f

Անկախ

Որպես ոչ իրավագետ Մեջբերում 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից.


Որպես ոչ իրավագետ

Մեջբերում 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից.

«1. Объявляется о полном прекращении огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта с 00 часов 00 минут по московскому времени 10 ноября 2020 года. Азербайджанская Республика и Республика Армения, далее именуемые Сторонами,

останавливаются на занимаемых ими позициях.»:

Վերջին պարբերությունը թարգմանվում է այսպես` «…կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Սա առանձին քննարկման թեմա է, և առայժմ մի կողմ թողնենք:

Մեկ այլ անհեթեթ ու զավեշտալի երևույթ կա:

Ամեն անգամ, երբ որպես Ադրբեջանի հետ սահմանազատման «հիմնավորում» մեջբերվում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ցանկացած, նույնիսկ լրիվ անտեղյակ, սակայն տրամաբանող էակ պետք է ինքն իրեն մի պարզունակ հարց տա, և փորձի պատասխանել:

Լավ, եթե դա այդպես է, և ամեն ինչում «...նախկիններն են մեղավոր...», իսկ հարևան երկրի հետ սահմանազատման օրինական հիմքը բացառապես մեր ներքին օրենսդրությունն է, ապա ինչու՞ մեր օրենքում վերջին երեք տարում չենք ամրագրել, որ Հայաստանն այսինչ կոորդինատներով սահմանակից է ասենք` հենց Բաքու քաղաքին, Թբիլիսի քաղաքին, Սև ծովին, կամ Միջերկրական ծովին ու Կասպից ծովին, և շատ հարցեր ընդմիշտ փակել:

Ավելին, այդ նույն տրամաբանությամբ կարելի էր ՀՀ օրենքով սահմանել, որ այսինչ կոորդինատներով Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Գերմանիային, մյուս կոորդինատներով` Ֆրանսիային, երրորդով` Ռուսաստանին, իսկ չորրորդով` Շվեյցարիային: Դե ԱՄՆ-ն ու Ճապոնիան չեմ ասում:

Զավե՞շտ է... Բոլորը միաձայն և միանշանակ կպատասխանեն` զավեշտ է:

Բայց չէ՞ որ հենց այդ զավեշտալի «հիմնավորմամբ» վերջերս հայկական կողմից կիրառվող պրակտիկան ցույց է տալիս, որ այդ նորմը Ադրբեջանից բացի լեգիտիմ իրավունք կտար նաև այդ երկրներին` նույնպես գալ ու հայտարարել` «...քանի որ Հայաստանն իր օրենքում այդպես է ամրագրել, ապա դրանք մեր տարածքներն են, և մենք ներկայացնում ենք մեր լեգիտիմ պահանջները Հայաստանին սահմանակից այդ տարածքների նկատմամբ»: Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես ներկայացվում է, որ գործել է Ադրբեջանը.

այսինքն, իբր հիմք է ընդունել ՀՀ օրենքն ու GPS-ով գծել սահմանները, իսկ հայկական կողմը խոնարհաբար զիջել է արդեն ՀՀ տարածքները, որովհետև մեր օրենքով կոորդինատներն իբր այդպես են գրված: Տարբերությունը ո՞րն է` կասե՞ք...

Մի լրացում ևս. պատկերացնու՞մ եք աշխարհի յուրաքանչյուր երկիր իր ներքին օրենսդրությամբ սահմանի, թե որ կոորդինատներով է սահմանակից հարևան երկրի հետ, կամ` ընդհանրապես` որ երկրին է սահմանակից:

Տվյալ հիմնավորման ու մոտեցման անհեթեթության աստիճանը գոնե մի քիչ պա՞րզ է, թե՞ դեռ տեղ չհասավ:

Մի տեղեկանք ևս`

նույն օրենքում այս վարչախումբը երեք տարվա ընթացքում երկու փոփոխություն է կատարել, և փոխել է Շուռնուխի կոորդինատները, սակայն հղում է անում նախկին կոորդինատներին, որոնք այլևս չեն գործում:

Կարեն Ճշմարիտյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Սահման Ադրբեջան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին