f

Անկախ

Այդպես էլ մութ մնաց մորս սպանությունը․ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով նիստը դարձյալ հետաձգվեց


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր առանցքային մի քանի վկաների բացակայության պատճառով հետաձգվեց Գյումրիի «Սլաբոդկա» թաղամասի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ 1961 թվականին ծնված գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը դատական նիստերին մասնակցում է հեռավար։ Դատավոր Ադրինե Ղուկասյանն հայտնեց, որ դատարանը ոստիկանությունից չի ստացել արձանագրություն վկաներին բերման ենթարկելու մասին։ Դատական նիստներին վկաների ներկայությունն ապահովելու նպատակով դատարանը հետաձգեց նիստը՝ նշանակելով հուլիսի 29-ին` ժամը 15․30-ին։

Դատարանն այդ ընթացքում ոստիկանությունից պիտի ստանա տեղեկություն, թե ինչու վկաներին բերման ենթարկելու որոշումը չի կատարվել։ Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանն աշխատում էր Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնում, նա հավաքարար էր, մաքրում էր Գյումրու փողոցները։ Կնոջ դաժան ապանությունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան՝ աշխատանքի գնալիս։

Ըստ մեղադրանքի` 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետապնդել է Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցից դեպի Շահումյան փողոց քայլող Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին։ Վերջինս, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ։

Սակայն,Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով նրա հետևից, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ղուկասյանի մահը:

Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է: Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը Մոր դաժան սպանությունից մոտ 3 տարի է անցել, սակայն իր համար այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչու ռուս զինծառայողը սպանեց մորը, որն էր դրադապատճառը։

«Դատական նիստերը լինեն-չլինեն, ես ներկա եմ գտնվում, ամեն ինչ մութ է իմ համար։ Եթե մութ մնա, չգիտեմ իմ հետ ինչ կլինի»,-ասաց Անահիտ Ղուկասյանը։ 

 

Գյումրի Դատական նիստ Սպանություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին