f

Անկախ

Հայ ժողովուրդը ինքնավերացման ընթացքում


Գիտե՞ք ինչպես են ժողովուրդներ ու պետություններ վերացել։ Պատմության գրքեր մի բացեք, պետք չի, նայեք, հետևեք ձեր աչքի առաջ վերանում է աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը իր պետության հետ, իսկ նրա տեղը նվաճում է ամենաերիտասարդներից մեկը։

Այդ ժողովուրդը չգիտե՞ք որն է. հայերն են՝ այն որի ներկայացուցիչն եք դուք, մենք, որ ամեն օր հետևում ենք թե ինչպես են առանց այն էլ բզկտված հայրենիքից մաս֊մաս տալիս նվաճողներին, թե ինչպես են ձեր հայրնակիցները՝ գյուղերով հայտնվում նվաճողների անկլավում։

Պատմության գրքեր պետք չի բացել իմանալու համար թե ինչպես է լինում որ երկիրը նվաճում են «ներսից», այդ երկրի ղեկավարի ձեռքով, և ինչպես է լինում որ այդ երկրում չի լինում մի հայրենասեր որ բռնի հայրենիք հանձնող ղեկավարի ձեռքը ու դեն շպրտելով փրկի հայրենիքը։

Նայեք, մենք ականատեսն ենք պատմական այդ երևույթի՝ ինքն իրեն վերացնող ժողովրդի ու պետության։ Պատմության դասագրքերում չեք գտնի այնպիսի երևույթ որ երկրի պաշտպանության նախարարը հեռացվում է միայն մի բանի համար՝ որ համարձակվել է պաշտպանել երկրի սահմանները։ Այսինքն, այն բանի համար է հեռացվում, որի համար նշանակվել է, ինչպես բժիշկը հեռացվեր իր աշխատանքից միայն նրա համար որ բուժել է հիվանդին։

Ասում են Հայաստանի իշխանությունը լեգիտիմ է, եթե լեգիտիմ է ուրեմն ժողովուրդն է հեռացնում այն նախարարին որը փորձում է պաշտպանել հենց այդ ժողովրդի տարածքը։ Ուրեմն, ժողովուրդը ինքնակամ հրաժարվում է այն երկրից որի վրա ապրում է։ Հնարավո՞ր է նման բան։ Այո, Հայաստանում հենց հիմա դա է լինում։

Ի՞նչ է դա նշանակում, որ Ժողվուրդը ընտրել է իր կազմաքանդումը, ինքն իրեն վերացնելու ճանապարհը, և որևէ մեկը եթե խոչընդոտի, նրան մեջտեղից կհանեն, որ ինքնավերացումը հնարավորինս սահուն ընթանա։

Իսկ ուրիշներն էլ ասում են թե կեղծվել են ընտրությունները, և իշխանությունը լեգիտիմ չի։ Բայց եթե հայրենիքը հանձնող վարչապետի ձեռքը բռնող չկա, ուրեմն, նրանք լեգիտիմացնում են ընտրակեղծիքը, և մասնակցում են ինքնավերացմանը։ Ուրեմն, ամեն ինչ լեգիտիմ է, ամեն ինչ օքեյ է։

Եթե միամիտներ կան որ վստահ են թե 21֊րդ դարում պետություններ չեն վերանում, թե այսպես կամ այնպես Հայաստանի պետականությունը կանգուն կմնա, ապա նրանց միամտությունը կփարատի հայ ժողովուրդը իր պետությունը վերցնելու վճռականությամբ, և կդառնա 21֊րդ դարում Սոմալիից հետո պետություն վերացնող երկրորդ ժողովուրդը։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին