f

Անկախ

Ուշադրություն դարձրեք ներկայացվող քարտեզին՝ սա Աֆղանստանն է, որտեղ թուրք-չինական հակասությունների ենթատեքստն է


Սիրիայում ստեղծված իրավիճակի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը մեղադրել է Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևելքի օկուպացիայի, սիրիացիների իրավունքների զանգվածային խախտումների համար: Հետաքրքրական է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրօղլուի պատասխանը.

«Մենք չենք սովորելու նրանցից, ովքեր խախտում են մարդու իրավունքները և հումանիտար իրավունքը». Չեմ մանրամասնի ջրային ճգնաժամը, որ թուրք-չինական հարաբերությունների սրման առիթ է ուղղակի: Հիշեցնեմ, որ անցյալ շաբաթ Թուրքիան 42 այլ երկրների հետ ՄԱԿ-ում հանդես էր եկել հայտարարությամբ՝ անհանգստություն հայտնելով ՉԺՀ Սինզյան-Ույգուրյան նահանգում ույգուրների իրավունքների զանգվածային խախտումների հետ կապված՝ պահանջելով Պեկինից թույլ տալ անկախ դիտորդների մուտք ույգուրաբնակ շրջաններ:

Փորձագետների մեծ մասը երկու երկրների հարաբերությւոններում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ դիտարկվող հակասությունները ու կոնֆլիկտները հիմնականում բացատրում են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Չինաստանի աճող ակտիվությամբ, Իրանի ու Սաուդյան Արաբիայի հետ խորացող համագործակցությամբ, մասամբ նաև Միջին Ասիայում թեժացող մրցակցությամբ՝ առայժմ առավել տեսանելի տնտեսական դաշտում:

Ընդհանրապես, պետք է փաստել, որ Չինաստանը չի թաքցնում իր շահագրգռությունը և քայլերը տարբեր տարածաշրջաններում Էրդողանի բոլոր հակառակորդների հետ գործակցության խորացման ուղղությամբ: Այս առումով մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում չորեքշաբթի օրը Աթենքում արտգործ նախարար Վանի հանդիպումը իր հույն գործընկերոջ հետ, որտեղ քննարկման կենտրոնական թեմաներից մեկը Թուրքիայի ապակառուցողական դերն էր Միջերկրծովյան տարածաշրջանում: Հունաստանի արտգործ նախարարի հայտարարությունը, թե Թուրքիան փորձում է իր կողմը դարձնել բոլոր մահմեդականներին աշխարհում, ամբողջացնում է պատկերը:

Ուշադրություն դարձրեք ներկայացվող քարտեզին՝ սա Աֆղանստանն է, որտեղ թուրք-չինական հակասությունների ենթատեքստը, կարծում եմ, կարելի է գուշակել՝ Գյունեյ Թուրքիստան, հատուկ չեմ թարգմանում: Հավելեմ, որ Չինաստանը բոլորից լավ է տեղեկացված, որ թուրքերը ոչ լեգալ աջակցություն են ցուցաբերում բազմաթիվ երկրներում ահաբեկչական ճանաչված Արևելյան Թուրքեստանի Իսլամական շարժում կազմակերպությանը, որ ակտիվ գործունեություն է ծավալում ույգուրաբնակ շրջաններում, այդ թվում՝ ՉԺՀ-ում:

Ի նկատի ուենանք, որ չինական Սինցզյան-Ույգուրի նահանգը սահմանակից է Աֆղանստանի Բադախշանին:

Ի՞նչ կապ ունի կամ կարող է ունենալ այս ամենը մեզ հետ: Ոչ մի, եթե հնարավոր դաշնակիներն ու գործընկերները, երկրիդ կառավարիչներին նայելով ու լսելով, հասկանում են, որ անկապ պետություն ես:

Ձևավորվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային համայնապատկերը արդեն իսկ տեսանելի ապագայում մեզ համար ամենևին աննպաստ չէ, ավելին՝ կարող է չափազնաց բարենպաստ լինել, եթե խելքներս գլուխներս հավաքենք ու դիլետանտ, կեղծ հեղափոխական կամուֆլյաժով իշխանական վայելքներից հարբածների թափառախմբի փոխարեն երկրի ղեկին ունենանք այս հայրենիքը սիրող և ազգային արժանապատվության գիտակցություն ունեցող իշխանություն:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Չինաստան Թուրքիա

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին