f

Անկախ

Փաշինյանը տգե՞տ է, թե՞ խաղում է տգետ


Գիտենք որ վարչապետ Փաշինյանը հաճախ դերասանություն է անում, ինչպես գաղտնալսված խոսքում՝ որ միջազգային հարաբերություններում իրեն գժի տեղ է դնում, որ խաբի պետությունների ղեկավարներին։ Այսուհանդերձ, մի քանի հարցեր մնում են, նա տգե՞տ թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ինչո՞ւ եմ հարցնում. այսօրվա ասուլիսում նա վրդովված ասել է, թե ինչ ճիշտ բան էր արել, որ մաքսատան ծառայողին հեռացրել էր աշխատանքից, այն բանի համար որ նրա սենյակում երկրի դրոշը գետնին դրված է եղել, իսկ այ, իր համար շատ ծանր էր որ բազմաթիվ մարդիկ մեղադրել էին նրան դրա համար։ Հարցս սա է՝ նա այնքան տգե՞տ է, որ չգիտի ինչ է մարդու իրավունք, մասնավորապես, աշխատանքային իրավունք, և որ վարչապետը իրավունք չունի իր քմահաճույքով պետական ծայայողին գործից հեռացնել, թե՞ իրեն տգետի տեղ է դնում։ Ասում է.

«Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածն այն է եղել, երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար ամենամեծ հարվածն ա եղել: Ձեզ կարող ա թվալ՝ նոյեմբերի 9-ից հետո ա եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրոշը ոտի տակ տված պաշտոնյայի մեջքը ցավում ա, դրոշի համար աշխատանքից հանում ե՞ք: Դա ամենամեծ հարվածն ա եղել»։

Նախ, կարծես անկեղծացավ և մատնեց, որ դերասանական վարպետություն էր ցուցադրում, երբ 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողների մոտ աչքերը տխրեցնում էր՝, խոստովանում է՝ որ հազարավոր զոհերն ու հայրենիքի մի մասի կորուստը նրա վրա այնպես չէր ազդել ինչպես իր բրտությունից մաքսատան ծառայողի իրավունքերի պաշտպանությունը։

Իսկ արդյո՞ք էլի դերասանական վարպետություն չի ցուցադրում ներկայացնելով թե ինչքան է հարգում Հայաստանի դրոշը, քանի որ 44 օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները գրեթե ամեն օր Հայաստանի դրոշը անարգում էին, տրորում էին, բայց ինքը ասում է, որ դրանից չի ազդվել, իսկ այ, մաքսատանը դրոշը գետնին տեսնելով իրեն կորցրել է, ու հեռացրել մեկին որ չես էլ իմանում ինքն է դրոշը դրել գետնին թե մեկ այլ անձ։ Բայց էլի ճիշտ չի ասում, նա չի հեռացրել ծառայողին, ավելի վատ բան է արել՝ նրան ստիպել է իր կամքին հակառակ գործել՝ գործից դուրս գալու դիմում գրել, գրել՝ խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից։ Մեջբերում բառացի. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Այս պատմությանը ծանոթանալով՝ Մոնրեալի UQAM համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, արհմիությունների մասնագետ Դավիդ Մանդելն ասաց. «Ինչ կարելի է ասել նման վարքագծի մասին` սա ժողովրդավար ղեկավարի պահվածք չէ, այլ մի «самодур»-ի, որն արհամարհում է ժողովրդին: Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը կկարողանա վարչապետին հիշեցնել, որ նա է աշխատում իրենց համար, ոչ թե հակառակը, և որ, եթե պետք լինի, նրան էլ կարող են նույնքան արագորեն ազատել աշխատանքից»:

Սակայն ժողովուրդը նրան աշխատանքից չհեռացրեց ոչ այդ ժամանակ, ոչ էլ այն բանից հետո, երբ պատերազմ, պարտություն ու աղետ բերեց երկրի գլխին։

Իսկ այն ժամանակ, նրա շրջապատում մեկը չգտնվեց որ բողոքեր ու որպես համերաշխություն մաքսատան ծառայողին դուրս գար զբաղեցրած պաշտոնից։ Օրինակ, կա Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն՝ նախարարն ու տեղակալները հեղափոխականներ՝ որ մինչ հեղափոխությունը կուրծք էին ծեծում մարդու իրավունքերի խախտումների վերաբերյալ, նախարար՝ Զարուհի Բաթոյանը՝ իրավապաշտպան էր, բայց, պարզվեց, նրա իրավապաշտպանությունը ավարտվում էր այնտեղ, որտեղ սկսվում էր նախարարի պաշտոնը, տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ որ Նժդեհին ֆաշիստ է անվանում, բայց շեֆի ֆաշիստական արարքները նորմալ ընդունում է, մյուս տեղակալը՝ Գեմաֆին Գասպարյան՝ որ «Բուն» թիվիով ազգին «կրթում է», բայց էնքան անկիրթ է որ վարչապետը քթի տակ աշխատանքային իրավունք էր տրորում, իսկ ինքը անվերապահ աջակցում էր։

Այս ասուլիսային խոսքում լավը էն էր, որ պարզվում է, Հայաստանում այնքան իրավունքը հարգող մարդ կա, որ վարչապետին թվացել է թե մեկ էլ տեսար իրեն գցեն, բունտ են անում իր դեմ։ Բայց ափսոս, ավելի շատ չեն, մի քիչ ավելի շատ լինեին, որ վարչապետին տապալեին, և երկիրը աղետի չէր մատնվի։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան հայկական դրոշ Հայաստան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին