f

Անկախ

Շեկոյանը իր Երևան հյուրանոց պոեմով եղբայրացնում է բոլորին իր սիրո մեջ


Առավոտյան տխուր լուր՝ Արմեն Շեկոյանը գնաց։ Նրան բնութագրելու համար հիշեցի տարիներ առաջ գրածս տողը որ Շեկոյանը իր Երևան հյուրանոց պոեմով եղբայրացնում է բոլորին իր սիրո մեջ։

«Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» գրախոսությունը լույս էր տեսել 2003֊ին, ահա «Երևան հյուրանոց»֊ին նվիրված հատվածը.

Ամենամեծ անտիպոեզիան է «Երեւան հյուրանոց» պոեմը, որտեղ 846 մարդու անուն կա։ Այստեղ թվարկված բոլոր մարդկանց առանձնահատկությունը այն է, որ «ինձ գիտեն», այսինքն՝ հեղինակին ճանաչում են։

«Հայկական ժամանակ» թերթի 2 էջերում տպվելուց հետո, պոեմի հերոսներից մեկը Արմեն Շեկոյանին պատիվ է տվել, որ իրեն մտցրել է գրականություն։ Մի գրող նեղացել է, որ իր անունը չի գրել պոեմի մեջ, որին Շեկոյանը պատասխանել է. «Դու էլ իմ անունը չես գրել քո բանաստեղծություններում»։ Թերթը ձեռքից ձեռք էր անցնում, ուր ամեն մեկը, նաեւ գրական շրջանակների ներկայացուցիչները, փնտրում էին իրենց անունները, իսկ գտնելուց հետո փորձում գուշակել, թե մյուսներն ովքեր են: Նույնիսկ եթե ընթերցողը շատերին չի ճանաչում, միեւնույն է, պոեմը հետաքրքրությամբ ընթերցում է, քանի որ այդ անուններն այնքան բնորոշ են Երեւանին, որ քաղաքի անձնանունային խճանկար են ստեղծում. ընթերցողը նույն անունը կրող մի ուրիշին կարող է պատկերացնել։ Կամ նրանցից մեկին բնորոշում է մի հատկությամբ, որ ընթերցողին ծանոթ այլ մարդկանց կսազեր։ Օրինակ, «գիտեն Գովոն ու դուբլ Հերոսը,/ որ Հովիվյանից սիրուն էր խաղում,/ բայց ալրաղացում ալյուր է մաղում» (Հովիվյանը՝ 60-70 ականների ֆուտբոլի աստղ)։ Դուբլ Հերոսին չճանաչող ընթերցողը նրա փոխարեն կարող է հիշել իր թաղում վիրտուոզ ֆուտբոլ խաղացող մեկին, որ այժմ կամ հարբեցող է, կամ շուկայում կարտոլ է վաճառում։

Պոեմում Շեկոյանին ճանաչելու շնորհիվ հավասարվել են «հաջողակներն ու ձախորդները», «վարի ու վերի էլիտան»: Իրար կողքի են հայտնվել «Զակոննի Յուրան,/ որի նագոլկեքն ու որի դուռան/ թանգարան էին բաց երկնքի տակ» ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, Եվտուշենկոն` պոետ Ժենիկը (ռուս հայտնի բանաստեղծ), Պլանքյաշ Կոշտն ու Դամքյաշ Բենիկը, «շոֆեր Գարեն՝ դքի մարգարեն» ու «Ավանի Ռուբոն,/ որ խոստացել է տպել էս գիրքը» (գրքի հովանավոր գործարար Ռուբեն Հայրապետյանը) եւ այլք։ Հեղափոխությունների լոզունգները` ազատություն, եղբայրություն, հավասարություն, որ կյանքում չեն իրականացել, իրականանում են «Երեւան հյուրանոցում»։

Այս բոլոր մարդիկ իրենց թշնամանքներով, կրոնական, քաղաքական, սոցիալական հակասություններով միայն մի պահ` պոեմը ընթերցելիս` հաշտվել են ու հավասարվել, Շեկոյանի սիրո մեջ եղբայրացել. «Կսիրեմ Ձեզ ու Կյանքն այս, / քանի դեռ նախագահը չի դրել վետոն»։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Արմեն Շեկոյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին