f

Անկախ

Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումներն ամենից շատ անտեսող երկրորդ երկիրն է


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների իրագործման ընթացքը վերահսկող Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է 2019թ․ իր զեկույցը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում դեռևս իրագործման իրենց հերթին են սպասում ՄԻԵԴ-ի 184 որոշումներ։ Այս ցուցանիշով Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումները անտեսող երկրների ցանկում երկրորդն է՝ Ռուսաստանից հետո։ Ռուսաստանում դեռևս չիրագործված ՄԻԵԴ որոշումների թիվը կազմում  է 244։


Արդեն 13-րդ անգամ հրապարակվող տարեկան զեկույցի համաձայն՝ 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԵԴ-ի 5․231 որոշումներ տարբեր երկրներում սկսում են իրագործվելու իրենց հերթին։ Դրանցից շուրջ 635-ը չեն իրագործվել արդեն ավելի քան 5 տարի։

Այդ որոշումներից 17 տոկոսը կայացվել են անվտանգության ուժերի գործողություններից ծագած անիրավությունների, 10 տոկոսը՝ անարդար ձերբակալությունների և կալանավորումների, 9 տոկոսը՝ կյանքի իրավունքի ոտնահարման և կտտանքների կիրառման հիմքով հարուցված գործերի շրջանակներում։

Զեկույցից հայտնի է դարձել նաև, որ 2019թ․ ՄԻԵԴ ներկայացված հայցերի 19 տոկոսն ուղղված է եղել Ռուսաստանի դեմ, 11 տոկոսը՝ Թուրքիայի։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը ընդհանուր առմամբ պարտավորեցվել է վճարել 28 մլն 547 հզ 005 եվրոյի, իսկ Թուրքիան՝ 2 մլն 170 հզ 693  եվրոյի փոխհատուցում

Աղբյուր`    T24.com.tr

ՄԻԵԴ Թուրքիա մարդու իրավունքները թուրքիայում

Այլ հոդվածներ հեղինակից

Ֆայլաբազառի մտավորականություն. Նաիրա Զոհրաբյան
Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար. Մհեր Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարևորությունը
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը
Արցախի նախագահը ևս երկու նախարար է նշանակել
Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին. Բալասանյան
Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում աշխատանքները
Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարութ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Վարդևանյան
Մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով
ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը
Դուրս ենք գալու փողոց, եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի․ Արա Վարդանյան
ԱՆ ներկայացրել է, թե ինչպես են իրականացնում կորոնավիրուսով վարակված ասիմպտոմ անձանց հսկողությունը
«Իմ քայլը» շատ ավելի վնասակար է մեր առողջությանը, քան ծխախոտը. Արա Վարդանյան
Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում
Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները․ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցը. ուղիղ
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը
ՀՀ ԱԻՆ-ն անդրադարձել է երկրաշարժի մասին համացանցում տարածվող տեղեկություններին
Ոստիակններն առավոտից փակել են Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ եւ Օձուն համայնքներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով. Արամ Վարդևանյան
Կենտրոնականի ոստիկանները տերմինալներից գողություն կատարողների խումբ են բռնել
Հետադարձ ուժի մասով ձեւակերպումը հատկապես թանկ արժե ու գործնական նշանակություն ունի
Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները
Ավելին
Ավելին