f

Անկախ

Գրախոսական մրցութից դուրս. Եվրասիա համագործակցության հիմնդրամը իր հրատրակած «Բռնության մշակույթը Հայաստանում» գիրքը գրախոսելու համար կաշառք է առաջրկում


Գրախոսական մրցութից դուրս. Եվրասիա հիմնդրամը իր հրատրակած «Բռնության մշակույթը Հայաստանում» գիրքը գրախոսելու համար կաշառք է առաջարկում

Եվրասիա համագործակցության հիմնդրամը(ԵՀՀ) հրատրակել է «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտական գրքը, խմբագիրն է ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

ԵՀՀ֊ի կայքում կարդում ենք «Գիրքը իր մեջ ներառում է չորս հետազոտություն, որ վերլուծում են բռնության արտահայտումները ընտանեկան միջավայրում, կրթական համակարգում, բանակում, ինչպես նաև քրեական բարքերի ազդեցությունը միջանձնային հարաբերությունների վրա։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում գրքի գլխավոր խմբագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշում է, որ բռնության ակունքները գալիս են Խորհրդային Միության ճամբարային բռնությունների և բռնադատումների ժամանակներից»։

Այ քեզ հայտնագործություն, մարդկությունը ստեղծման պահից դարերով իր համար առանց բռնության, հաշտ ու խաղաղ ապրում է, ինչպես Եհովայի վկաների ժուրնալներում է պատկերված՝ տարբեր ռասսայի մարդիկ ու նաև կենդանիներ՝ գիշատիչ ու խոտակեր միմյանց հետ սիրով ու երջանիկ ապրում են, իսկ ահա, այդ մարդկության մի հատվածում՝ Խորհդային Միությունում տիրում էր բռնությունը, Սովետի փլուզումով էլ չի ավարտվում այդ մշակույթը, այն այնքան զորեղ է որ փոխանցվում է հետսովետական երկրներին, մասնավորապես անկախ Հայաստանին։

Հետաքրքրեց, գտա գիրքը առ ցանց։

«Գրքի բանալի բառեր» բաժնում թվարկված են.

«բռնություն, գողականություն, 20-րդ դար, Խորհրդային

Հայաստան, Սովետական Հայաստան, Գուլագ, գենդեր,

ընտանեկան բռնություն, զինված ուժեր, բանակ, դպրոց,

դպրոցական բռնություն, հայհոյանք, բռնության մշակույթ,

քրեական մշակույթ, ենթամշակույթ, հակամշակույթ, բլատնոյ»։

Այս բանալի բառերից կարելի է եզրակացնել՝ գիրքը հայտնաբերել է, որ Հայաստանում բռնությունը Խորհրդային միությունից է անցել։

Առաջաբանի հեղինակն էլ ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր֊Գաբրիելյանը։ Ամբողջ առաջաբանը՝ Հայաստանում ճգնաժամերը, հանցագործությունները կապում է Սովետական միության հետ, և որ «Բռնության մշակույթ»ի համակարգը ներդրել են «անարդար կերպով քաղաքական իշխանության եկած ուժերը» «նեղ իմաստով այդ համակարգը բնորոշվում է որպես կոռուպցիոն, բանդիտական,

թալանչիական կամ այլ նորաձև եզրերով՝ կլեպտոկրատիկ (գողաիշխական) կամ նույնիսկ «պետության զավթում» (քրեական ուժերի/աշխարհի կողմից)»:

Թե որտեղ է բնորոշվում, չի ասում, այդ բնորոշումները մեկ էլ հանդիպել եմ արևմուտքից ֆինանսավորվող, մասնավորապես Սորոսի ֆոնդից ֆինանսավորվող 46 կազմակերպությունների մի հայտարարությունից, որով պահանջում էին «ԱԺ-ից ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը»։

Այլ տեղեր այլ բնորոշումներ են տալիս, օրինակ, որ բռնության տարածումը հետսովետական երկրներում արդյունքն է կապիտալիստական հասարակարգի, և այն կազմակերպությունները որոնք խոսում են այն մասին որ Հայաստանում բռնության մշակույթը փոխացնվել է Խորհդային Միությունից, ֆինասավորվում են արևմտյան կապտիալիստական կենտրոններից, այն երկրներից որոնք ստեղծվել են հենց բռնության վրա՝ տեղի բնիկներին ցեղասպանության ենթարկելով ու աֆրիկացիներին ստրկության տանելով, և որ այդ կազմակերպություններին հատուկ ֆինասավորում են հակառուսական պրոպագանդա անելու համար, որ իրենց երկրների ժողովուրդներին թունավորեն թե ձեր բոլոր դժբախտությունները կամ Սովետից են կամ նրա ժառտանգորդ Ռուսաստանից։ «Բռնության մշակույթը Հայաստանում» գիրքը ֆինանսավորել են Հայնրիխ Բյոլի և Մարշալի գերմանական ֆոնդերը։

Հետաքրքիրն այն է որ Տեր Գաբրիելյանն ասում է, թե անմիջապես, Հայաստանի անկախացումից հետո չի ներդրվել այդ մշակույթը՝ այլ անկախացումից 10 տարի անց, 2000֊ականներից. «Նրանց(սովետական քրեական աշխարհի) ազդեցությունը և Հայաստանի՝ դեպի ճգնաժամ ընթացքը պայմանավորված էին նաև ԽՍՀՄ նախկին աշխարհի հետ Հայաստանի հարկադրված կապերով՝ հատկապես Ռուսաստանի հետ, որը գնաց նույն ուղղությամբ՝ դեպի բռնության համակարգերի միավորումն ու բյուրեղացումը, ինչ Հայաստանը, գրեթե նույն ժամանակից՝ 2000-ականների սկզբից ի վեր»:

Ավելի հետաքրքիրն այն է որ այն 46 կազմակերպություններն էլ էին «պետության զավթման» սկիզբը դնում 2000֊ականները։

Ինչպես հասկանում ենք, այս կազամակերպությունների համար մինչ 2000֊ականները Հայաստանը «դեմոկրատիայի կղզյակ» էր, իսկ այ 2000֊ականներին պետությունը զավթեցին ու ներդրեցին բռնության մշակույթը։ Ովքե՞ր, եթե շատ է հետաքրքրում, ապա նրանք ովքեր Արցախի անկախության գաղափարն էին առաջ տանում։

Ու նաև, ինչպես կրկին ու կրկին գիրքը մեզ ցույց է տալիս, որ միայն Ռուսաստանում ու Հայաստանում են բռնություններ լինում։ Այո, դա անընդհատ պետք է կրկնեն, որ ընթերցողի ուշադրությունը չշեղվի և այլ տեղեր բռնություններ նկատի։

Բայց պետք չի հուսահատվել, գիրքը մի կարևոր ավետիս է բերում. «2018 թ. ապրիլյան հեղափոխությունը եկավ քանդելու հենց

այդ գորդյան հանգույցը: Բռնության առանձին դրսևորումների

միավորումն ու այդ համակարգի բյուրեղացումը Հայաստանում

դեպի միակ և դոմինանտ մշակույթ, որը հասարակությունը

և պետությունը տանում էր դեպ կործանում,

կարծես թե, կասեցվեց»:

Բայց ինչո՞ւ կարծես թե։ Այս կասկածը այնքան էլ չի սազում հեղինակին։

Գևորգ Տեր֊Գաբրիելյանի միտքը շարունակում է «Քրեական բարքերի, լեզվի և վարքագծի ազդեցությունը սոցիալական հարաբերություններում բռնության դրսևորման վրա» ուսումնասիրությունը՝ որի հեղինակն է Գայանե Հովակիմյանը. «Այն երևույթները, որոնք բնորոշ էին ընդհանուր

հետխորհրդային տարածքներին՝ ցեխավիզմ, ռեկետիզմ,

ներթափանցեցին նաև անկախ Հայաստան», բայց սպասեք, Հովակիմյանը ասում է, որ այդ երևույթների դեմ պայքարում էին 1993-1994 թվերին.« 93-94 թթ. այդ խնդիրները սկսեցին մտահոգել նոր իշխանություններին, որոնք ձեռնամուխ եղան հանցավորության դեմ պայքարին, որպեսզի հասարակական կյանքում այդ ազդեցությունը նվազի, և պետական ինստիտուտները գործունակ

լինեն կազմակերպելու հանրային անվտանգությանն առնչվող

հարցերը»:

Այդ մեկ այլ երկրու՞մ էր, որ 1993-1996 թվերին երկրի ներքին գործերի նախարարությունում ստեղծվել էր քիլլերների խումբ, որոնց 7 սպանություն ու մեկ մահափորձ բացահայտվել են։ Եթե Հայաստանում է եղել, ապա այն քրեական մշակույթ երբեք չի կարելի անվանվել թեկուզ սպանություն հոդվածը քրեական օրենսգրքում լինի։ Ըստ գրքի հեղինակների, քրեականը ոչ թե քրեական օրենսգրքի հոդվածները խախտողն է, այլ Սովետական միությունից փոխանցված քրեական այն է՝ գողական մշակույթի ներկայացուցիչը, որոնց մեջ, ի դեպ, կարող են լինել անձինք, որոնք քերական օրենսգրքի ոչ մի հոդված էլ չեն խախտել։

Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ տարածվեց Սովետական միությունում քրեական մշակույթը ու բռնության մշակույթը, որովհետև «Ստալինը ազատություն տվեց գողական աշխարհին՝ կազմակերպվելու առաջին հերթին ԽՍՀՄ-ում, առաջին հերթին բանտերում, աքսորավայրերում ու ճամբարներում»:

Ինչևէ, հաջորդը «ՀՀ զինված ուժերում առկա քրեական բարքերի և վարքային մոդելների վերլուծությունն» է, առաջաբանը ասում է, որ բանակում բռնությունների մասին քչերն էին խոսում, որոնց մեջ էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»ը հկ֊ները… «Այս նվիրյալ կազմակերպությունների և անձանց հիմնական աշխատանքն ուղղված է այդպիսի դեպքերի բացահայտմանը», արժեր նաև այս կազմակերպությունների բյուջեներն էլ նշել, ասենք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»֊ը 20 տարվա մեջ քանի՞ միլիոն դոլար է ստացել։ Ինչո՞ւ է պետք դա, քանի որ գումարները նշելով, նվիրյալ դառնալու գայթակղությունը կմեծանա և նվիրյալներ դառնալ ցանկացողների թիվը կտրուկ կաճի։ Անշահախնդիր նվիրյալը կարծես շատ հին, սովետական մշակույթ է, արևմտյան ֆոնդերը նոր մշակույթ են բերում, որտեղ նվիրյալը անպայման պետք է նյութական շահ ունենա։

Ինչևէ, այս ուսումնասիրության առաջաբանի հեղինակը նույնպես Գևորգ Տեր Գաբրիելյանն է, ինչպես նաև նախորորդ հետազոտության վերջաբանի հեղինակն է նա։ Իսկ հեղինակները՝ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը իրենց հետազոտության մեջ չեն մոռացել գրել թե ինչ խոր հետազոտություններ է արել Գևորգ Տեր֊Գաբրիելյանը։ Ընդհանրապես, գրքում Գևորգ Տեր֊Գաբրիելյանի անունը նշվում է 41 անգամ։ Եվ գիրքն էլ եզրափակում է Գևորգ Տեր֊Գաբրիելյանի հետ 80 էջանոց լայնածավալ հարցազրույցը, ուր Գևորգ Տեր֊Գաբրիելյանը պատմում է իր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, մի խոսքով կյանքը, արանքներում էլ անդրադառնալով բռնության մշակույթին և կրկին բարի ավետիս բերում.

«2018 թ. ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը նախադրյալներ ստեղծեց ավելի համապարփակ և համակարգային մոտեցում ցուցաբերելու այս հարցերի նկատմամբ: Պետությունն ամենաբարձր մակարդակով որդեգրեց բռնության բացասման միջոլորտային քաղաքականությունը որպես իր կարևոր առաջնահերթություններից մեկը»:

«Ապրիլյան՝ 2018 թվի հեղափոխությունը, որը շատ բան փոխեց, նոր հնարավորություններ ստեղծեց, և այն, ինչը մենք հաճախ ասում

էինք որպես «մարգինալ», լուսանցքային ինչ որ դիսկուրս,

մի շարք դեպքերում դարձավ հանրային դիսկուրս: Եթե ոչ

մեյնսթրիմ, եթե ոչ, այսպես ասեմ, դոմինանտ դիսկուրս,

ապա մեյնսթրիմի մեջ է արդեն, համահավասար դիսկուրս է՝

այլ դիսկուրսների կողքին:

Դրա դրսևորումներից մեկը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր

Ստեփանակերտում, երբ նա իր այդ իդեալական տեսլականն

ասելուց հետո՝ 5 միլիոն մարդ և այլն, անցավ մեթոդաբանական

և արժեքային խնդիրներին»:

«Հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի դիսկուրսը (ոչ միայն

նրա, բայց նաև նրա) ինձ համար ազդարարեցին մի լուր. որ այդ հետսովետականության սինդրոմը մեր հասարակությունն արդեն

եզրափակեց. մենք դադարում ենք լինել հետսովետական ժողովուրդ և առաջին անգամ դառնում ենք անկախ Հայաստանի քաղաքացիներ»:

Այդ ո՞ր երկրում էր, ուր վարչապետը կատաղած ամբոխին հետևը գցած խորհդարանի պատգամավորներին ահաբեկեց, որ նոր ընտրություններով նաև օրենսդիր մարմինը իրենով անի, այդ ո՞ր երկրում էր, ուր վարչապետը սպառնում էր հակառակոդրներին ասֆալտին փռել և պատերով զարկել, և իրագործում էր սպառնալիքը՝ ու նրա հրահանգով ոստիկանները նրան քննադատող քաղաքական գործիչներին բառիս բուն իմաստով ասֆալտին էին փռում։ Այդ ո՞ր երկրում էր ուր վարչապետը գոռում էր՝ խի երկրում դատավոր կա՞ որ իմ ասածը չանի, ու ամբոխի հետ դատավորներին ահաբեկում դատարանների դռները փակելով, իսկ հեռախոսով էլ նրան ԱԱԾ֊ի պետը զեկուցում էր, որ դատավորները կանեն իր հրահանգները։ Էն ո՞ր երկրում էր ուր վարչապետը նախընտրական քարոզարշավին մուրճը ձեռն էր ման գալիս որով պիտի զարկեր հակառակորդների գլխին, ու ոստիկաններին ուղարկում էր իր մրցակիցների շտաբները ահաբեկելու ու բերման ենթարկելու հակառակորդների աջակինցերին։ Այն ո՞ր երկրում է որ խորհդարանում երբ պատգամավորը տհաճ խոսքեր է ասում իշխող կուսակցության անդամների հասցեին, ոստիկանները թևերից բռնած դուրս են քարշ տալիս։ Այս շարքը կարելի է անվերջ թվարկել, բայց ինչո՞ւ թվարկել, եթե Հայաստանի հետ կապ չունեն այս բռնությունները։ Լավ կապ չունեն, բայց որտե՞ղ են լինում դրանք, չէ՞ որ աշխարհում ամեն տեղ հաշտ ու խաղաղ մարդկություն է ապրում, և միայն հետսովետական երկրներում է իշխում բռնության մշակույթը։ Ուրեմն, մի բան պարզեցինք, որ այդ բռնությունները հետսովետական երկրում են լինում, բայց երրորդենք, որ Հայաստանը 2018֊ից հետո միացել է հաշտ ու խաղաղ մարդկությանը և այնտեղ այլևս բռնույթնան մշակույթը արմատախիլ է արվել։

Եվս մի մշակույթ.

Եվրասիա համագործակցության հիմնադրամը, հայտարարել է մրցույթ «Հայաստանում բռնության մշակույթը» գիրքի լավագույն գրախոսականի համար՝ առաջին տեղ՝ 150.000 դրամ, երկրորդ տեղ՝ 100.000 դրամ, երրորդ տեղ՝ 50.000 դրամ։ Մրցանկաբաշխությունը եղել է երեկ հոկտեմբերի 26֊ին։

Մի անգամ էլ այլ կերպ ձևակերպենք լուրը՝ Եվրասիա հիմնադրամը, որ հրատրակել է «Հայաստանում բռնության մշակույթ» գիրքը, որի խմբագիրը, և գրքի մեկ քառորդի հեղինակը Եվրասիա հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր֊Գաբրիելյանն է, փող է տալիս որ իր հրատրակած ու իր հեղինակած գիրքը գրախոսեն։

Մի բան կարող եմ հաստատ ասել, որ այս մշակույթը Սովետից չի անցել, ես չեմ հիշում Սովետում դեպք որ գրքի հրատրակիչը կամ գրքի հեղինակը փող տա գրաքննադատին, որ իր գրքի մասին գրախոսական գրի։ գուցե եղել է, բայց գաղտնի, եթե որևէ մեկը հայտարարեր թե փող է տալիս որ իր գիրքը գրախոսեն, լուրջ պատմության մեջ կընկներ։

Ավելին, Եվրասիա համագործակցության հինադրամը իր գրքի գրախոսականի մրցույթը անցկացնում է որպես Սովետական տարիներին բռնադատվածների հիշատակի օրվան՝ «Հունիսի 14»֊ին նվիրվասծ թեմա։ Այսինքն, մադկանց ողբերգությունը օգտագործում է իր գրքի PR֊ն անելու համար։ Իսկ ինչո՞ւ հանկարծ Եվրասիային սկսեցին անհանգստացնել սովետական բռնաճնշումները. շատ պարզ, 2008-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, երբ դրվեց Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ մտցնելու հարցը, սկիզբ առավ երկրորդ սառը պատերազմը և Արևմուտքը սկսեց մեծ գումարներ տրամադրել հետսովետական երկներում Սովետական բռնաճնշումները ուսումնասիրելու համար որպես հակառուսական նախագիծ, ահա թե ինչու Հայաստանում էլ հանկարծ Սովետի փլուզումից 20 տարի անց որոշ պատմաբաններ լծվեցին ստալինյան բռնաճնշումները ուսումնասիրելու գործին ու գրքեր հրատրակեցին .«Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում», ահա թե ինչպես մեր ողբերգությունները դարձան գործիք արևմտյան ֆոնդերի ձեռքը իրենց քաղաքական շահերի համար, ընդ որում այնպիսի շահեր որոնք ուղղված են հենց Հայաստանի շահերի դեմ՝ վերացնել հայ֊ռուսական ռազմական դաշինքը և ռուսական ռազմաբազաները հանել Հայաստանից: Ահա թե ինչու է Գևորգ Տեր֊Գաբրիելյանը հիացած 2018 ի հեղափոխությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանով, քանի որ այդ հեղափոխությունը ավերեց հայ֊ռուս հարաբերությունները, Տեր֊Գաբրիելյանի բնորոշմամբ քանդեց «Հայաստանի հարկադրված կապերը Ռուսաստանի հետ», քանդեց բանակի վերնախավը և թշնամու առաջ պատերազմի դուռ բացելով երկիրը մատնեց պարտության ու աղետի։

Այսպիսով, Եվրասիա համագործակցության հիմնադրամը գիտական, լրագրողկան, հրատրակչական էթիկաները տրորում է, հավանաբար համարելով սովետական մնացուկ, և նոր էթիկա կամ նոր մշակույթ է բերում՝ հրատրակիչը և հեղինակը իրենց հրատրակած գրքի մասին լավագույն գրախոսական գրողներին կաշառելու մշակույթը։

 

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Եվրասիա համագործակցության հիմնդրամ Գևորգ Տեր-Գաբրիելյան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին