Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է
տարածել, որտեղ տեղեկացրել է ս.թ. հունիսին նախատեսված «Երևան օփեն»
միջազգային մրցաշարի հետաձգման մասին:
«Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի
9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի
շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական
լարված իրավիճակով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, «Երևան օփեն-2020»-ը լինելու է
Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն»
մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների
մասնակցությամբ,-ասված է հաղորդագրության մեջ»: