f

Անկախ

Աղետաբեր անկրթություն


Փաշինյանը Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» հաստատ կարդացել է, որ հիմա հայտարարում է «թե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»։ Բայց Մարկես կարդալը քիչ է կրթված լինելու համար։ Մարկեսը տպավորիչ գրող է, «գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի» խոսքը ու էլ շատ ոճավորումներ հիշվում են ու այս դեպքում այնպես որ տգիտությունը իր համար տեղ է բացում։ Ինչո՞ւ։

Եթե Փաշինյանը ուզում է որ իրեն ժողովուրդը դատի, ապա այդպես չի լինում, ժողովրդի դատը, ամբոխի դատն է, ինչպես Կադաֆիին ամբոխը սպանեց, ու ոչ ոք չկարողացավ ամբոխի ձեռքից խլել Կադաֆիին դատվելու իրավունքը։

Բայց Փաշինյանը այդ չի ասում, այլ բան է ասում,՝ որ Հայաստանը վարչապետ է ընտրել անկիրթ, տգետ մեկին ով գաղափար չունի իրավունքի, դատական համակարգի մասին, հաստատություններ ու հասկացություններ, որ դպրոցում են անցնում։

Գուցե ասեն պոպուլի՞զմ է անում որ տգետ մասսայի դուրը գա՞, որ ամեն ինչ որոշողը ժողովուրդն է և ոչ թե դատարանը, որ հնարավոր չի չհասկանա թե ինչ է դատարանը։ Թող լինի պոպուլիզմ, բայց իրոք չի հասկանում, գրագետ պոպուլիստը իրեն թույլ չի տա տգետ բաներ ասել։

Մտավորականը, ռուսերեն ասած Интеллигентность, բարեկի՞րթ, ռուս մտավորական Լիխաչևի խոսքն է՝ Интеллигентность нужна при всех обстоятельствах. Она нужна и для окружающих, и для самого человека,

Միայն ոչ մտավորականը, անբարերկիրթը, անկիրթը դատարանի, իրավունքի ու ամբոխի սահմանները չճանաչողը այսպես կխոսի։ Տգիտության արդյունք էր նաև բանակցությունները տապալելն՝ «իմ կետից» սկսել արտահայտությունը, որ երկրի գլխին պատերազմ ու աղետ բերեց։

Ամենանուրբ քաղաքականությունը հենց բանակցային արվեստն է, որ այնպես տանես որ մի կողմից երկրի շահերը պաշտպանես, մյուս կողմից հանկարծ պատերազմ չբերես երկրի գլխին։ Ու երբ նրան ասում են բանակցությունները տապալել ես, սկսում է գոռալ թե Սերժ Սարգսյանը 5+2 շրջանները տալիս էր։ Սարգսյանն էլ պատասխանում է թե մենք բանակցում էինք ոչ թե տալու շուրջ, այլ թե ինչ ենք ստանալու։

Բայց ինչո՞ւ պատասխանել, ասենք թե բնակցում էին տալու շուրջ։ Ասենք թե 5+2շրջան տալու համար էին բանակցում, բայց իրենք էլ տվեցին ինը շրջան ու հինգ հազար զոհ ու հազարավոր վիրավորներ, և դարավոր հայկական բնակավայրեր դատրկեցին։ Հանձնել, հանձնել էր՝ եթե Սարգսյանը հանձնող էր, դուք էլ հետևելով նրան առանց զոհի հանձնեիք։ Կամ, մեկ էլ ասում են բանակը թալանել են, պարտվեցինք։

Գիտեիք թալանել են, իշխանությունը չվերցնեիք՝ թողնեիք «թալանչիներին», պատերազմ լիներ 2016ի պես կկանգնացնեին։ Կամ էլ թալանել էին, պատրեազմի երկիրը չտանեիք, հանձնեիք տարածքները առանց պատերազմի՝ գոնե այդքան զոհ չէր լինի, Շուշին ու Հադրութն էլ կմնային հայկական։

Ոչ, այստեղ բանավեճ չկա՝ Տեր֊պետրոսյանական փուլայինի ու Քոչարյանական փաթեթայինի միջև, երկու դիրքորշման քաղաքականության շրջանում էլ կար պատասխանատվույթան մի գիտակցում, որ աղետ չթափվի երկրի վրա։Իսկ Փաշինյանի դեպքում խոսքը պատասխանատվության զրո գիտակցության մասին է։

Նրա տգիտությունը թույլ չի տվել հասկանալ Արցախի խնդրի բուն էությունը, ինքնորոշման իրավունքը, կասեք՝ ինչպե՞ս կարող է չիմանալ ինչ է ինքնորոշման իրավունքը։ Այո, մակերեսային հասկացությանը ծանոթ է, բայց էությունը, միջազգային հարաբերություններում նշանակությունը ինքնորշման չգիտի, եթե կհիշեք, Մյունխենում Ալիևի հետ բանավեճում Տիգրան Մեծից էր խոսում, մի բառ չասեց ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, նույնն էլ bbc-ի հարցազրույցում։

Ահա, թե ինչ է նշանակում թերուս, անկիրթ մեկի գալը իշխանության, ու հենց այդ տգիտությամբ էլ երեք տարուց ավելի կառավարում է։ Կարող են հակաճառել թե ուսյալները ինչ են, որ տգետն էլ ինչ լինի։ Փաշինյանի իշխանությունը ցույց տվեց որ մի չափ կա, որ բացի իրենից չէին անցնի ոչ մի ղեկավար։ Հայաստանի երեք նախագահներն էլ այդքան կրթվածություն ունեին որ այսպես հեշտորեն այսպիսի ահավոր աղետ չէին բերի երկրի գլխին։

Կրթվածությունը նաև բարոյական ձող է, պատասխանատվության զգացումն էլ է կրթություն, կրթվում է պատասխանատվությունը։ Այո, գիտենք որ իշխանատենչությունը մի մոլուցք է որ դժվար է դիմադրել, բայց ի՞նչ գնով չդիմադրել, Լևոն Տեր֊Պետրոսյանը 1998 թվին հրաժարական տվեց, 2018֊ին էլ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինչո՞ւ, քանի որ վտանգ կար արյուն թափվելու։

Իսկ Փաշինյանը չունի այդ պատասխանատվության զգացումը, հազարներ էլ կզոհի հանուն իշխանության։ Հայաստանի որևէ ղեկավար չէր հաշվարկի պատերազմում 44 օր խաբի, ասի հաղթում ենք, ու կոտորածի ենթարկի ամբողջ սերունդ, պատերազմը կանգնեցնելու բոլոր փորձերը մերժի, ինչ է թե հանրությունը չիմանա մեծ աղետի մասին, որ չըմբոստնա ու իշխանափոխություն անի։

Բայց էդ էլ հերիք չի, պատերազմի ամենաղետալի վիճակում էնքան տարված լինի իր էգոյով, որ թույլ չտա փորձված զինվորակաները գոնե խորհուրդներով օգնեն դիմադրությանը։

Այնքան ահավոր ու անհավատելի է նրա անպատասխանատվությունը, որ շատերը այնտեղ տեսնում են ոչ թե հոգեբանական նկարագիր, այլ մտածված դավաճանություն, արտաքին ուժերի գործակալ։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան 44-օրյա պատերազմ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին