Հուլիսի 21-ին Ադրբեջանի շրջանային դատախազություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններից մեկում ականի պայթյունից 2 մարդ է տուժել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քննությամբ պարզվել է՝ Ասկերանի շրջանի տվյալ հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ Թայիր Մահմուդովն ու Յասին Մեխրալիևը տուժել են հակահետևակային ականի պայթյունից:
Նրանք հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: