինակ՝ Լեոպոլդ Երկրորդի արձանները Բելգիայում, ԱՄՆ-ում՝ 1860-ականների քաղաքացիական պատերազմում հարավի ներկայացուցիչներին նվիրված հուշարձանները)։

 

 Ըստ ամենայնի՝ մարդկությունը սպասում է, որ ներկայիս իրողություններն էլ դառնան պատմություն ու պոստֆակտում դատապարտեն թե ինչպես էին Արևմուտքի կողմից հրահրված պատերազմից փրկվող սևամորթները, արաբները, աֆղանները և շատ-շատերը կոտորվում դեպի Եվրոպա բաղձալի փրկության ճանապարհին, ինչպես էին նրանց ամենուր փշալարերով ու թշնամանքով դիմավորում, ինչպես էին ԱՄՆ-ում մեքսիկացի միգրանտ երեխաներն անմարդկային պայմաններում պահում, իսկ արտաքնապես իրենց նման ուկրաինացիներին Եվրոպայում դիմավորում տաք ծածկոցներով ու կացարանով ապահովում։ 

 

Ինչևէ, դատապարտելն ավելի հեշտ է, քան կանխելը, մանավանդ, եթե էլիտաների շահը թելադրում է չկանխել անմարդկային երևույթները։

 

Պատահական չէ, որ ապրում ենք ժամանակներում, երբ մարդու իրավունք և միջազգային իրավունք հասկացությունները, Հիպոկրատի երդումը  դատարկություն են, զուտ ձևակերպում։ 

 

Իհարկե, գործող աշխարհակարգի տապալումն աշխարհի վերջը չէ։ Մարդկությունը որպես փյունիկ նորից կվերածնվի ու մի նոր վերածննդի դարաշրջան կապրի,գուցե մարդկությունը կարողանա թոթափել սպառող հասարակության հոգեբանությունը, որը բոլորիս ներկայիս վիճակին է հասցրել,  ՄԱԿ-ը, որը «անունը կա, ամանումը չկա» սկզբունքով է գործում, գուցե փոխարինվի մեկ այլ, ավելի գործուն կառույցով, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին փոխարինելու կգա գուցե ավելի համեստ, բայց քիչ թե շատ գործող փաստաթուղթ։ Միայն թե կա մի բայց․ եթե մեծ ազգերն ու պետություններն իրենց մեծության ու հզորության շնորհիվ կարող են դիմանալ «համաշխարհային մեծ  ջրհեղեղին», ապա մեզ նման փոքր ազգերն ու պետությունները պետք է ջանք գործադրեն՝ ջրի  հետ պատմության թատերաբեմից դուրս չմղվելու համար։ Ահա այստեղ է, որ սարսափ է պատում, երբ հիշում ես, որ Հայաստանը կառավարում են պսևդոլիբերալ, իսկ հոգու խորքում  դիկտատորական հակումներով  տգետներ, որոնք ոչ ցանկություն ունեն, ոչ էլ կարող են իրավիճակը ճիշտ գնահատել ու ազգի և պետության շահերից բխող քայլեր ձեռնարկել։

 

Ուկրաինա արցախյան պատերազմ 44-օրյա պատերազմ էսսե խմբագրի ընտրանի ռուս-ուկրաինական պատերազմ ՄԱԿ Մարդու իրավունքներ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին