f

Անկախ

Մեկնարկել է «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը


Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ՝ հունվարի 23-ին, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի պաշտոնական բացումը: 
 Պաշտոնական  բացմանը  մասնակցել են  ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն,   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Համագործակցության զարգացման իտալական գործակալության  ներկայացուցիչ  Պիետրո Պիպին, Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության դեպարտամենտի  ղեկավար  Լուիջի Կանետտին,  Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն  Արման Ծատուրյանը, Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի  տնօրեն  Անի Ավագյանը:

«Կանայք, որ ղեկավարում են այս կառույցը, շատ նպատակասլաց են և պրոֆեսիոնալ, և վստահ եմ, որ հանուն համաշխարհային մշակույթի ժառանգության պահպանման՝ Տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է լինելու և նոր դռներ է բացելու»,-ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

«Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով գիտաժողովը տեղացի, տարածաշրջանի և միջազգային փորձագետների համար փորձի փոխանակման հարթակ է: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մշակութային ժառանգության կառավարման և խնամքի, ոլորտի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև համայնքի ներգրավման ձևերն ու հիմնախնդիրները, տարածաշրջանի մասնագետները մտքեր են փոխանակել մշակութային արժեքների արժևորման, կառավարման և պահպանության վերաբերյալ, կողմերը հանդես են եկել զեկույցներով:

«Մենք պատասխանատվություն ենք կրում սերունդների համար՝ պահպանելու և նրանց փոխանցելու մեր մշակութային ժառանգությունը: Վստահ եմ՝ համաժողովի ավարտին շատ բան կունենանք մեզ հետ տանելու»,-իր խոսքում նշել է ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Գիտաժողովը կշարունակվի նաև հունվարի 24-ին: Այն կեզրափակվի մասնագիտական կլոր սեղան-քննարկումով. մասնակիցները կներկայացնեն իրենց մոտեցումները ներկայացված թեմաների վերաբերյալ։

ՀՀ ԿԳՄՍ Մատենադարան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին