f

Անկախ

Քոչվոր ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել հայկական ու քրիստոնեական հետքը. Արցախի ԿԳՄՍ նախարար


Մենք տարբեր խողովակաշարերով մեր մեսիջներն ենք անում միջազգային տարբեր կառույցների, հատկապես՝ օկուպացված տարածքների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է արվում Արցախում հայկականությունը պահպանելու համար։

«Առաջիկայում նախատեսվում է գիտաժողով, որի թեման լինելու է աղվանից եկեղեցու էթնիկ պատկանելության հիմնախնդիրը։ Ծանրակշիռ նյութեր են ներկայացվելու, հեղինակներ են լինելու Դաղստանից, որոնք առնչություն ունեն թեմայի հետ։ Կարող եմ ասել, որ այս պահին տպագրվում է աղվանից եկեղեցու էթնիկ պատկանելիության հիմնախնդիրները գիրքը՝ ռուսերենով, հայերեն տարբերակը կա։ Ռուսերեն տպագրման փուլում է նաեւ Արցախի պատմությունը հնադարից 44–օրյա պատերազմը ներառյալ։ Մենք ագրեսիվ պայքար պետք է տանենք  Արցախի հայկականության պահպանման համար եւ պետք է խոսել ոչ միայն այստեղ, այլեւ դրսում,  թիրախային լսարանների առաջ, սա պետք է արվի համակարգված, օրակարգում պահելով »,– ասաց Լուսինե Ղարախանյանը։

Իսկ օրակարգում հայկականությունը պահելուն ուղղված աշխատանքները ըստ նախարարի՝ պասիվ են։

«Որոնեք Դադիվանքի մասին միջազգային  ամսագրում կամ այլ հարթակում որեւէ հրապարակում՝ չեք գտնի։ Սա ամոթալի երեւույթ է, մենք չենք կարողանում օգտագործել մեր առաջնեկությունը։ Փոխարենը քոչվոր ադրբեջանցիները եկան ու նստեցին Արցախի սրտում ու շարունակում են կեղծել,  ոչնչացնել հայկական ու քրիստոնեական հետքը  ու նաեւ համաշխարհային քաղաքաքրթական ժառանգությունը վտանգված է, միայն Արցախի ու Հայաստանի պատմամշակութային մասին չէ խոսքը»,– նշեց Արցախի ԿԳՄՍ նախարարը։

Նախարարի խոսքով՝ հնարավոր չէ Ադրբեջանի հետ լեզու գտնել նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը փոխանակելու վերաբերյալ։

«Մենք չենք կարող երկխոսել։ Մենք փորձել ենք պարտերի փոխանակման մեխանիզմով Շուշիի պատկերասրահի նկարները փոխանակել արցախյան առաջին պատերազմից մնացած ադրբեջանցիների նկարիչների նկարներով։ Մարդիկ մշակութային թալան են անում, բայց իրենց մշակույթին տեր չեն ուզում կանգնել, մշակույթի թալանը շարունակվում է, սա հոգեւոր, մշակութային կողոպուտ է։ Սա ահաբեկչություն է, շատ ավելի վատ, քան պատերազմը, որովհետեւ քեզանից ուզում են պոկել ինքնությունդ, որն արյանդ մեջ է»,–  ասաց Լուսինե Ղարախանյանը։

Հնադարյան եկեղեցիները ըստ նախարարի՝ չեն ոչնչացվել, իսկ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի եւ Կանաչ Ժամ  կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճակատագրերն անհայտ են։

Դադիվանքում,  որն Արցախի վերահսկողության տակ է,  ուխտագնացություններ չեն լինում վերջին շրջանում։ Նախարարը վստահեցնում է՝ այդ հարցը լուծվելու է։

Շուշիի գորգերի թանգարանի փրկված գորգերը, որոնք պատերազմի ժամանակ տեղափոխվել են Երեւան, մոտ մեկ տարի է՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում են, սակայն նրանց այդտեղ լինելը ժամանակավոր է։ Թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը բազմիցս է բարձրաձայնել, որ այդ ժառանգությունը պետք է պահպանվի, եւ մշտական վայր ունենա, իսկ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում այն այլեւս չի կարող մնալ։ Նախարարի խոսքով՝ քննարկումներ են լինում այդ գորգերը Արցախ տեղափոխելու վերաբերյալ։

«Հարցն օրակարգում է, հունվար ամսին պետք է այդ հարցը լուծվի։ Գորգերի հավաքածուն տանելու ենք Արցախ»,– ասում է Լուսինե Ղարախանյանը։

44–օրյա պատերազմից հետո շատ արցախցիներ են տեղահանվել, ոմանք նախարարի խոսքով՝  Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հող են պահանջում, ինչն ըստ նրա՝ ամոթալի է, չէ որ Հայաստանում եւ Արցախում կան բազմաթիվ տիրազուրկ տներ։

«Հիմա շենքեր, տներ են կառուցվում Արցախում, բոլորս պետք է վերադառնանք մեր երկիր։  Մենք դեմոգրաֆիական պատերազմի մեջ ենք մտնելու Ադրբեջանի հետ, այո, մեր ժողովրդավարական պատկերը պետք է շեշտակի փոխվի, մենք Արցախը չենք թողնելու,  մենք գազայի հատված ենք, մենք պատերազմով արթնանալու ենք, պատերազմով քնենք, սա մեր կենսակերպն է եւ մենք չենք խուսափում դրանից»,– ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսինե Ղարախանյան ԿԳՄՍՆ Արցախի Հանրապետություն Հայաստան Տեսանյութեր

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին