Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ավարտվում են որակավորման և 1/16 փուլի մենամարտերը: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկներից 75 կգ քաշային Արման Դարչինյանը վիճակահանությամբ ազատ էր այս փուլում և պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցն արդեն հայտնի է: Արմանը կմրցի սլովակ Անդրեյ Չեմեզի հետ:
Նաև հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ է դուրս եկել 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով հուլիսի 31-ին կմրցի աշխարհի 2013 թվականի չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: