f

Անկախ

Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից


Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը կորոնավիրուսի համաճարակի օրերին, չընկճվել բացասական լրահոսից և արդյունավետ կազմակերպել աշխատանքը տանից․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Հերգնյանի հետ:

-Մեկուսացվածության  և բացասական լրահոսի պայմաններում հոգեկան առողջությունը պահպանելը մարտահրավեր է։ Ինչպե՞ս կարելի է մեղմել այս իրավիճակի բացասական հետևանքները։

Բնականաբար բացասական լրահոսը և մեկուսացվածությունը ստեղծում են ընկճվածության, անորոոշության զգացում, վախ և տագնապային  հոգեվիճակ: Բացասական լուրերը, որոնք տարբեր ձևակերպումներ են ունենում տարբեր լրատվամիջոցների կողմից և օրվա ընթացքում բազմիցս կրկնվում են, ավելացնում են մարդկանց լարվածությունը: Այս ընթացքում հոգեկան առողջությունը պահպանելու համար հարկավոր է`

-իրավիճակին նայել որպես կյանքի մի ընթացքի, որը տևելու է որոշակի ժամանակահատված,

-ընկալել, որ փոխվել է ապրելակերպը, և հարկավոր է իրավիճակին նայել այնպես, ինչպես իրականում այն առկա է` առանց հավելյալ հույզերի, ուռճացված տվյալների և սեփական վերլուծությունների,

-չպայքարել իրավիճակի դեմ, քանի որ  այդ դեպքում զուր ծանրաբեռնելու ենք մեր ուղեղը / օր.` ինչո՞ւ պետք է այսպես լիներ/,

-փորձել կենտրոնանալ ներկայի վրա` չստեղծելով «բա որ»-ներ, «եթե»-ներ, միևնույն է առաջին հերթին հարկավոր է ապրել ներկան,

-ընդունել, որ մեկուսացվածությունն այժմայն ժամանակաշրջանում կրում  է հարաբերական բնույթ, քանի որ համացանցը որոշակի չափով մեղմում է իրավիճակը: Մենք ունենք կապ արտաքին աշխարհի  հետ,

-դրական վերաձևակերպումներ տալ իրավիճակին: Օրինակ` այն փաստը, որ ընտանիքի բոլոր անդամները տանն են, կարելի է  վայելել նրանց ներկայությունը: Ժամանակն անցնում է և կյանքում մենք շատ  բաներ չենք հասցնում անել, ճիշտ  ժամանակն է զբաղվել կիսատ թողած գործերն ավարտին հասցնելով:

Այս կետերի միջոցով փորձենք կարգավորել մեր մտածողությունը, որը կնպաստի մեր հոգեվիճակի բարելավմանը:

-Կյանքի սովորական ռիթմի խախտումը և անորոշությունը հաճախ տագնապի պատճառ են դառնում։ Հնարավո՞ր է արդյոք ազատվել այս ճգնաժամի առաջացրած տագնապից։ Ինչպե՞ս։ 

-Եկեք փորձենք հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում տագնապը և ինչպե՞ս տարբերենք վախից: Այստեղ ես կցանկանայի անդրադառնալ նաև կոլեկտիվ տագնապին, որն այս պարագայում առկա է: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում տագնապը: 

Տագնապն առանց պատճառի, անվերահսկելի վախի սուր զգացումն է, որն ուղեկցվում է համապատասխան սիմպտոմներով /մարմնային զգացումներով/: Տագնապներն ըստ իրենց տեսակի լինում են` ինքնաբուխ /առանց պատճառի, հանկարծակի/, իրավիճակային/անցյալում առկա է տրավմատիկ հիմք, պատճառ կամ անձը սպասում է իր կյանքին վտանգ սպառնացող երևույթի/, պայմանական ինքնաբուխ տագնապ /անձը ինչ-որ նյութերի ազդեցության ներքո է տագնապ ունեցել/: Այս դեպքում առավել համապատասխան է իրավիճակային տագնապը: 

Տագնապի ժամանակ անձը սկսում է ֆիզիկապես իրեն վատ զգալ` սրտխփոց, շնչահեղձություն, գլխապտույտ, սրտխառնոց և  այլն: Տագնապի սուր պահերին հարկավոր է`

-ուշադրության ֆիքսվածության փոփոխություն` փորձեք կատարել որևէ այլ գործողություն․

-շնչառական վարժություններ, 

-փորձեք զրուցել որևէ մեկի հետ

-սկսեք մտածել Ձեր կյանքում առկա որևէ դրական երևույթի մասին: 

Եթե տագնապային գրոհները հաճախակի են, հարկավոր է դիմել մասնագետի:

Վախի դեպքում, բնականաբար, առկա է միտք, որն անհանգստացնում  և առաջացնում է բացասական հույզեր:

Այս ժամանակաշրջանին բնորոշ վախերն են`

-հիվանդանալու վախը` այստեղ կարող ենք նշել նաև հարազատ մարդկանց կորցնելու վախը,

-ֆինանսական վիճակին վատթարացում` աշխատանքի կորուստ, վախ սովից, որը նաև անգիտակցական վախ է, որ գալիս է մեր նախնիներից։

Վախի դեպքում հարկավոր է ընդունել միտքը, որն առկա է և սեփական անձը փակուղու առաջ չկանգնեցնել: Փորձել նկարագրել իրավիճակն առանց հուզական մասերի: Վերհիշել` անցյալում եղել են նմանատիպ վախեր:

Կոլեկտիվ տագնապի դեպքում, տագնապայնության մակարդակը հասարակության մեջ սկսում է բարձրանալ, իր մեջ կրելով նաև անգիտակցականում առկա հուզականությունը` բարդացնելով իրավիճակը: Գլուխ են բարձրացնում բոլոր վախերը, որոնք առկա են մեր կոլեկտիվ անգիտակցականում:

-Այս օրերին շատերն առցանց ռեժիմով են աշխատում, որի պարագայում միախառնվում են անձնական ու ընտանեկան կյանքը, աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերը։ Արդյո՞ք ճիշտ է նման միախառնում թույլ տալը։ Ինչպե՞ս կարելի է արդյունավետ աշխատել ընտանիքով մեկուսացվածության պայմաններում։

-Առաջին հերթին պետք է նշել, որ ընտանեկան կյանքի ու աշխատանքի միախառնումն, անդադար ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել մասնագիտական այրման: Շատ  կարևոր է աշխատանքային միջավայրի կազմակերպումը և  աշխատանքային ժամային գրաֆիկի մշակումը: Այս հստակեցումը  նաև  օգտակար կլինի երեխաների համար, որպես լավ օրինակ: Մասնագիտությունների մի  մասի դեպքում աշխատակիցներն ունեն օնլայն աշխատանքային  փորձ, մյուս մասի դեպքում առկա է որոշակի  աշխատանքային հստակ գրաֆիկ, որը հարկավոր է  պահպանել: Այս իրավիճակում ամենադժվարը ծուլության հաղթահարումն է: Հենց սա է ստեղծում դժվարություն: Բոլոր նախատեսված աշխատանքները հարկավոր է կատարել ըստ մշակված գրաֆիկի: 

-Եթե մինչ համավարակը շատերը երազում էին մի քանի օր ազատ ժամանակ ունենալու մասին՝ իրենց սիրելի զբաղմունքին տրվելու, կարդալու, սովորելու կամ այլ զբաղմունքի համար, ապա այս ճգնաժամային պայմաններում այնպես է ստացվել, որ մարդիկ ունեն ազատ ժամանակ, բայց չեն կարողանում այդ ժամանակն արդյունավետ օգտագործել։ Ինչպե՞ս ստեղծված իրավիճակում վերականգնել աշխատունակությունը և ժամանակն արդյունավետ տնօրինել։

-Իհարկե, այն մարդիկ, ովքեր ունեն հետաքրքիր հոբիներ, սիրում են կարդալ, նկարել և զբաղվել ինքնակրթությամբ, ժամանակն ավելի շուտ կանցնի և իրավիճակից դուրս կգան հաղթանակած: 

Կարելի է այս ընթացքում ձևավորել նաև  դրական սովորույթներ, ուսումնասիրել լեզուներ և այլն: Սակայն շատերը տրվում են հեռախոսներին, համացանցին և սոցիալական ցանցերին: Հիմնականում աննպատակ թերթում են էջերը և իրենց մատնում անգործության: Համացանցի օգնությամբ կարելի է մասնակցել զանազան դասընթացների, սովորել նոր հմտություններ: Նշված խնդրի առաջ կանգնելու են այն մարդիկ, ովքեր մինչ համավարկն արդեն իսկ ունեին այդ խնդիրը, սակայն այն ժամանակ առկա էր պատճառաբանություն: Հարկավոր է յուրաքանչյուր օրվա համար ունենալ կետեր, որոնք պետք է անպայման իրականացնել: Կարող են միանալ նաև «Ժեստ» հոգեբանական կենտրոնի  ֆեյսբուքյան էջին և յուրաքանչյուր օր հետևել կենտրոնի ուղիղ եթերներներին: Մենք քննարկում ենք զանազան խնդիրներ, որոնք հետաքրքրում կամ անհանգստացնում են մեր էջի հետևորդներին: 

-Եթե մեծահասակները գիտակցում են տուն մնալու անհրաժեշտությունը, ապա երեխաների դեպքում խնդիրն  ավելի բարդ է․ նրանք ուզում են դուրս գալ, խաղալ, շարժվել։ Ինչպե՞ս երեխաներին բացատրել տուն մնալու անհրաժեշտությունը։ Եվ երեքշաբաթյա մեկուսացումից հետո ինչպե՞ս կարելի է զբաղեցնել երեխաներին նույն սահմանափակ տարածքում։

-Երեխայի ընկալումը շատ հաճախ կրում է ծնողների մտածելակերպի հետևանքը: Սակայն մեղադրել ծնողներին չի կարելի: Ծնողի և երեխայի զբաղվածությունը կարելի է ստեղծել երկուսի համատեղ գործունեություն մտածելով:  Այս շրջանը լավագույն հնարավորություն է ընձեռում երեխայի և ծնողի հարաբերություններն ավելի կայուն դարձնելու համար:

Օրինակ`  կարող են միասին պատրաստել զանազան իրեր, լսել դասընթացներ, խաղալ: Պատրաստել զբաղվածության գրատախտակ և նշել յուրաքանչյուր օրվա անելիքները, և յուրաքանչյուր կատարված աշխատանքի համար նշել միավորներ: Միասին կատարել  ամենօրյա սպորտային վարժություններ, պարել, որպեսզի ծախսվի երեխայի ֆիզիկական էներգիան: Կարելի է կտորից տիկնիկներ և բեմ պատրաստել ու փորձել տիկնիկային թատրոնի ներկայացումներ ցուցադրել ընտանիքի անդամներին: Այս շրջանը նպաստավոր կարող է լինել հայր-մայր-երեխա կապի ամրապնդման և համագործակցության համար:

-Արդյո՞ք մեկուսացումից դուրս գալուց և աշխատանքի վերադառնալուց հետո մարդիկ էլի սթրես են ապրելու։ Ինչպե՞ս կարելի է նախապատրաստվել բնականոն կյանքին վերադառնալուն՝ խուսափելու հնարավոր սթրեսից։

-Բնականաբար, մեր կյանքում ցանկացած փոփոխություն կախված մեր սթրեսակայունությունից, մեր ընկալումից  ունենում է տարբեր հետևանքներ:

 Այն մարդկանց համար, ովքեր այս իրավիճակի մեջ ընկնելով` ծանր հոգեվիճակի մեջ հայտնվեցին, սթրեսային կլինի նաև կյանքի ոճի նոր փոփոխությունը: Մեր ուղեղը չի սիրում փոփոխություններ, քանի որ այդ դեպքում հարկավոր է նոր գործելաոճի, ապրելակերպի ձևավորում, որն էլ սթրեսային է համարվում: Սակայն բոլոր սթրեսներն ունեն նաև դրական կողմ` զարգացնում են մեր ուղեղը, որը երկար ժամանակ նույն ծրագրով էր աշխատել:

 Համավարկից հետո մարդկանց մոտ որպես հոգեբանական հետևանք կարող է առաջանալ `

  • -կպչուն գործողությունների խնդիր, որը շատ հաճախ շփոթում են հիգենիայի հետ, սակայն անձն ունի մշակված ռիտուալներ, որով հաղթահարում է ներքին տագնապը /օրինակ`յուրաքանչյուր անգամ 7 անգամ լվացվել/:
  • -հիպոխոնդրիա, որի դեպքում անձն անդադար վախենում է հիվանդ լինելուց և փնտրում է հիվանդություն: Այս մտքերի առաջացման հետևանքով կարող են դրսևորվել նաև տվյալ հիվանդությանը բնորոշ հոգեմարմնային դրսևորումներ:
  • -ավելորդ քաշի խնդիրը և ինքնագնահատականի անկում: Հասարակության մեջ առկա տանգնապը կարող է հանգեցնել անդադար ուտելու  ցանկության, որի հիմքում ընկած է ծամելու միջոցով սեփական տագնապը հաղթահարելու չգիտակցված գործողությունը, որն էլ իր հերթին ավելորդ քաշի պատճառ է դառնում:

Առհասարակ փոքր տարածքներում, որտեղ շատ մարդիկ են գտնվում, սերը դժվարությամբ է գոյատևում: Թող այս շրջանը  լինի բացառություն և մարդիկ սկսեն միմյանց հանդուրժել` առաջին հերթին իրենց ընտանիքներում: Այնտեղ, որտեղ ապրում է սերը, անձը հաղթահարում է ցանկացած իրավիճակ, տագնապը նվազում է, և  բոլոր խնդիրները դառնում են հաղթահարելի: 

հոգեբան հոգեկան առողջություն տագնապ կարանտին արտակարգ դրություն Մարիամ Հերգնյան

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին