Ազգային ժողովի նախագահը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Լուրեր էին պտտվում, որ նա չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնել է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` հղում անելով իր աղբյուրներին։
«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Արարատ Միրզոյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար:Քիչ առաջ Միրզոյանն իր համաձայնությունը տվել է, իսկ մինչև այս հրաժարվում էր որևէ պաշտոնի նշանակվելուց»,–գրում է կայքը:
Ավելի վաղ նույն լրատվամիջոցը գրել էր, որ Փաշինյանը Միրզոյանին առաջարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն Միրզոյանը մերժել է։ Նա հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից։