f

Անկախ

Մարտի 9-ին հորս' Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակին դնում եմ նրա ամենասիրելի պատմվածքներից մեկը (Ռաֆայել Իշխանյան, «Իրական պատմություններ» գրքից)


Հայրս հաճախ էր պատմում պատերազմական այս պատմությունը, հենց առիթ էր լինում, պատմում էր բառացի նույն շարադրանքով, այնպես որ ընթերցելիս կարծես ոչ թե ընթերցեմ, այլ լսեմ նրան։

Այսօր, մարտի 9ին հորս' Ռաֆայել Իշխանյանի 100 ամյա տարեդարձին դնում եմ նրա ամենասիրելի պատմվածքներից մեկը(Ռաֆայել Իշխանյան, «Իրական պատմություններ» գրքից)։

ՀԱՑԸ

Ելղովանցի Գեւորգն ու ես երկու հայ էինք գերիների այդ փոքր ճամբարում: Մյուսները ռուսներ էին ու թաթարներ: Գեւորգի փորի վերքից թարախ էր գալիս, իմ էլ ազդրի վերքը չէր փակվում եւ ուժեղ կաղում էի: Բայց դա չէր էականը, այլ այն, որ սոված էինք, սոսկալի, ամեն օր, ամեն րոպե: Առավոտները բոլորիս տանում էին դաշտային աշխատանքի: Ճանապարհն ավազուտների միջով էր անցնում, ինքն էլ ավազ էր: Ամեն օր մեզնից վաղ այդ ճանապարհով ուրիշ ինչ-որ մարդիկ էին անցած լինում, եւ ավազի մեջ գտնում էինք նրանց կերած տանձի ու խնձորի մնացորդները: Այդպիսի ամեն մի մնացորդ տեսնելիս՝ մի տասը ձեռք էր խրվում ավազի մեջ, մեկս մյուսից պռճոկելով խլխլում էինք եւ ձեռքներս ընկածը ավազախառը բերաններս տանում: Ու ամեն օր այդպես:

Չորս կողմից գերմանացի զինվորներ էին ուղեկցում: Մի անգամ էլ հետեւից եկող զինվորը տեսնելով՝ ինչպես ենք իրար ձեռքից խլխլում մրգի մնացորդները՝ Գեւորգին կանչեց:

Գեւորգը վերջից էր քայլում, գուցե դրա համար նրան կանչեց, մոտ էր իրեն: Կամ գուցե նկատել էր, որ Գեւորգի ձեռքը բան չի ընկնում:

Գերմանացին իր պայուսակից հաց հանեց, դանակ, մի շերտիկ կտրեց: Ապա՝ տուփով կարագը հանեց, մի քիչ քսեց հացի վրա: Հետո էլ շաքարավազի տուփը հանեց ու քիչ ցանեց կարագի վրա: Եվ հացը տվեց Գեւորգին՝ հասկացնելով, որ իր կողքով քայլի եւ ուտի՝ թե չէ կխլեն:

«Այ բախտ,- մտածեցի, ինչո՞ւ ինձ չտվեց» ու պատկերացրի՝ եթե ինձ տված լիներ այդ կարագ-հացը, ինչպես մի ակնթարթում բերանս կտանեի, կուլ կտայի: Բայց Գեւորգն այդպես չարեց: Անունս տվեց: Ետ ընկա, հավասարվեցի իրեն: Ինքը քայլելով՝ հացը զգուշորեն կիսեց: Աչքս վրան էր. նկատեցի, որ իմ կողմի կտորը մի քիչ փոքր ստացվեց: «Ափսոս»,- մտածեցի:

Գեւորգը նայեց երկու կտորներին եւ մյուս ձեռքի ավելի մեծ կտորը մեկնեց ինձ:

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ռաֆայել Իշխանյան Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին