f

Անկախ

Բելառուսն ու Լեհաստանը ՄԱԿ-ի ներկայացուցիչներին թույլ չեն տվել  սահմանային գոտի մուտք գործել


Բելառուսը և Լեհաստանը մերժում են ՄԱԿ-ի մուտքը սահմանային գոտի՝ այնտեղ հայտնված միգրանտների իրավիճակին ծանոթանալու համար։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) խոսնակ Լիզ Տրոսելը։ Գրում է Gazeta.ru-ն։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը կարողացել է մեկնել Լեհաստան, սակայն իր աշխատակիցներին արգելվել է մուտք գործել սահմանային գոտում գտնվող փախստականների հետ: Միաժամանակ Բելառուսն ընդհանրապես հրաժարվել է նրանց թույլ տալ իրենց  տարածք մուտք գործել։

Լիզ Թրոսելը պնդում է, որ երկու երկրներն էլ  պետք է  «շտապ կարգավորեն այս սարսափելի իրավիճակը»՝ համաձայն մարդու իրավունքների և փախստականների միջազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորությունների:

Նա նշել է սահմանի երկու կողմերում փախստականների «աղետալի» վիճակի մասին։ Նման հայտարարություն Թրոսելն արել է՝  վկայակոչելով օգոստոսից նոյեմբեր ամիսներին սահմանամերձ շրջան ժամանած մի քանի տասնյակ միգրանտների հետ զրույցները։ Նրանց պատմությունների համաձայն՝ նրանք չունեն բավարար սնունդ, մաքուր ջուր, հաճախ անգամ ցուրտ եղանակին իրենց գլխավերեւում տանիք չունեն։

Միգրանտների խոսքերով՝ բելառուսական տարածքում նրանք ենթարկվել են «ծեծի ու սպառնալիքների անվտանգության ուժերի կողմից»։ Նրանք նաեւ հայտնել են, որ սննդի եւ ջրի համար իրենցից գումար են շորթել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիտվայում Բելառուսից միգրանտների նոր հոսք է սպասվում։

Աշխարհում Բելառուս Լեհաստան միգրանտներ ՄԱԿ

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին