f

Անկախ

Հերթական ռեկորդը. 1-ին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազ. քաղաքացի


2021 թվականի հունվար-հունիսը նշանավորվեց հերթական ռեկորդով։ Բայց բնավ ոչ Հայաստանի բնակչության կենսամակարդակի գծով։ Ավելի շուտ՝ հակառակը. այս անգամ «մակարդակը» նպաստել է կեցության երկիրը փոխելու քաղաքացիների տրամադրությունների աճին։

Եվ այսպես, նշված ժամանակաշրջանում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազար բնակիչ, ինչը գրեթե 7,8 հազարով (կամ 1,6 անգամ) գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը։

Նշենք, որ հաճախ է կարծիք հնչում, թե մեր երկրում կան դրական տեղաշարժեր, որ Ռուսաստանում կենսամակարդակը իջել է, աշխատանքային միգրանտների համար դժվար է աշխատանք գտնել եւ այլն, եւ այլն։ Այստեղ հաշվի առնենք մի ոչ պակաս կարեւոր հանգամանք։ Կենսամակարդակով Ռուսաստանը եւ Հայաստանը բոլորովին էլ նույն հորիզոնականը չեն զբաղեցնում այդ ցուցանիշի վարկանիշում։

Անգամ եթե հյուսիսային հարեւանի ժողովրդի կենսամակարդակը նվազի էլ, միեւնույն է՝ կմնա ավելի բարձր, քան մեր երկրում։ Այլապես՝ ինչո՞վ բացատրել տասնյակ հազարավոր մարդկանց ցանկությունը՝ ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն։ Մեր գործնական քաղաքացիները հեռու են պատրանքներից եւ առաջնորդվում են կոնկրետ նպատակներով։

Ավելացնենք, որ ԱՄՀ կազմած երկրների վարկանիշում բնակչության մեկ շնչի ՀՆԱ հաշվով (ըստ գնողունակության պարիտետի) Ռուսաստանը անցած տարի զբաղեցնում էր 48-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 88։ Հունվար-ապրիլին իրական աշխատավարձը Ռուսաստանում բարձրացել է տարեկան հաշվարկմամբ 2,9 տոկոսով, Հայաստանում նվազել 1 տոկոսով։ Միջին թոշակը Ռուսաստանում այժմ կազմում է մոտ 200 դոլար, իսկ Հայաստանում անցած տարեվերջի դրությամբ՝ անգամ չի մոտեցել 90 դոլարի սանդղակին։

Աշխատանք գտնելու դժվարությունների առումով ներկայացնենք ընթացիկ տարվա հունվար-մարտի տվյալները։ Ռուսաստանում միգրացիոն հաշվառման մեջ է Հայաստանի 289,9 հազար քաղաքացի։ Դա 90,9 հազարով (կամ 1,5 անգամ) ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից։

Ռուսաստանում հաշվառման վերցված դեպքերի ընդհանուր թվից նշված է աշխատանքը (որպես երկիր գալու նպատակ) 202,3 հազար դեպքերում։ Դա մոտ 4 անգամ (!) գերազանցում է  անցած տարվա հունվար-հունիսի ցուցանիշը։ Այսինքն՝ շատերի համար աշխատանք գտնելու (ընդունելի աշխատավարձով) շանսերն ավելի շատ են Ռուսաստանում, այլ ոչ թե Հայաստանում։

Հունվար-մայիսի տվյալներով՝ շինարարության ֆիզիկական ծավալը մեծացել է տարեկան կտրվածքով 3,5 տոկոսով, իսկ մանրածախ առեւտրինը՝ 10 տոկոսով (!)։ Հիշեցենք, որ մեր աշխատանքային միգրանտների հիմնական զանգվածը զբաղված է հենց այդ ճյուղերում։

Սմբատ Գրիգորյան

Ռուսաստան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին