f

Անկախ

Ըստ Յակոբեանի, հայ ժողովուրդը արժանի՞ չէր Արեւմտեան Հայաստան ունենալ, այսինքն, ինքնորոշուել, սեփական պետական կազմաւորում ունենալ


Վահան Իշխանեան.

«Աւելի քան 100 տարի առաջ մենք պահանջեցինք Արեւմտեան Հայաստանը եւ ստացանք Հայոց ցեղասպանութիւն ու Մեծ հայրենազրկում», գրում է Թաթուլ Յակոբեանը «Ալիք մեդիայում»։

Յակոբեանը մեղադրում է հայ քաղաքական վերնախաւին այն բանի համար, որ երիտթուրքերը կոտորեցին 1,5 միլիոն հայերի ու բնաջնջեցին Արեւմտեան Հայաստանը իր մշակոյթով։

Ինչո՞ւ են մեղաւոր հայ գործիչները, որ պահանջում էին Արեւմտեան Հայաստա՞նը։ Շատ վերացական է հնչում. Ովքե՞ր էին պահանջում, ումի՞ց էին պահանջում, եւ պահանջելուց յետոյ ի՞նչ էին պատրաստւում անել։ Եթէ այս վերացականութիւնը փորձենք որոշակիացնել, ապա ըստ Յակոբեանի, հայ յեղափոխական շարժումները մեղք էին գործել Օսմանեան կայսրութեան իշխանութեան նկատմամբ, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքներն էին պատշպանում, եւ այդ մեղքի համար Երիտթուքերը պատժեցին՝ ցեղասպանութեան ենթարկելով հայերին։

Ընդհանրապես կայ զոհի այն հոգեբանութիւնը, որ իր կորուստների հետ կորցնում է նաեւ իր կարողականութեան նկատմամբ հաւատը, որ ինչ-որ բանի արժանի է ինքը, ու նաեւ արդարութեան գիտակցութիւնը, որ իր նկատմամբ կատարուածը անարդարութիւն է, եւ սկսում իր մէջ փորփրել իր կորուստների մեղքը, ու գտնում այն «վարքը», որին հետեւելու դէպքում զոհ չէր դառնայ։ Հայոց ցեղասպանութեան մէջ սեփական մեղքը որոնելու կոնտեքստում, հայ որոշ շրջանակներ եւ մտաւորականներ էլ իրենց ժողովրդի նկատմամբ գնահատականը այնքան են իջեցնում, որ նրան արժանի չեն համարում պայքարել իր իրաւունքների համար ու մղում են նրան համակերպուել միայն գոյատեւելու անասնական մղմանը։

Ըստ Յակոբեանի, հայ ժողովուրդը արժանի՞ չէր Արեւմտեան Հայաստան ունենալ, այսինքն, ինքնորոշուել, սեփական պետական կազմաւորում ունենալ, որ հայ ժողովրդի օրակարգը պէտք է թելադրէին նրան տիրապետողնե՞րը՝ այս դէպքում Օսմանեան կայսրութիւնը, եւ հայերը հլու հնազանդ այդ օրակագով պէտք է շարժուէի՞ն։

Բայց այդ դէպքում՝ հարց՝ ի՞նչ է հայ ժողովուրդը կամ հայ ազգը։ Ժամանակակից հայ ժողովուրդը սկիզբ է առել, մշակոյթ ստեղծել հենց ազգային հաւաքականութեան գաղափարաբանութեան հիման վրայ, ազգային կազմաւորում ունենալու տեսլականով՝ լինի այն ինքնավարութիւն թէ անկախ պետութիւն։ Խաչատուր Աբովեանից, Միքայէլ Նալբանդեանից, Րաֆֆիից մինչեւ Վարուժան ձեւաւորուել է ժամանակակից հայ մշակոյթը, որի հիմքում ազգային այն հաւաքական տեսլականն է, որն Յակոբեանը անուանում է «Արեւմտեան Հայաստան պահանջել»։ Եթէ մերժում ես այդ տեսլականը, ապա հետը մերժւում է 300 տարուայ հայ ամբողջ մշակոյթը՝ չլինէին Աբովեանն ու Րաֆֆին, չէր լինի նաեւ Արեւմտեան Հայաստանի պահանջը։

Հոգեբանական խնդրից անցնելով քաղաքական ծրագրին, հարց տանք՝ եթէ հայ յեղափոխական շրջանակները հետեւէին Թաթուլ Յակոբեանի թեզերին՝ չպահանջէին «Արեւմտեան Հայաստանը», արդեօ՞ք հայոց ցեղասպանութիւն չէր լինի։

Այն հայ շրջանակներն ու մտաւորականները, որոնք վստահ են, թէ հայոց ցեղապանութեան պատճառը հայ ազատագրական շարժումներն էին, զոհն են մի կողմից իրենց նեղ մտահորիզոնի, որը թոյլ չի տալիս թուրք ու հայ հակամարտութիւնից դուրս աւելի լայն աշխարհ տեսնել, զորօրինակ թուրք եւ այլ հանրութիւնների հակամարտութիւններ՝ թուրք-֊ալեւի, թուրք֊-քուրդ, թուրք-֊յոյն, թուրք֊արաբ եւ այլն, եւ հասկանալ, որ 100 տարի է Թուրքիայի հանրապետութեան տարածքում ձեւաւորւում է թրքական ազգայնական պետութիւն, որը վերացնում է բոլոր նրանց, ովքեր թուրք չեն։ Միւս կողմից էլ կամայ թէ ակամայ դառնում են Արեւմտեան քաղաքական շահերի գործիքը, որ ներշնչում է, թէ հայոց ցեղասպանութեան ու ընդհանրապէս հայ ժողովրդի կորուստների պատճառը հայերի Ռուսաստանի հետ դաշնակցելն է։

Հիմա հարց, ինչու եղաu հայոց ցեղասպանութիւնը.

Մինչեւ 20-րդ դարի սկիզբը Օսմանեան կայսրութիւնը գնալով փոքրանում էր, ազգային ազատագրական շարժումների շնորհիu հերթով անկախութիւն էին ձեռք բերում յոյները, սերպերը, Մոնթենեկրոն, ռումինացիները, պուլկարները, ալպանացիները: 1912թ. Պալքանեան պատերազմում կայսրութիւնը իր եւրոպական մասը գրեթէ ամբողջութեամբ կորցրեց, մնացել էր միայն Կոստանդնուպոլիսը։ Միւս կողմից էլ Օսմանեան կայսրութիւնում ահագնանում էր թրքական նացիոնալիզմը, որի հետեւորդներն էին 1908֊ի յեղափոխութեամբ իշխանութեան եկած երիտթուրքերը, որոնք ծրագրում էին կայսրութիւնը վերածել ազգային պետութեան՝ բոլոր փոքրամասնութիւններին վերացնելով:

100 տարուայ ընթացքում, մինչեւ օրս դեռեւս շարունակւում է թուրք պետութիւն ձեւաւորելու, Թուրքիան լրիւ թրքացնելու ազգայնական ծրագիրը.

Օսմանեան կայսրութիւնում ապա Թրքական հանրապետութիւնում կոտորուել, ցեղասպանութեան են ենթարկուել 1,5 միլիոն հայեր, 1,2 միլիոն յոյներ, ասորիների ցեղասպնութիւնները որ ձգւում էր դեռեւս 19֊րդ դարի վերջերից, միայն 1914-1921 750 հազար ասորի են կոտորել։ Քրիստոնեայ արաբների ցեղասպանութիւնը. Երիտթուքերի կառավարութիւնը Լիբանանում արհեստական սով առաջացրեց (շատ պատմաբաններ վստահ են, որ արհեստական էր այն, Պէյրութում սով չի եղել, եւ թոյլ չեն տուել, որ այնտեղից ցորեն տանեն լեռներ), եւ մօտ 250 հազար քրիստոնեայ արաբ սովից մահացաւ: Քրիստոնեաներին բնաջնջելուց յետոյ թուրքերը անցնում են մուսուլման այլազգիներին՝ 1937-1938 թուերին ալեւիների ցեղասպանութիւնը, 80 հազարից աւելի ալեւիներ կոտորեցին, ապա մինչեւ հիմա ձգուող քրտերի ցեղասպանութիւնը։

Թաթուլ Յակոբեանը բան չունի՞ ասելու յոյներին, արաբներին, ասորիներին, քրտերին, ալեւիներին, ինչո՞ւ էք յոյն լինում, ասորի լինում, ալեւի լինում, թուրք դառնայիք, պրծնէիք, չկոտորուէիք։

(ամբողջ նյութը հղումով)

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Թաթուլ Հակոբյան արևմտյան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին