f

Անկախ

«Ունենք բոլոր հիմքերը մեծ խժդժություններ սպասելու»․ ռազմական փորձագետ


Անկախ-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը խոսել է hայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ստեղծված լարվածության պատճառների, Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու հնարավոր հետևանքների, Զանգեզուրի միջանցքի և ճանապարհի տարբերության, նոր պատերազմի հավանականության և այլ կարևոր հարցերի մասին։

-Պարոն Համբարձումյան, տևական ժամանակ է՝ լարված է հայ-ադրբեջանական սահմանը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ թիրախավորելով հենց Երասխի հատվածը։

-Քանի դեռ Հայաստանը գտնվում է բարդ, ծնկի եկած վիճակում, Ադրբեջանը փորձելու է հնարավորինս պոկել բոլոր օգուտները։ Նույնիսկ նրանք արդեն փորձում են ստանալ բաներ, որոնց մասին նախկինում չէին էլ մտածում։ Իրենք Ղարաբաղյան հիմնախնդիրը համարում են լուծված, հիմա մտածում են, թե Հայաստանից ինչ կարող են պոկել։ Գիտենք, որ կան այսպես կոչված անկլավներ Արարատի մարզում և Տավուշում։ Բոլոր այդ անկլավերով անցնում են Հայաստանի ստրատեգիական ճանապարհները։ Եվ պատահական չէ, որ նրանք սկսել են Երասխից։ Այդտեղ է գտնվում միջպետական նշանակություն ունեցող գերկարևոր ճանապարհ, որն անցնում է Տիգրանակերտի (Քյարքի) միջով և որը նաև Գեղարքունիքն ու Սյունիքը սնուցող ճանապարհ է։ Ադրբեջանը փորձում է կա՛մ ամբողջությամբ այդ ճանապարհը վերցնել, կա՛մ գոնե այնքան մոտ գալ, որ ճանապարհը հայտնվի իրենց նշանառության տակ։ Իս եթե այդ ճանապարհը վերցնեն, հայկական զինված ուժերը Սյունիքում կկորցնեն մարտական սնուցման զորքերը և կդառնան անմարտունակ, սովորական բնակավայրերն էլ կկտրվեն սնուցումից, կսկսվի հումանիտար աղետ։ Մարտական գործողությունների ինտենսիվությունը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ ուզում են հենց այդ ճանապարհը վերցնել։ Դա նաև Հայաստանի բնակչության վրա հոգեբանական ճնշում սկսելու միջոց է։ Բայց դա առաջին էտապն է։ Վերջնական նպատակը Զանգեզուրի միջանցքն է, որը Հայաստանի գոյությունը դնելու է հարցականի տակ։

-Զանգեզուրի «միջանցք» ձևակերպումն անընդհատ շեշտում է Ադրբեջանը, հայկական կողմն ասում է «ճանապարհ»։ Շատերը տեղյակ չեն, թե  որն է այդ ձևակերպումների տարբերությունը։ Խնդրում եմ բացատրեք։

-Ճանապարհը դու ես վերահսկում, իսկ միջանցքը պատկանելու է Ադրբեջանին։ Սա է տարբերությունը։ Միջանցքի դեպքում Հայաստանը կտրվում է Իրանից։ Հասարակության մի զգալի հատված չի հասկանում, թե ինչ է նշանակում Իրանից կտրվել, չի պատկերացնում վտանգի չափը։ Պատերազմի ժամանակ Հայաստանը Ռուսաստանից Իրանի միջոցով էր կարողանում միայն օգնություն ստանալ։ Եթե հիշում եք, Վրաստանն արգելում էր, որ օգնություն մտնի Հայաստան, մինչդեռ թույլ էր տալիս, որ օգնություն մտնի Ադրբեջան։ Այսինքն մեզ համար միակ ճանապարհն Իրանն էր։

-Բավականին ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ Նա սահմանային լարվածության մեջ մեդադրել է հայկական կողմին՝ նշելով, որ Հայաստանին այդ քայլերին դրդում են որոշակի ուժեր, որոնք սակայն, չեն սատարի Հայաստանին, երբ վերջինիս տրվի «ճիշտ պատասխան»։ Ո՞ր ուժերի մասին է խոսքը և ի՞նչ սպառնալիք է սրանով հնչեցնում Թուրքիան։

-Նման ոճի հայտարարությունը չի զարմացնում։ Բնականաբար ռուսական կողմի մասին է խոսքը։ 2020 թ․ սեպտեմբերին՝ պատերազմից առաջ, նույն բանն ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը Նախիջևանում։ Ձեռագիը նույնն է։ Փորձում են հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել, գնդակն էլ պաս են տալիս Հայաստանի հակառուսական դաշտ։ Ամեն դեպքում սա լուրջ ահազանգ է։

-Ահազանգ ևս մեկ պատերազմի վտանգի մասի՞ն։

-Այս պատերազմից հետո Հայաստանի վրա նորից հարձակվելու բոլոր բարենպաստ պայմաններն առկա են։ Նույն նախանշանները՝ ավելի վառ ու տեսանելի, կան այսօր։ Դրանք պայմանավորված են և՛ ներքաղաքական, և՛ արտաքին գործոններով։ Դրա համար մենք ունենք բոլոր հիմքերը մեծ խժդժություններ սպասելու։

-Արդյո՞ք Ադրբեջանն այս պատերազմից հետո վերականգնել է իր ռազմական պոտենցիալը և պատրաստ է նոր պատերազմի։

-Այսպես ասեմ․ Ադրբեջանն ուներ 5 բանակային կորպուս, այս պատերազմին մասնակցել է ընդամենը երկուսը, մյուս երեքը ռեզերվում էր։ Ընդ որում, 5 բանակային կորպուսների մեջ ես չեմ նշում Նախիջևանի ինքնավար հանրապետութայն առանձին բանակային զորամիավորումը։ Պատերազմից հետո՝ այս տարի արդեն, Ադրբեջանը հասցրել է նոր սպառազինություն ձեռք բերել Իտալիայից, Իսպանիայից, Իսրայելից, Ուկարինայից, Բելառուսից, Պակիստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից և ՄԵծ Բրիտանիայից։ Իսկ Հայաստանը պատրաստվում է լուսավոր ապագային։ Իշխանությունն ասում է՝ ապագա կա։

Ի դեպ պատերազմից դեռ շատ առաջ ես ահազանգում էի, որ ռազմական բալանսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խախտվում է հօգուտ Ադրբեջանի։ Վերջնականապես այդ բալանսը խախտվեց 2018 թվականին, երբ Ադրբեջանը ձեռք բերեց նոր հրթիռային սպառազինություն Իսրայելից ու Բելառուսից։ Այդ խախտումն է՛լ ավելի խորացավ 2020-ին, երբ Ադրբեջանը սկսեց ստանալ արդեն ԱԹՍ-ները, հատկապես թուրքական «Բայրաքթար TB-2»-ները։ Այն ժամանակ ես բարձրաձայնում էի, բայց լսող չկար։ Անհպում պատերազմի մասին խոսում էի դեռևս 2013 թվականից։ Դրանք հեռահար խոցման միջոցներն են և հեռավոր հրետանային հետախուզությունը, ինչը Հայաստանը չուներ և նաև դրա պատճառով պարտվեց։ Բոլորը գոռում էին՝ Իսկանդեր, Իսկանդեր։ Հայկական կողմը դա 4 անգամ այս պատերազմի ժամանակ օգտագործեց, բայց անարդյունավետ։ Երկու անգամ օգտագործեցին Շուշիում՝ լրիվ անարդյունք, 2 անգամ էլ փորձեցին խփել Ադրբեջանի վրա, բայց Ադրբեջանը որսաց, այսինքն օդում պայթեցրեցին։ Իսկանդերի պես համակարգն օգտագործում են միայն գերկարևոր թիրախների համար, իսկ նման թիրախներն ամեն երկիր տանում է մաքսիմալ իր երկրի թիկունք։ Այսինքն, դու պիտի կարողանաս նախ հայտնաբերել այդ թիրախները, հետո օնլայն ռեժիմով վերահսկելով խոցել։ Իսկ դրա համար պետք է ունենալ հեռավոր հրետանային հետախուզություն։

-Ադրբեջանն ունի՞ հեռավոր հրետանային հետախուզություն։

-Այո, ունի։ Ավելին, Ադրբեջանն ունի նաև ռազմական հետախուզական արբանյակ, որն, ի դեպ, ֆրանսիական արբանյակ է, Ֆրանսիայից են գնել։ Այդ արբանյակը մեկ օրվա մեջ կարողանում է 3 միլիոն քառ․ կմ տարածք նկարել։ Բացի դա, Ադրբեջանը Ֆրանսիայի հետ ունի նաև պայմանագիր, ըստ որի կարող է օգտվել Ֆրանսիայի ռազմական արբանյակից արված լուսանկարներից, որոնք նույնիսկ երկրի վրա կարող են ճշգրիտ ցույց տալ ավտոմեքենայի պետհամարանիշը։

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հայտարարեց, թե Հայաստանի նախկին իշխանությունները 42 միլիոն դոլարի մետաղի ջարդոն են գնել։ Խոսքը ռադիոտեխնիկական հետախուզական միջոցերի մասին է։ Ադրբեջանն էլ ուներ, բայց էնտեղ ոչ ոք դա մետաղի ջարդոն չէր համարում։ Հայաստանի նախկին իշխանություններն այդ համակարգը գնել էին, բայց դա օգտագործելու համար նախապատրաստական աշխատանքներ էր պետք իրականացնել, որը դեռ չէին արել։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանւթյան և քանի որ նա ռազմական ոլորտից հեռու է, իր մտածողությամբ՝ եթե  համակարգը չի կրակում, ուրեմն մետաղի ջարդոն է։

-Այսինքն, այդ համակարգն այդպես էլ չկիրառվեց, մնաց որպես մետաղի ջարդոն։

-Այո։ Ի դեպ, քանի որ Հայաստանը չուներ արբանյակ, այդ համակարգը որոշ տեղերում կարող էր արբանյակին փոխարինել։ Իսկ Ադրբեջանը պատերազմի ժամանակ խփում էր Հայաստանի գերկարևոր թիրախներին, այնքան ճշգրտությամբ, որ խոսակցություններ էին տարածվում, թե դավաճաններ կան, ինֆորմացիան ծախում են և այլն։ Ո՛չ, ինֆորմացիան չէին ծախում, ուղղակի Ադրբեջանն ուներ հեռավոր հրետանային հետախուզություն և կրակային հարվածով ոչնչացնում ու զինաթափում էր հայկական զինված ուժերը։

-Մի հարց էլ, որը գուցե Ձեր փորձագիտական ոլորտից չէ, աշխարհաքաղաքական է, բայց առնչվում է այս ամենին։ Այսօր թշնամին ոտնձգություններ է կատարում Հայաստանի սահմանների ուղղությամբ՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Արարատում և այլն։ Մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի քայլերը համարժե՞ք են ստեղծված իրավիճակին։

-Մի քիչ հեռվից գամ։ 2020 թվականին, երբ դեռ պատերազմը չէր սկսվել, ես հուսահատ գոռում էի, որ սիրիական սցենարը բերելու են Արցախ։ Եվ իսկապես 44-օրյա պատերազմը սկսվել է Սիրիայում։ Հետո եղան Տավուշի հուլիսյան դեպքերը։ Դա Ռուսաստանի և միջազգային հանրության արձագանքը ստուգելու համար էր, որ տեսնեն՝ սիրիական սցենարն աշխատում է, թե ոչ, Ռուսաստանին կախման մեջ գցո՞ւմ են, թե ոչ։ Եվ տեսան, որ գցում են, ստացվում է։ Հիմա էլ են նույնն անում, և առայժմ սցենարը շատ լավ աշխատում է։

-Այսինքն, Ռուսաստանն ու Թուրքիան սակարկո՞ւմ են Արցախի ու Հայաստանի շուրջ։

-Եթե իրերն իրենց անուններով կոչենք, դժբախտաբար՝ այո։ Եվ սա Հայստանից է գալիս։ Ռուսաստանն ունի թուրք-ադրբեջանական մտրակ և դա լավ օգտագործում է։ Ռուսաստանն այս պատերազմի ժամանակ շատ օգնեց Հայաստանին, բայց երբ տեսնում է, որ իրեն մեջքի հետևից հարվածում են, փորձում է այդ մտրակն օգտագործել՝ հասկացնելու Հայաստանին, որ այս տարածաշրջանում դու առանց ինձ չես կարող։ Քաղաքականության մեջ կան չգրված կանոններ ու լեզու։ Պատերազմից հետո նույնիսկ Ռուսաստանը տեսավ, որ Հայաստանը շարունակում է իր հակառուսական քաղաքականությունը։ Եթե պատերազմից հետո այդ քաղաքականությունը չշարունակվեր, միգուցե հիմա Սև լճի հարց ընդհանրապես չլիներ։  Մյուս կողմից Ռուսաստանն ինքը կախման մեջ է այսօր և չի կարողանում Թուրքիայի դեմն առնել, բայց ձեռքի հետ նաև ուզում է Հայաստանին պատժել։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը շուտով ստիպված կլինի բաց թողնել դոմինանտությունն այս տարածաշրջանում՝ իր դերը հանձնելով Թուրքիային։  

-Չեմ կարծում, որ բանը դրան կհասնի, բայց հայկական կողմը դեռ կորուստներ  կունենա, քանի դեռ շարունակում է իր հակառուսական քաղաքականությունը։ Այսօր ՀՀ-ն պետք է վերականգնի ՌԴ-ի հետ իր հարաբերությունները։ Բայց առայժմ մենք տեսնում ենք, որ իշխանությունը հակառուսական կերպարներին նշանակում Հայաստանի ամենաառանցքային պաշտոններում։ Այս ամենը չի կարող անհետևանք մնալ։ Հայաստանի ողբերգությունն այն է, որ ՀՀ իշխանությունները մտածում են, թե համաշխարհային քաղաքականությունը Հայաստանի Ազգային ժողովի պես է, որտեղ ինչ ասեն, ինչ խոսեն, որևէ հետևանք չի ունենա։ Ո՛չ, համաշխարհային քաղաքականության մեջ ամեն մի սխալ խոսքը, ամեն մի ժեստը, դրոշի տեղը սխալ դնելը, դրոշի գույները խառնելը և այլն, ճակատագրական կարող են դառնալ։

 

Վան Համբարձումյան Ադրբեջան 44-օրյա պատերազմ ՀՀ զինված ուժեր խմբագրի ընտրանի հարցազրույց

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին