Առաքել Մովսիսյանը խոստովանում է, որ երեք տարի որևէ տոկոս չի մուծել բանկին, և ամբողջ գույքը գրավադրված է, ինքը չգիտի, թե գործն ինչ ընթացք կունենա։ Նա ընդգծեց, որ նշված ժամանակահատվածում գումար չի կարողացել վաստակել։ Առաքելյանը զբաղվել է ջերմոցային տնտեսությամբ ու գյուղմթերքի շուկայով։ «Հեղաշրջումից հետո շուկան չի աշխատում։ Բացի այդ, տականքները եկան, ապակիները կոտրեցին։
Հարուցվեցին քրեական գործեր։ Կորոնավիրուսը նույնպես խանգարեց, ոչ մի աջակցություն չստացանք։ Նման պայմաններում հնարավոր չէր առևտուր կազմակերպել։