Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։
Արոնյանը լրացուցիչ թեստ կհանձնի, որից հետո էլ կորոշվի 2-րդ մրցափուլում նրա մասնակցությունը։ Արոնյանին առաջին պարտիայում գրանցվել է տեխնիկական պարտություն։