f

Անկախ

Ուկրաինացի բանակցողին ուկրաինացիք սպանել են. ահա թե ինչու Զելինսկին խաղաղության չի գնում


Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեկ սպանել է Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցող Դենիս Կիրիևին(Денис Киреев)։ Ուկարինական զլմ֊ները տարածել են հաղորդագրություն, թե իբր նա պետական դավաճանություն է արել, որի համար Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նրան բռնելիս սպանել է:

Գերմանական DW֊ն այս լուրը տալիս հենց առաջին պարբերությունում որպես հաստատված փաստ գրելով թե ՈՒԱԾ-ն (СБУ) ստացել է տվյալներ որ Դենիս Կիրիևը պետական դավաճանություն է արել։ Ի՞նչ գիտեք, ոնց որոշեցիք որ СБУ֊ն ճիշտ է ասում, սկի չեն էլ գրում «ըստ СБУ-ի»։

45 ամյա Դենիս Կիրիևը ֆինասիստ, բանկիր էր, ուկրինական զլմ֊ները նրա համարում էին գործարար կամ օլիգարխ Կլյուև եղբայրների մարդը, և որ Կլյուեվների ազդեցությունը հակտապես մեծ էր Յանուկովիչի նախագահության ժամանակ։

Կիրևի սպանության մասին առաջինը հայտնել է ուկրինական Ռադայի պատգամավոր Ալեկսանդռ Դուբինսսկին իր տլեգրամ ալիքում. «Բռնելիս ՈՒԱԾ֊ի աշխատկիցները սպանել են առաջին գոմելյան պատվիրակության անդամ Դենիս Կիրիևին։ Կասկածվում էր պետական դավաճանության մեջ։ Կիրիևը Կլյուևների մարդն էր, ինչպես է նա հայտնվել օկուպանտների հետ ուկրաինական պատվիրակության կազմում, շատ է կցանկանայնիք պարզել նախագահի գրասենյակից»։

Ինչպես երևում է, Դուբինսկին սպանությունը արդարցնում է և մեղադրում զոհին։

Բայց դեռ մինչև պատերազմը, փետրվարի 13֊ին ուկրաինական obozrevatel.com֊ը գրել էր թե Կիրիևը կասկածվում է Ռուսաստանի լրտես լինելու մեջ, դրանից հետո էլ Կիևը նրան վերցրել է որպես բանակցող։ Եթե որևէ դավաճանության փաստ լիներ, Զելինսկին հաստատ նրան չէր ընդգրկի պատվիրակության կազմում։ Իսկ եթե նույնիսկ փետրվարի 13֊ին դավաճանության կասկած եղած լիներ, բնական է որ հետագայում Կիրիևը շատ զգույշ կլիներ որ իր վրա որևէ կասկած չտարածվի։

Ուրեմն, ոչ մի պետական դավաճանություն էլ չի եղել, Կիրևին սպանել են այլ պատճառով։ Ինչ պատճառո՞վ։ Եթե ուկրաինական զլմ֊ները նրան կապում են Յանուկովիչի ու նաև Ռուսաստանի հետ, ապա հավանական է որ նա կոնֆլիկիտի խաղաղ կարգավորման կողմնակից է եղել, և հենց դրա համար էլ կարող է նրան ընդգրկած լինեին պատվիրակության կազմում։ Եվ բանակցություններն էլ, ենթադրաբար, նա տարել է խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որը ձեռք չի տվել Ուկրինական իշխանության մեջ առավել արմատական հակառուսական ուժերին, և նրան վերացրել են։

Ցանցում հայտնվել է նաև Կիրիևի սպանված լուսանակարը։ Լրագրող Անատոլի Շարինը գրել է «Ուղիղ Կիևի կենտրոնում, Պեչորյան դատարանի մոտ սպանել են՝ գլխին կրակելով»։ Կարծես դեմոնստրատիվ սպանություն լինի։

Այս սպանությունը ցույց է տալիս թե ինչ մթնոլորտ է Ուկրաինայի պետական վերնախավում, որ կանխում են Ռուսաստանի հետ հաշտություն կնքելու փորձերը, և ավելի հասկանալի է դառնում Զելինսկու երկչոտ վարքը, նա պատանդ է այդ ռազմատենչ ուժերի ձեռքին և նրանցից վախենալով պատերազմը կանգնեցնել, փոխարենը խմում կամ թմրանյութ է օգտագործում ու այդ վիճակում եթեր դուրս գալիս։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ուկրաինա Ռուսաստան Սպանություն Աշխարհում

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին