f

Անկախ

Թաթուլ Հակոբյանի նոր ամպլուան. Հակաքոչարյանական մտասևեռում


Հարգելի Թաթուլ, նախապես ձեզ համարելով բարեխիղճ լրագրող, մշտապես հետևել եմ ձեր հրապարկումներին, ու նկատել որ վերջին շրջանում, մանավանդ Սիվիլնեթից դուրս գալուց և Ալիքմեդիայում աշխատանքի անցնելուց հետո ձեր բացասական կրքերը ուղղված նախորդ իշխանությունների դեմ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, և ավելի հախուռն կերպով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, թույլ չեն տալիս ձեզ պատերազմի ու պարտության պատճառները ավելի սթափ բացահայտել, և ուրեմն, այնպես եք նահանջում լրագրողական մասնագիտությունից՝ որ ընկնելով էքստազի մեջ հորինում եք բաներ որ իրականում չկան, օրինակ, մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էիք, թե Գորիս Կապան ճանապարհը փակելու պատճառն այն է, որ նախկին իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ բարձրացրել են Սևրի դաշնագրի հարցը, Վիլսոնյան Հայաստանը, և Թուրքիայից պահանջներ ներկայացրել։ Բացարձակ սուտ հայտարարություն, որևէ իշխանություն նման հարցեր չի բարձրացրել։

Հարց. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ այդ հախուռն հակակարանքը արժի՞ արդյոք այնքան, որ ոտնատակ տաք լրագրողական պրոֆեսիոնալիզմը և դառնաք հեքիաթասաց։

Իսկ այսօր, Ալիքմեդիայում Ձեր վեջին «Ինչի՞ համար մեղադրել Նիկոլ Փաշինյանին» գրության մեջ ասում եք. «Հայաստանի խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը, որը գործում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ներքո, սկսել է տողատակերով պատմություն հյուսել այն մասին, որ եթե Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը չստորագրեր, ապա հնարավոր կլիներ կանգնեցնել ադրբեջանական առաջխաղացումը: Այդ պատմությունը առայժմ հյուսվում է բանավոր, երբեմն՝ անուղղակի, բայց նպատակակետը պարզ է», ո՞վ, որտե՞ղ է ասել նման բան, բարեխղճությունը պահանջում է հղում տալ, իսկ առանց որևէ հղման հայտարարությունը հավաստի չի կարող լինել։ Մանավանդ, փաստերը վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ դրա հակառակ բանն է ասում, նա մի քանի անգամ Փաշինյանին մեղադրել է ավելի վաղ պատերազմը չկանգնացնելու մեջ, խնդրեմ միայն մի հղումը.

Լրագրողը հարցնում է. -Այսինքն հնարավո՞ր է եղել կանգնեցնել պատերազմը:

Ռոբերտ Քոչարյան -Չեմ կասկածում, որ հնարավոր է եղել: Օրինակ, ես փորձել էի, մտադրված էի նաև այս ամենի մասին պատմել նաև որոշ քայլեր առաջարկել Արայիկ Հարությունյանին, թե ինչ է պետք անել կանգնեցնելու համար։ Առաջինը իր այդ հայտարարությունները գիտեք՝ առաջնագծում նկարվել, չգիտեմ, սուրճ խմել, հիշում եմ մի նախադասությունը՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ եք ստանալու», այն վիճակը չէր, լուրջ աշխատելու ժամանակն էր, ոչ թե աքլորանալու ժամանակն էր, պահի պահանջ էր։ Այո, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, հնարավոր էր կանգնեցնել. այսպես ձևակերպեմ, վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: Չկա ոչ մի բան ֆիքսած: Կրկնում եմ, սա ուղղակի չի տեղավորվում իմ ուղեղում:

Հաջորդը, Թաթուլ Հակոբյանը գրում է թե Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը՝ երկու տասնամյակից ավելի տանում են հետեւողական քարոզչություն, թե իբր Արցախյան առաջին պատերազմում իրենք հաղթել են՝ ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի: Ապա եզրակացնում. « Եթե դա այդպես է, ինչո՞ւ 44-օրյա աղետի օրերին նույնը չպարտադրեցիք, այս անգամ, ձեր խոսքերով, հողատու, դավաճան եւ հայրենիքը թուլացնող Նիկոլ Փաշինյանին»:

Փարձառու լրագրողին՝ ով գրել է ղարաբաղյան շարժման ու պատերազմի պատմությունը, վայել չի այսպիսի ոչպրոֆեսիոնալ հարց հնչեցնելը. Ինչո՞ւ. Շատ պարզ, 1990ականներին, ճիշտ է, երկրի նախագահը Լևոն Տեր֊Պետրոսյանն էր ու իշխող քաղաքական ուժը ՀՀՇ֊ն, բայց ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում չէր, 1992 թվականի սեպտեմբերի 11-ին ընդդմադիր գործիչ Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ պետնախարար, իսկ 1992 թվականի հոկտեմբերին նա նշանակվեց նաև ՀՀ Պաշտպանության նախարար, որից հետո հաղթանակները մեկը միուսի ետևից գնացին, ապա, պաշտպանության նախարարներ են նշանակվել Սերժ Սարգսյանը, հետո նաև Վազգեն Սարգսյանը, ուժային կառուցների երկու առանցքային դեմքեր, որոնք Տեր֊Պետրոսյանի հլու կամակատարը չէին, ավելին, հենց նրանք էլ արդեն վարչապետ Քոչարյանի հետ հեռացրին Տեր֊Պետրոսյանին իշխանությունից։ Ապա, նաև Արցախում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ինքնուրույն էր և չէր ենթարկվում Երևանի հրահանգներին։ Խնդրեմ, վերջրս են հրապարակել տեսագրություններ ուր Տեր֊Պետրոսյանը հորդորում է Արցախի ղեկավրներին զիջումների գնալ։

Իսկ Այսօր, այս երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը միահեծեն իշխանություն ուներ, իշխանության ներսում նա չէր թողել մի հոգու որ կարող էր իրեն հակադրվել, Արցախում էլ ամեն ինչ արեց, որ իրեն կամակատար նախագահ ընտրվի։ Բնականաբար, Իշխանություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չէին կարող վարչապետին ինչ որ բան պարտադրել։

(Թաթուլ Հակոբյանի մյուս հրապարակումների քննադատությունների հղումները մեկնաբանություններում):

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Թաթուլ Հակոբյան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին