Միացյալ նահանգները աշխարհում երրորդ երկիրն է դարձել՝ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի թեսթերի դրական արդյունքներով: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի նախագծի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, երկրում վարակվածների թիվը գերազանցել է 30 հազարը:
Համավարակի ամբողջ ընթացքում եռյակի առաջին տեղում Չինաստանն է ավելի քան 81 հազար հիվանդով, այնուհետև 53,5 հազար վարակվածներով հետևում է Իտալիան:
Բացի այդ, Իսպանիայում ևս նկատվել է վարակվածների թվի մեծ աճ, որտեղ 25,4 հազար մարդ է վարակվել, Գերմանիայում՝ 22,3 հազար, Իրանում՝ 20,6 հազար, իսկ Ֆրանսիայում՝ 14 հազար։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: