ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի առաջատար պետությունների միջև անվստահության մակարդակը հասել է ամենաբարձր կետին։ Գրում է Gazeta.ru-ն:
«Համաշխարհային տերությունների միջև անվստահությունը հասնում է իր գագաթնակետին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։
Նա հավելել է, որ COVID-19 համաճարակը շարունակում է ոչնչացնել կյանքեր, ծրագրեր և հույսեր։
«Անհավասարությունն աճում է։ Գնաճն աճում է. Կլիմայական ճգնաժամը, աղտոտվածությունը և կենսաբազմազանության կորուստը շարունակվում են։ Մենք բախվում ենք քաղաքական հուզումների և դաժան հակամարտությունների»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Գուտերեշը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ (WEF) կոչ էր արել բարեփոխել համաշխարհային ֆինանսական համակարգը։