f

Անկախ

Ի՞նչ դաս է քաղել կրթական համակարգը պատերազմից և պարտությունից


Ինչպիսի՞ մարդկային ու մասնագիտական որակներով քաղաքացիներ են պետք Հայաստանի Հանրապետությանը՝ դիմակայելու 44-օրա պատերազմի և պարտության հետևանքով ի հայտ եկած նոր մարտահրավերներին։ Ի՞նչ բացթողումներ  ունի մեր կրթական համակարգը, որոնք խնդիրներ են առաջացրել պատերազմի ընթացքում և ինչպե՞ս կարելի է դրանք շտկել։ Արդյոք կրթության ոլորտում նոր առաջնահերթությունների կարիք կա՞։

44-օրյա պատերազմից հետո գրեթե մեկ տարի է անցել, սակայն այս և նման բազմաթիվ այլ հարցերի պատասխանը պետական մակարդակով դեռևս չունենք և մոտ ապագայում չենք էլ ունենա, քանի որ համապատասխան ուսումնասիրություններ չեն իրականացվում։

«Անկախը» հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ՝ փորձելով ստանալ այս և թեմատիկ այլ հարցերի պատասխանը։ ԿԳՍՄՆ-ից բոլոր հարցերին մեկ պատասխան են տվել․ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանների աշակերտների համար նախաձեռնվել  է ռազմամարզական ճամբար։

 «Դրա կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական ճանապարհով, իրավիճակային կողմնորոշման, նախաձեռնողականության   հմտությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում դիմակայելու, դրսևորելու և արդյունավետ գործելու ունակությունների զարգացմանը, սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացմանը, ինչպես նաև դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության ձևավորմանը»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։

12-օրյա ճամբարի ծրագիրը համարվում է  ՆԶՊ առարկայի 8-11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը։

Ճամբարի շրջանակներում աշակերտները սովորելու են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտաֆիզիկական պատրաստություն, ռազմական տեղագրություն, անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, անվտանգ կենսագործունեություն, հոգաբանական պատրաստություն, գոյատևման հիմունքներ և այլն։

Չնայած ԿԳՄՍՆ-ն իր պատասխանում չի նշել, սակայն «Անկախի» աղբյուրները հայտնում են, որ ծրագիրը դեռևս փորձարկման փուլում է և չի ներդրվել հանրակրթական ուսումնական ծրագրում։

Կրթական առումով  պարտությունը կարող է շատ կարևոր դաս լինել տվյալ երկրի, պետության համար

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ այս փուլում մեր հիմնական խնդիրը հենց արձանագրված խնդիրների վերլուծությունը պետք է լիներ։

«Ընդհանրապես, պարտությունը ոչ ցանկալի բան է, մանավանդ եթե մարդկային կյանքերի հետ է կապված։ Բայց ամեն դեպքում, զուտ կրթական առումով պարտությունը  կարող է շատ կարևոր դաս լինել տվյալ երկրի, պետության համար։ Եվ մենք կարող ենք դա օգտագործել որպես հնարավորություն՝ հասկանալու, թե  ինչ առասպելներ ենք ունեցել, որոնք կեղծ են եղել, ինչ սխալներ ենք թույլ տվել, ինչն ենք թերագնահատել, ինչն ենք գերագնահատել։ Եվ այդ ամենը հաշվի առնելով՝մշակենք նոր ռազմավարություն»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետը, սակայն, ընդգծում է, որ զարգացումները Հայաստանում այդ ուղղությամբ չեն ընթացել․ խնդիրները և նոր մարտահրավերները  վերհանելու փոխարեն սկսեցինք մեղավորներ փնտրել՝ պայմանով, որ փնտրողն անմեղ է։ 

«Այսինքն մենք անգամ այդ խիզախությունը չունեցանք, որ ինչ-որ մարդիկ կամ ինչ-որ ուժեր իրենց վրա վերցնեն, ասեն՝ մենք ենք մեղավոր, մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը։ Օրինակ՝  կրթությունն այս հարցերում է թերացել, այս մյուս ոլորտը՝ այս-այս հարցերում։ Այդ կարևոր ինքնախոստովանությունները չկան։ Իսկ եթե մենք չենք ընդունում մեր մեղքի բաժինը,  առաջիկայում  կարող է էլի նույն խնդիրներին բախվենք»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ սխալդ պետք է գիտակցես, որ հաջորդ անգամ դրանից խուսափես։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք միայն հանրակրթական մակարդակում և միայն մեկ առարկայի՝ ՆԶՊ-ի բարեփոխումը բավարար է առկա  նոր մարտահրավերներին դիմակայելու պատրաստ քաղաքացիներ ձևավորելու համար, կրթության փորձագետը պատասխանում է․ « ՆԶՊ-ն ավելի գործնական դարձնելը շատ դրական եմ գնահատում։ Ընդհանրապես,  առարկաների մեծ մասը պետք է ունենան  գործնական բաղադրիչներ։ Բայց հասկանալի է, որ չես կարող պետությունը ինչ-որ մի առարկայի միջոցով ոտքի կանգնեցնել։ Դրա համար մեզ պետք է ավելի ռազմավարական մտածողություն»։

 Խաչատրյանը հիշեցնում է, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը չունի կրթության ռազմավարություն։ Հիմա այն պահն է, երբ պետք է վերջապես  մշակել և ընդունել այդ ռազմավարությունը՝ հաշվի առնելով  նոր մարտահրավերները և իրողությունները։

«Կրթությունը համակարգ է։ Եթե համակարգում մի բան ես փոխում, դա առանձնապես բան չի տալիս։ Պետք է ավելի սիստեմատիկ անես այդ փոփոխությունները։ Հիմա դրա համար շատ հարմար պահ է՝ հանդես գալ ռազմավարությամբ և այդ ռազմավարությունը հիմնել այս նոր իրավիճակի վրա»,- ասում է նա։

Սերոբ Խաչատրյանը նաև շեշտում է՝ ԿԳՄՍՆ-ին անհրաժեշտ է ռազմավարական հարցերով զբաղվող կառույց։ Այն կարող է գործել թե նախարարության կազմում, թե նախարարությանը կից։ «Նախարարը,  փոխնախարարները և մնացած պաշտոնյաները զբաղված են,  այսպես ասած, ամենօրյա ընթացիկ խնդիրներով՝ կարգ մշակել, փոփոխություն անել, քաղաքացիներին ընդունել, տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել։ Սակայն  մեզ պետք է կրթության ոլորտում ունենալ մարդկանց մի խումբ, կլինի 10 թե 20 մասնագետ, որոնք  առավոտից երեկոյան միայն ռազմավարական հարցերով կզբաղվեն։ Մենք դա չունենք»,- ասում է նա։

Արժեքային համակարգ ձևավորող առարկաներն՝ ուշադրության կենտրոնում

Լեզվաբան, կրթության ոլորտի հետազոտող Աննա Աղլամազյանը, «Անկախի» հետ զրույցում մատնանշելով անհրաժեշտ փոփոխությունների ուղղությունները, նշում է.«Հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական ծանր դրությունը՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք դիմակայելու մեր առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին։ Մյուս կողմից, պատերազմը պետք է սթափեցներ և ավելի վճռորոշ քայլերի մղեր մեր պետությանը»։

Աղլամազյանը կարևորում է հատկապես հասարակագիտական առարկայախմբի բովանդակությունը։ «Չպետք է մոռանանք, որ հենց հասարակագիտական առարկաների միջոցով է աշակերտի մոտ ձևավորվում արժեքային համակարգը և աշխարհընկալումը, ուստի, հատկապես «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները պետք է հատուկ ուշադրության և հոգածության արժանանան։ Որպես առաջին քայլ՝ մեխանիզմներ պետք է գտնվեն՝ արգելելու հայ-թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ ներգրավված որևէ մեկի մասնակցությունը կրթական հայեցակարգերի, չափորոշիչների և դասագրքերի մշակման գործընթացում»,- ասում է նա։

Աղլամազյանը նաև շեշտում է՝ կրթության ոլորտում չպետք է թույլ տալ որևէ արմատական փոփոխություն՝ առանց մասնագիտական համայնքի դրական եզրակացության։ Որպես օրինակ հիշեցնում է  առարկայական չափորոշիչների մասին, որոնք ընդունվեցին, չնայած ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի բացասական արձագանքին։

Բացի այդ, նա  կարևորում է, որ բացառվի օտարների դերն ու միջամտությունը կրթության ոլորտի որոշումների կայացման գործում։

44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Կրթություն եվ գիտություն ԿԳՄՍՆ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին