f

Անկախ

Արհեստական բանականությունը և մարդիկ կգոյակցեն, չեն մրցի, և արհեստական բանականությունը կծառայի մեզ, և ոչ թե հակառակը. Արմեն Սարգսյան


Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում:

Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները.

Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան Չինաստանում, երկրորդ ալիքը կարող է արձանագրվել Արգենտինայում կամ Նյու Յորքում: Նույնն է տեղի ունենում ֆինանսական ռիսկերի դեպքում:

Շատ գլոբալ ռիսկեր, իրոք, ի հայտ են գալիս նման արագությամբ: Եվ եթե մենք ցանկանում ենք գնահատել դրանք և գտնել լուծումներ, ապա պետք է փոխենք մեր վերաբերմունքն՝ օգտագործելով ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության կենսունակ ու հարմարվողական մեթոդները:

Առաջին երեք արդյունաբերական հեղափոխությունները բացատրելու համար դյուրին էին: Առաջինի դեպքում մենք բացահայտեցինք՝ ինչպես այրել վառելանյութն արտադրության գործարկման համար, երկրորդի դեպքում, մեր կյանքն ավելի լավը դարձնելու նպատակով, օգտագործեցինք էլեկտրականությունն, իսկ երրորդին սովորեցինք՝ ինչպես օգտագործել համակարգիչները:

Նույնիսկ եթե աշխարհն անցնում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության միջով, որտեղ թվային, կենսաբանական և ֆիզիկական աշխարհները հանդիպում են արհեստական բանականության ոլորտում, համեմատաբար լավ չի ընկալվում, թե նոր հաշվողական տեխնոլոգիաներն ինչպես կհարմարեցվեն մեր բնական ինտելեկտին:

Այս տարվա սկզբին, կայուն զարգացման համար աշխարհի առաջատար հարթակներից մեկում՝ «Աբու Դաբի կայունության շաբաթի» ընթացքում, ես ներկայացրեցի իմ տեսակետն արհեստական բանականության ապագա ազդեցության մասին: Որպես նախկին մաթեմատիկոս, ֆիզիկոս և համակարգչային գիտնական, ով աշխատել է դրա առաջին մոդելների վրա, կարծում եմ՝ որևէ էական պատճառ չկա արհեստական բանականությունից վախենալու համար: Մարդկային քաղաքակրթության գեղեցկությունն այն է, որ փոփոխությունը, զարգացումը և մտահոգությունը քայլում են ձեռք ձեռքի տված: Մենք պետք է կառավարենք այս իրականությունը և լուծումներ տանք: Կարծում եմ՝ արհեստական բանականությունն ու մարդիկ կգոյակցեն, չեն մրցի, և արհեստական բանականությո՛ւնը կծառայի մեզ, ոչ թե հակառակը: Ավելին, ճիշտ այնպես, ինչպես նախորդ բոլոր հեղափոխություններն ավարտվեցին ավելի շատ աշխատեղերի ստեղծումով, քան դրանք փակելով, նույնը կլինի նաև չորրորդ արդյունաբերական հեղափոխության պարագայում: Եվ այս նոր աշխատատեղերն օգտակար կլինեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

Աշխարհն այսօր շատ արագ է փոխվում, և, իմ կանխատեսմամբ, մենք չենք կարողանալու տարբերակել այսօրվա չորրորդ հեղափոխությունը հինգերորդից կամ վեցերորդից և այդպես շարունակ:

Նախորդ յուրաքանչյուր փոփոխություն անհանգստություն էր առաջացնում, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա մեր կյանքի վրա և արդյո՞ք աշխատատեղեր կխլի. Luddites-ից սկսած, որը պայքարում էր մեքենայացման դեմ, մինչև այն վախը, որ համակարգիչները մեզ բոլորիս անգործ կդարձնեն:

Համաշխարհային քաղաքականության ավանդական կառուցվածքն անցնում է հարմարեցման փուլով: Այս ամենը ենթադրում է, որ մենք անհապաղ պետք է օժանդակենք մեր առկա աշխատուժին: Հիմնարար նոր գաղափարների աճի դեֆիցիտը և խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարիքը հանգեցնում են հմտությունների և տաղանդների ավելի լայն շրջանակի գոյության անհրաժեշտության, քան նախկինում էր:

Դասական քաղաքական պրիզմայում կարևոր նշանակություն ունեին կապի կազմակերպված ձևերը՝ ցեղերն, ազգերը, կրոնները, գաղափարախոսությունները, կուսակցությունները և քաղաքական ինստիտուտները: Այդ համատեքստում անցումը քվանտային քաղաքական աշխարհին եղավ ավելի արագ, անկանխատեսելի և, թվում է, թե անկանոն ձևով: Այսօր մենք գտնվում ենք քվանտային քաղաքականության, քվանտային վարքագծի և քվանտային ազդեցության նոր դարաշրջանում, ինչը նաև դժվարացնում է ամբողջ պատկերը տեսնելը, քանի որ այդ ամենը ևս նոր է և գլոբալ:

Մինչ մարդկային արարածներիս համար ամբողջական պատկերը դեռևս կարող է աղոտ լինել, արհեստական բանականությունը գալիս է օգնության։ Ապահովելով միլիարդավոր դոլարների ներդրում՝ մենք քաղում ենք արհեստական բանականության պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության, գիտությունների այլ ոլորտներում։ Սա է ապագան, որը փոխելու է մեր մտածելակերպն ու կենսակերպը։ Արհեստական բանականության՝ աստիճանաբար կատարվող ինտեգրացիան գիտությունից ամենօրյա կյանք արդեն իսկ սկսել է ծառայել որպես տեխնոլոգիական և քաղաքակրթական առաջընթացի շարժիչ ուժ։ Դպրոցներն, ինստիտուտներն ու համալսարանները պետք է հարմարվեն այս նոր իրողություններին՝ նախ և առաջ մրցունակ լինելու, ինչպես նաև արդյունավետորեն ներգրավվելու մեր ընդհանուր ապագայի կերտման գործընթացում։ Իմ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» գրքում, որը շուտով լույս կտեսնի, ես փորձում եմ բացատրել, թե ինչպես են համաշխարհային ռիսկերը դառնում քվանտային։ Մենք պետք է հասկանանք, որ հաշվի առնելով, թե ինչպես է մարդկային կյանքը զարգանում թվային աշխարհում, այն պետք է ազդի ռիսկերի վրա, ինչպիսիք են՝ համաճարակներ, ահաբեկչություն, ֆինանսական ճգնաժամեր։

Այս ամենի եզրահանգումներից մեկն այն է, որ կանայք ունենալու են ավելի մեծ հնարավորություններ, քան նախկինում։ Շատ կանանց բացառիկ փորձը՝ որպես սնուցողներ և սոցիալական հոգացողներ, եղել է շատ մշակույթների սրտում և կենսական նշանակություն է ունեցել կայուն հասարակություն ձևավորելու գործում։ Եթե մենք կարողանանք զարկ տալ այսպիսի փորձառություններին՝ կառուցելու կայուն հարաբերություններ բիզնեսում և բարելավել դրանք տեխնոլոգիաների միջոցով, ապա մենք կհաջողենք ապագայում։ Հարցն այն է, թե որքանով են համաշխարհային առաջնորդներն իմաստուն կանանց տալու առավել մեծ հնարավորություններ՝ առերեսվելու աշխարհի մարտահրավերներին։

Մեր աշխատելաոճն ապագայում նույնպես փոխվելու է։ Եթե հետադարձ հայացք ենք նետում Իսահակ Նյուտոնի ժամանակաշրջանին, հավանաբար, ամբողջ աշխարհում հազար մարդ էր բարձրագույն մեխանիկա ուսումնասիրում։ Այնշտայնի ժամանակաշրջանում նա, հավանաբար, մեկն էր այն տասը հազար գիտնականներից, որոնք ուսումնասիրում էին քվանտային ֆիզիկա։ Այսօր քանի՞ հոգի է ամբողջ աշխարհում ներգրավված գիտական հետազոտություններում և զարգացումներում՝ սկսած առաջատար համալսարանների լաբորատորիաների գիտնականներից մինչև դրանց նկուղներում աշխատող երեխաներ։ Քանի՞ պոտենցիալ Նյուտոններ ու Այնշտայններ են դուրս գալու այնտեղից։ Եվ ինչքա՞ն է կորցնելու ռիսկը, եթե մենք բացառում ենք բնակչության հիսուն տոկոսը։

Հայաստանում մենք երկար ժամանակ է ընդունել ենք կանանց և տղամարդկանց հավասարապես դիտարկելու կարևորությունը։ 1918-20 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունն առաջին պետություններից էր, որը կանանց իրավունք տվեց քվեարկելու և ընտրվելու խորհրդարանում։ Այդ ժամանակների առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն էր, որը Հայաստանի դեսպանն էր Ճապոնիայում։

Իհարկե, մեր երկիրը նույնպես այսօր դիմակայում է բազում մարտահրավերների, սակայն մենք զարգացնում ենք տեխնոլոգիաներն՝ առաջ շարժվելու համար․ Հայաստանը 21-րդ դարի սթարթափերից մեկն է։ Մեր Advanced Tomorrow նախաձեռնությունը կօգնի զարկ տալ գիտությանն ու տեխնոլոգիաներին և ապահովել ավելի լավ ապագա կանանց և տղամարդկանց համար։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին